Արվեստագետը պատկանում է իր ժամանակաշրջանին.
Ապրում է նրա բարքերով ու սովորություններով, բաժանում նրա հայացքներն ու
պատկերացումները:
ՀԵԳԵԼ
1. Կպատմե՞ք,
թե որ տարիքից
սկսեցիք հետաքրքրվել երաժշտությամբ
և ի՞ նչը արվեստի այդ ճյուղն ընտրելու
պատճառ հանդիսացավ:
Լրջորեն սկսել եմ զբաղվել 20 տարեկանից հետո: Ի ուրախություն ինձ, ոչ ոք և ոչինչ չի ստիպել այս ասպարեզն ընտրելու հարցում: Կարծում եմ՝ դրան նպաստել է իմ նախնիներից, ազգականներից ժառանգած ունակությունները, նաև այն հանգամանքը, որ ընտանիքում միշտ հնչել է հայկական ժողովրդական երգն ու երաժշտությունը, ինչն էլ մինչ օրս շարունակվում է:
2. Ինչպե՞ս
որոշեցիք մասնակցել«Պրեմիերա 3 » նախագծին:
Ինձ շրջապատող անձանց խորհուրդներին ականջալուր եղա և, որոշեցի մասնակցել:
3. Ի՞նչ տվեց նախագիծը
Ձեզ:
Ինչպես շատերին՝ այդ թվում նաև ինձ, նախագիծը հնարավորություն տվեց երգերս ունկնդրի, հանդիսատեսի դատին ներկայացնելու:
4. Պատրաստվու՞մ
եք մասնակցել «Պրեմիերա 4 » նախագծին:
Շատ հնարավոր է, հստակ դեռ ոչինչ ասել չեմ կարող:
5. «Ոճը գաղափարների ծնունդ է, ոչ թե բառերի»: Այսպես է ասել ֆրանսիացի
գրող Բալզակը: Ոճային փոփոխություններ արդյո՞ք
սպասվում են:
Գեղեցիկ է ասված: Ոճային փոփոխություններ որոշակի առումով կլինեն, քանի որ արդեն ծանոթ եմ նախագծին, իսկ երգերի ընտրությունը կկատարվի այնպես, որ հետագայում շատ լուրջ փոփոխությունների չենթարկվի:
6. Պարտություն
չկա, քանի դեռ մարդն ինքն իրեն պարտված
չի համարել: Այս խոսքերի վառ ապացույցն է վերջին ժամանակահատվածում
ստացած Ձեր մի քանի մրցանակները,
որոնք շատ են եղել՝«Գյուրջինյան փրոդաքշնի
կողմից», « Հանդես փրոդաքշնի
կողմից »և այլն: Մոտ ապագայում
արդյո՞ք սպասվում են համերգային ծրագրեր՝
կապված այդ կազմակերպությունների
հետ:
Փոքր գործը ևս կարող է մեծ համարվել: Այդ մրցանակներին արժանացել եմ համերգային ծրագրերին ակտիվ մասնակցություն ցուցաբերելով: Հուսով եմ, որ այն կլինի երկարատև ու արդյունավետ:
7. Հե՞շտ է աշխատել
երիտասարդ սերնդի հետ, կրթել նրանց : Դասավանդել, նշանակում
է անել մի մեծ գործ, ուր աշխատասիրությունից
զատ մարդը պիտի օժտված լինի նաև աստվածատուր
տաղանդով:
Նշեմ, որ բացի երիտասարդ սերնդից, դասավանդում եմ նաև ինձանից տարիքով մեծ և փոքր , սկսնակ և կայացած երգիչների: Կարծում եմ, դժվար ոչինչ չկա: Միանշանակ, հեշտ է աշխատելը, քանզի ես գիտեմ իմ անելիքները և գիտեմ, թե ի՞նչ եմ ուզում տալ նրանց: Ամենամեծ ցանկությունս կայանում է նրանում, որ նրանց նպատակներն ու հույսերն արդարացվեն, գոհ գնան ինձանից, կամ էլ չգնան (ծիծաղում է):
Սաներիս հետ կապված կան մի շարք համերգային նախագծեր՝ կենդանի ձայնի նվագակցությամբ, որոնց մասին կցանկանայի այս պահին չբարձրաձայնել:
8. Կցանկանայի
մի քանի հարց տալ Ձեր անձնական կյանքից:
Արդյո՞ք գտել եք Ձեր երկրորդ կեսին:
Դեռ ոչ:
Եվ վերջում,
բլից հարցում , ակնկալում ենք լսել Ձեր անկեղծ պատասխանները.
1. Բնութագրեք Ձեզ մեկ բառով:
ՄԱՐԴ
2.
Ի՞նչ է Ձեզ համար հավատքը:
Այն շարժիչ ուժը, առանց որի կյանքն անիմաստ է:
3.
Գիրք, որը պարտադիր
պետք է կարդալ:
Պարույր Սևակ, բայց ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուր ոք իր ազգի պատմությունն ուսումնասիրի:
4. Շարունակեք միտքը. Երաժշտությունն ինձ համար…
Բացի աշխատանքից դարձել է կենսակերպ , առօրյա:
5. Արարք, որի համար հաճախ ափսոսում եք:
Զղջում եմ, որ ավելի վաղ տարիքից չեմ զբաղվել պրոֆեսիոնալ երաժշտությամբ:
Յուրաքանչյուրը թող իր ուժերին համեմատ առարկա ընտրի, ինչպես Դուք եք արել: Երբեք չեն լինում մեծ գործեր առանց դժվարությունների: Ցանկանում ենք Ձեզ ստեղծագործական բուռն ընթացք: Շնորհակալություն հարցազրույցի համար:
Հարցազրույցը պատրաստեց Աննա Վարդանովնան
Հարցազրույցը պատրաստեց Աննա Վարդանովնան


