Արփինե Գյուրջինյան
Ծնվել է հաշվապահի ընտանիքում, Երևան քաղաքում: 1996-1997 թթ. Հաճախում է «Առաջին քայլեր» քոլեջը, իսկ 1997-2005թթ. ընդունվում Հունան Ավետիսյանի անվան N74 միջնակարգ դպրոց: 1998-2006թթ. դպրոցին համատեղ ընդունվում է Ստեփան Ջրբաշյանի անվան թիվ 8 երաժշտական դպրոց` ֆլեյտայի բաժին: Դեռ վաղ տարիքից Արփինեի սերը արվեստի մի շարք ուղղություններ, ծնողներին ստիպում է, որ ավելի լուրջ զբաղվեն աղջկանով: Համատեղելով դպրոցի դասերը, մանկական խաղերը, Արփինեն նույն արվեստի դպրոցում ուսումնասիրում և միևնույն ժամանակ փայլուն գիտելիքներ է ձեռք բերում պարարվեստի, դաշնամուրի, նկարչության բաժիններում (1998-2003):
2005-2008 թթ. Ոսկե մեդալով` ավարտելով Երևանի Հայբուսակ համալսարանի հենակետային դպրոցի 11-րդ դասարանը, չի բավարարում աղջնակին, և 2009 թվականին իր ուժերն է փորձում նույն քոլեջի տնտեսագիտության հաշվապահական հաշվառման բաժնում, որն էլ ավարտում է կարմիր դիպլոմով:
2009-2012 թթ. Ուսանել է Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում բաժինը: 2013 թվականին ընդունվել է Ինֆորմատիզացիայի Միջազգային Ակադեմիա, ուսումը Կանադայում շարունակելու նպատակով: 2014-2016 թթ-ին սովորում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի բաժնում:
2012 թվականից հիմնում է « Գյուրջինյան» փրոդաքշնը, որի հիմնադիր տնօրենն է առ այսօր: 2016 թվականին լույս է տեսնում առաջին ժողովածուն « Հոգուս քարտեզը» խորագրով:
2017 թվականից հանդիսանում է Կենտրոն հեռուստատեսության մանկական հաղորդաշարերի պրոդյուսերը:
Այսքանից հետո, ինչպե՞ս կարելի չհարգել մարդու խորհրդավոր լռությունը, երբ իր փոխարեն խոսում են արված գործերն ու խորհրդավոր հայացքը:
Այսքանից հետո, ինչպե՞ս կարելի չհարգել մարդու խորհրդավոր լռությունը, երբ իր փոխարեն խոսում են արված գործերն ու խորհրդավոր հայացքը:

Комментарии
Отправить комментарий