«Հաղթում է այն կողմը, որը վստահ է ո´չ թե իր սպառազեն բռունցքի,
այլ ներքին գերազանցությանը»:
Գարեգին Նժդեհ
Ներքին գերազանցության մի վառ օրինակի
դրսևորմանն ականատեսը եղան Քոբուլեթիի «Մոնոպոլ» ռեստորանային համալիրի հյուրերն ու
հաճախորդները: Այո՛, Հայի ոգին անկոտրում է, որտեղ էլ որ լինի:
Ֆեյսբուքյան օգտատերերից, ասմունքող Հերմինե
Պետրոսյանի էջում արված գրառումը մեր աչքից ևս չվրիպեց: Մեջբերում.
«Հրաչ Վարդանյան.հայի մի տեսակ, երբ ապրում է «Իմ զենքը իմ երգն է» գաղափարով։ Երգ, որը ապրեցնելով ամեն մի հայի սուրբ օջախում` Հրաչ Վարդանյանը, Վրաստանի Քոբուլեթի քաղաքում Վարդան Եղիազարյանի «Արարատը մեր լեռն է» երգի կատարումով, իր առաջ նստած բազմաթիվ թուրքերի ապացուցեց, որ Արարատը մեր լեռն է, որ հայը եղել է կա եւ կլինի։ Հայ ժողովուրդը ոգեվորված թշնամու առաջ պարեց ավանդական հայոց Քոչարին։ Բազմաթիվ թուրքեր ու ադրբեջանցիներ կատարումից խուճապահար` մնում էր մի բան ընդամենը .ծածանել հայոց եռագույնն ու ասել .......Փառք ու պատիվ քեզ միշտ այսպես հաղթանակած իմ հայ ժողովուրդ»:
Մեր
ազգը այսպիսի հայորդիներ շատ է ծնել, ինչպիսին է
ազգանվեր երգիչ Հրաչ Վարդանյանը: Հպա՛րտ ենք, որ
հա՛յ ենք, հպարտ ենք, որ
մեր գեները
երբեք չեն
լռել և չեն էլ
լռելու, և վստահ ենք,
որ խուճապահար ադրբեջանցիները դեռ շատ
են փախնելու քաջասիրտ
ու աներկյուղ
հայերից:
Arxablog.blogspot.am -ը հատուկ շնորհակալություն է հայտնում երգիչ Հրաչ Վարդանյանին և իր երախտիքի խոսքն ուղղելով մաղթում բազում ստեղծագործական վերելքներ, ուժ ու
եռանդ:
Նյութը
պատրաստեց Արամ Խաչատրյանը/ԱՐԽԱ

