« Առողջ մարմնում, առողջ հոգի » կարգախոսը միշտ էլ արդարացնում
է սպասելիքները:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում շատ կան տարբեր ուղվածության
սպորտաձևեր: Թիվ 12 դպրոցում Արսեն Գաբրիելյանի ( սև գոտի, երկրորդ դան ) գլխավորությամբ
բացվել է « Կիոկուշին » կարատեի ֆեդերացիայի հրազդանյան մասնաճյուղը: Վերջինս այս սպորտաձևում
է 13 տարի շարունակ, և ՀՀ –ում անցկացված տարբեր մրցաշարերի հաղթող է ճանաչվել:
Աշակերտների թիվը այս կենտրոնում 100-ից ավել է, ովքեր
բավականին լավ պատրաստված են և գտնվում են գերազանց մարզական վիճակում ի շնորհիվ
իրենց փորձառու մարզչի: Այդ են վկայում Երևան քաղաքում անցկացված մրցաշարի արդյունքները,
ըստ որի հրազդանցի 27 մարզիկներ արժանացան պատվավոր տեղերի և մրցանակների: Սա բավակա նին
մեծ առաջընթաց է և իհարկե 2 ամսվա տքնաջան աշխատանքի բարձր գնահատական: Իսկ Ֆեդերացիայի
նախագահ ՝ Անդրանիկ Հակոբյանը անհատական նվերներ հանձնեց աչքի ընկած
մարզիկներին ՝ Էլեն Մարտիրոսյանին, Կարեն Կիրակոսյանին , Մայիս Բադալյանին և
խոստացավ, որ շատ շուտով սաներին կապահովի նոր մարզագույքով:
Arxablog.blogspot.am –ը մեծ հպարտությամբ է հայտնում այս
լուրը իր ընթերցողներին և պատրաստակամ է աջակցել և լուսաբանել այսօրինակ հաղթանակները,
ցանկանալով նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ:
Նյութը պատրաստեց Մարի Եգորը




Комментарии
Отправить комментарий