Մեր հյուրասրահում է Գայանե Կարապետյանը, ով հանդիսանում է փոքրիկ երգչուհի՝ Անի
Մնացականյանի մայրը:
1. Կպատմեք, թե ինչպե՞ս է սկսվել Ձեր փոքրիկի ստեղծագործական կարիերան:
Շնորհակալություն հրավերի համար:
Դուստրս՝ Անին. ծնվել է 2011 թվականի սեպտեմբերի 9-ին: Երեք տարեկանից հաճախել է «Կռունկ» պարային
անսամբլ, այնուհետև՝ Անանիա Շիրակացու անվան կրթօջախ: Հաճախել է «Լիվա» փոփ-ջազ
վոկալ երգչախումբ, որի ղեկավարը Ռուզաննա Մկրտչյանն է: Ի դեպ, ուզում եմ նշել, որ բեմական
առաջին քայլերը՝ երգի ասպարեզում, Անին սկսել է հենց հարգարժան Ռուզաննայի հետ,
ինչի համար հայտնում եմ խորին շնորհակալությունս: Ռուզաննան նաև Անիի երգացանկից մի
շարք երգերի հեղինակ է հանդիսանում: Այսօր փոքրիկս սովորում է «Տիգրանյանի» անվան՝
երաժշտական դպրոցի՝ դաշնամուրի և վոկալի բաժնում: Հասմիկ Մելքոնյանի սանն է:
2. Ովքե՞ր աջակցեցին տեսահոլովակի նկարահանման և ձայնասկավառակի թողարկման կազմակերպչական
հարցերում:
Եթե թույլ կտաք կցանկանայի
իմ շնորհակալական խոսքն ասել «Գյուրջինյան» փրոդաքշնի տնօրեն Արփինե Գյուջինյանին
մեծ ներդրման համար, հաղորդավարներին՝ Արսեն Խաչատրյանին և Մարիանա Ներսիսյանին, ովքեր
մեր ամբողջ օրը լցրեցին հիշարժան պահերով: Առանձնացնեմ նաև՝ Կենտրոն վարչական շրջանի
ղեկավար Արա Սադոյանին աջակցության համար: Շնորհակալությունս եմ հայտնում «Էնջլս» պարային
համույթին՝ գեղ. Ղեկավար Գեորգի Զոհրաբյանին, ովքեր մեր կողքին են ցանկացած պահի: Ի
դեպ նշեմ, որ Գեորգի Զոհրաբյանը տեսահոլովակում մարմնավորել է ռեժիսորին: Ռեժիսորին՝Արմեն
Վիրաբյանին, ով նաև «Fashion» երգի բառերի և երաժշտության հեղինակն է: Շնորհակալ
եմ օպերատոր Ռոբերտ Բաբայանին, գործիքավորողին՝ Էմանուել Հակոբյանին, ով տեսահոլովակում
հանդես եկավ օպերատորի կերպարով, մոդել՝ Նարե Զաքարյանին: Մեր ընկերներին՝ Ալյային,
էրիկին, Ժասմինին, Ինային: Շնորհակալություն «Gart Fashion House» գեղեցկության
սրահին, Երևանի Պետական Կամերային Թատրոնի տնօրինությանը՝ իրենց հյուրընկալ հարկի տակ
ընդունելու համար, անդավաճան հանդիսատեսին:
Հուսամ անուններ չեմ մոռացել,
իսկ ում անունը չեմ նշել, պարզապես ներեք ինձ:
«Ձեզ համար » ձայնասկավառակի
և «Fashion » տեսահոլովակի ողջ հասույթը տրամադրվել է «Հայ մայրեր » ՀԿ-ին:
3. Առաջիկայում հանդիսատեսին ի՞նչ նորություններ և անակնկալներ են սպասվում:
Հանդիսատեսին երկար չենք սպասեցնի.
կլինի նոր տեսահոլովակ, Անին նաև կներկայանա նոր ժանրում՝ որպես հաղորդավար: Իսկ թե
ի՞նչ հաղորդաշար կլինի և ու՞մ հետ կվարի, թույլ տվեք չբարձրաձայնել:
4. Իսկ վերջում Ձեր մաղթանքը:
Քանի որ մոտենում է Ամանորը,
և այդ գեղեցիկ տոնը մեզ մոտ ասոցացվում է ընտանեկան տոնի հետ, կցանկանայի, որ յուրաքանչյուր
ոք ունենա ամուր և կայացած ընտանիք: Թող որ յուրաքանչյուրիս տան պատերից ներս
հորդող ջերմությունն ու սերը նաև թևածի դրսում, և ժպիտներ պարգևի նույնիսկ անծանոթներին,
նույնիսկ պատահական անցորդներին:
Շնորհակալություն տիկին Գայանե հարցազրույցի համար:
Նկարներների համար այցելել հետևյալ հղումով
Նյութը պատրաստեց՝ Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ
Նկարները՝ Աշոտ Մադաթյանի





Комментарии
Отправить комментарий