Երբ արվեստը հավատարիմ է իրականությանը, երբ նա ուժը
քաղում է շրջապատող միջավայրից, արվեստագետը սեփական կամ հասարակական պահանջմունքի
թելադրանքով կստեղծի իսկական գլուխգործոցներ:
Կարլ Լիբկնեխտ
Մարտի
31-ին ժամը 19:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում
տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստներ՝ Տիգրան Ներսիսյանի և Նելլի Խերանյանի
հոբելյանակ երեկոն, նվիրված բեմական գործունեության 30 եւ ծննդյան 50
ամյակին: Երեկոն վարում էին՝ Ծովինար Մարտիրոսյանը, Նարեկ Հայկազյանը, Արաքսյա
Մելիքյանը և Անդրանիկ Զաքարյանը: Ողջ միջոցառման ընթացքում շնորհավորական խոսքով և
հաճելի անակնկալներով հոբելյարներին ողջունեցին ընկերները, կոլեգանրն ու
հարազատները: Երեկոն իրենց ներկայությամբ պատվել էին՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն
Ամիրյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, Արմեն Մարությանը, Ալլա
Վարդանյանը, Արմեն Էլբակյանը և այլոք: Կատարումներով հանդես եկան՝ ՀՀ վաստակավոր
արտիստներ Զարուհի Բաբայանը, Նունե Եսայանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը և շատուշատ
մտերիմ մարդիկ: Երեկոյի ավարտին երկու սերունդների միջև կամուրջ հանդիսացող
Տիգրան և Նելլի հոբելյանական զույգը կատարեցին գեղեցիկ դուետ:
Arxablog.blogspot.am
կայքը միանում է բոլոր հնչած շնորհավորանքներին և ցանկանում արևշատություն, նորանոր
բեմելներ և հանդիսատեսի բուռն ծափեր:
Комментарии
Отправить комментарий