Ջերմ ու բարի, անկեղծ, անմիջական մթնոլորտ… Գրքերի աշխարհ, որ տիեզերք է անեզր: Ահա այսպիսի միջավայրում ապրիլի 27 – ին Նուբարաշենի գրադարանում տեղի ունեցավ մեծն Չարենցի ( Եղիշե Տեր Սողոմոնյանի ) ծննդյան 120 տարելիցին նվիրված միջոցառումը
<< Մեր կողքին ապրող հանճարը >> խորագրով, որը բավականին բովանդակալից էր և հագեցած: Պատվավոր հյուրերի շարքում էին Ժենյա Գասպարյանը ( ՀՀ ժող. Արտիստ Ազատ Գասպարյանի քույրը ), ասմունքող Արխան իր պրոդյուսերի՝ Մարինե Եգորյանի հետ: Ներկա էին նաև Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները:
Ցերեկույթի ընթացքում ջերմ հուշեր արթնացան հյուրերի մոտ: Արխան կիսվեց իր նոթերով. Երբ մրցույթներից մեկի ժամանակ փորձել է ասմունքել Եղիշե Չարենցի
« Նրբակիրթ Լ-ին » ստեղծագործությունը, և բաց է թողել անբարո խոսքի հատվածը, դերասան Ազատ Գասպարյանը սաստել է՝ ասելով, որ ոչ ոք իրավունք չունի Չարենցին խմբագրելու: Ապա միայն իրեն հատուկ դերասանական ձիրքով ու վարպետությամբ ասմունքել է «Խեղկատակ» բանաստեղխությունը.
« Ես երգում եմ, որ հուզեմ.
Տալիս եմ երգս լուսե
Ու՛մ որ կուզեք. թեկուզ նա
Լինի պոռնիկը վերջին… »
Թե՛ հյուրերը և թե՛ մասնակիցները իրենց ներսում չէին կարողանում պարփակել Չարենց կարդալու անհագ ցանկությունը:
Գրադարանի տնօրեն տիկին Փառանձեմ Մարգարյանը փաստեց, որ նմանատիպ միջոցառումներ գրադարանում հաճախ են կազմակերպվում: Եվ իհարկե կարևորեց հաստակեպս երիտասարդ սերնդի մասնակցությունը:
Վերջում ցերեկույթի ավարտը ազդարարեց Չարենցյան հայտնի քառատողը.
« Ինչքան որ հուր կա իմ սրտում—բոլորը քեզ,
Ինչքան կրակ ու վառ խնդում—բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում,—բոլո՜րը քեզ…»:
Նյութը պատրաստեց Մարինե Եգորյանը
