Առանց ձևականությունների



Հայկական հեռուստասերիալի դերասանուհի Լիկա Սալմանյանը շատ կարճ ժամանակահատվածում հասցրեց իր հմայիչ տեսքով և խաղով գերել հեռուստադիտողին: Փետրվարի 25-ին Լիկան նշում էր ծննդյան 21 ամյակը: Լրատվամիջոցների աչքից չվրիպեց դերասանուհու ընկերոջ կողմից պատրաստված անակնկալը: Ուղիղ կեսգիշերին պատուհանի տակ սերենադով ազդարարվեց ծննդյան տոնը: Իսկ օրվա ուրախ տրամադրությունը շարունակվեց Երևանի ժամանցային վայրերից մեկում: 
Կան հայտնի մարդիկ, ովքեր իրենց շրջապատում, նմանատիպ առիթներին չեն ընկնում ձևականության ետևից և հրավիրում « աստղերի », այլ բավարարվում են իրենց հավատարիմ ընկերներով:


Դերասանուհու կողքին այդ օրը գտնվում էին մոտ ընկերներն ու հարազատները: Ուրախությունը դեռ կեսգիշերից Լիկայի օրը անմոռաց տոնի վերածեցին՝ « Գյուրջինյան »  փրոդաքշնի նախագահ, պրոդյուսեր Արփինե Գյուրջինյանը ընկերոջ հետ, երգչուհի Սյուզի Մելիքյանը, «Ինդիվիդիում » քաստինգ ստուդիայի տնօրեն Աշոտ Սարգսյանը և այլոք: 






Arxablog.blogspot.am կայքը միանում է բոլոր շնորհավորանքներին, մաղթելով արևշատություն և ստեղծագործական բուռն վերելքներ:






Լուսանկարները՝ bravo.am-ի