Պատահաբար են
պատահում կյանքում,
Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս…
Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս…
Պ. Սևակ
Ամեն
հանդիպում իր մեջ ունի խորհուրդ և իմաստ: Հանդիպումները կարող են լինել
ակնթարթային, որից կծնվի մի ողջ պատմություն: Իմ ապրած տարիների ընթացքում շա՜տ –
շա՜տ մարդկանց եմ հանդիպել, ընդունել իմ օջախում և ճանապարհել, բայց այս
հանդիպումը մի այլ, կասեի՝ նաև
ճակատագրական էր: Կարճ ժամանակահատվածում ճանաչեցի և ողջ հոգով հարգեցի, սիրեցի
հիանալի երգիչ՝ հայրենասեր Հայկ Մխոյանին:
Երիտասարդ երգիչ, ով գնահատում և պահպանում է ազգային մշակույթի արժեքները, իր
հայրենասիրական ոգին թե՛ իր երգերով, թե՛ իր խոսքով: Հետաքրքիր զրուցակից, ՄԱՐԴ,
ով մնում է հավատարիմ և ներշնչված է Մեծն Կոմիտասի երգերով: Խորին
երախտագիտությունս բանաստեղծուհի Մարինե
Սոֆիկ Խեչոյանին՝ նմանատիպ հանդիպում
ստեղծելու համար:
Հոկտեմբերի
17-ին Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում տեղի ունեցավ « Արյան կանչ» խորագրով Հայկ Մխոյանի
մենահամերգը, որտեղ նա փոխանցեց հանդիսատեսին հայրենիքի սերն ու ջերմությունը:
Հանդիսատեսը
մի պահ զգաց և հասկացավ ազգի անպարտ
ոգին, սուզվեց Կոմիտասյան տաղերի մեջ և հայրենիքի կարոտը լրացրեց Հայկ Մխոյանի
մաքրամաքուր կատարումներով: Հնչեցին «Հորովել» ( Կամավորի երգը), «Հայոց բանակ», «Հայոց
քաջեր», «Հայեր միացեք», «Անդրանիկին» և մի շարք հայրենասիրական կատարումներ:
Հպա՜րտ
եմ քեզանով, իմ թանկ ընկեր՝ Հայկ Մխոյան,
և համոզվածեմ, որ Արմավիր քաղաքը ևս մեկ անգամ կհիանա քո քաղցրահնչյուն
կատարումներով:




Комментарии
Отправить комментарий