Ծնվել է 1967 թվականի Հունիսի 14-ին , Վրաստանի հանրապետության Բոգդանովկայի / այժմ Նինոցմինդա / շրջանի փոքր Խանչալի գյուղում : 1985 թվականին գերազանցությամբ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը , նույն թվականին էքսպերեմենտով ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը : 1996-98 թթ սովորել և ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան : Հասարակական գործիչ է , արդյունավետ հասարակական գործունեության համար պարգևատրվել է մի շարք պետական և հասարակական կառույցների կողմից : Ամուսնացած է , ունի երեք երեխաներ :
1. Պարոն Մարոզյան յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում
ունենում է որոշակի սկզբունքներ և դժվարությունները հաղթահարելու համար իր իսկ
ձևաչափով գրված նշաբան: Ո՞րն է Ձեր նշանաբանը:
Դպրոցական տարիներից ի վեր, նախկին ԽՍՀՄ բանակում ծառայելու ընթացքում, և առհասարակ, մի՛շտ, սիրել եմ, սիրում եմ շփվել մարդկանց հետ: Ճանաչել նրանց էությունը: Զգալ, հասկանալ խնդիրներն ու ներքին բախումները և, որն ամենակարևորն է, գնահատել ու ուշադրության կենտրոնում պահել մարդուն, փորձել ինչ որ կերպ օգտակար լինել...
Հատկապես հետաքրքրական է հայի տեսակի, հայի գենի հետ կապված իմ նկատառումները և վերլուծությունները: Կարծում եմ՝ ցանկացած մարդ, անհատականություն իր առաքելությունն ունի և պիտի ծառայի այն կոչմանը, որի համար աշխարհ է եկել:
2. Իսկ բնավորության ո՞ր գիծն եք արժևորում, կարևորում:
Ամենակարևոր մարդկային արժեքը ինքն իրեն ճանաչելու, ճիշտ տեսանկյունից քննելու հատկանիշն է:
3. Ո՞վ է հայը:

Հայը ուժ է, հզոր և հերոսական աննկարագրելի հատկությամբ օժտված ազգության մի տեսակ, ով պայքարի և մաքառումի անկոտրում ոգի ունի: Ասում են՝ որտեղ հայ, այնտեղ վայ… դեմ եմ այս մտածելակերպին: Ես ավելի դրական կարտահայտվեմ՝ որտեղ հայ, այնտեղ պիտի լինի դրախտավայր: Ցանկացած պետության կայունության և զարգացման գրավականը հզոր ընտանիքն է: Հայկական ընտանիքները միշտ էլ տարբերվել են իրենց ավանդական մտածելակերպով և ազգային նկարագրով: Ցավոք սրտի, այսօր սոցիալական մի շարք խնդիրների առաջ են կանգնած մեր ընտանիքները և օգնության, խրախուսանքի ու աջակցության կարիք ունեն:
4. Հենց այս խնդիրնե՞րը հաշվի առնելով հիմնեցիք Ձեր՝ Իրավաբանների և Հոգեբանների Միջազգային Ասոցացիա ՀԿ-ն ( ԻՀՄԱ ):
Այո՛, մեր թիրախ խումբը առաջին հերթին ընտանիքն է: Ընտանիքից է ծնվում առողջ, ճիշտ ու բանական քաղաքացին:
5. Կպատմե՞ք Ձեր ՀԿ-ի ստեղծման մասին:
ՀՀ Պետական կառավարման ակադեմիան ավարտելուց հետո մեկնեցի ՌԴ-ի Տալիատի քաղաք: Ծնվել էր մի գաղափար, որը կյանքի կոչելու համար համախմբվել էինք: Հիմնախնդիրն էր ընտանիքը՝ իր բոլոր խնդիրներով, հոգսերով և առօրյայով:
2000 - 2001 թթ. Փաստաբանների, իրավաբանների և լրագրողների մասնակցությամբ հավաքվեցինք Մոսկվա քաղաքում և համագումարի արդյունքում ձևավորվեց ԻՀՄԱ-ի հետագա գործունեության, ծրագրերի իրագործման էսքիզները: Մեր շահառուներն այն ընտանիքների անդամներն էին, ովքեր բախվել էին սոցիալական, իրավական և այլ ոլորտների խնդիրների:
2004 թվականին վերադարձա Հայաստան, և նույն թվականի օգոստոսի 26
–ին, կրկին իմ նախաձեռնությամբ, հիմնեցի ԻՀՄԱ ՀԿ – ն: Մեր երկրում ընտանիքները, հասարակ քաղաքացին լուրջ աջակցության կարիք ունի: Ւմ տեսլականը հետևյալն է. Սպառող մարդու տեսակը պետք է վերափոխել ստեղծագործող մարդու տեսակի, այսինքն՝ չի կարելի նպաստներ կամ գումարներ տրամադրել, պետք է ուղղորդել քաղաքացուն, տալ մոտիվացիա և ընդառաջել՝ սեփական ուժերով ոտքի կանգնելու, իր իսկ խնդիրները լուծելու ճանապարհին: Ակամայից
հիշեցի մեծն Թումանյանին.«Եթե ուզում ես խուսափել սխալներից, ապա ուղիղ նայիր ժողովրդի
սրտին»: Իմաստուն խոսքեր են, կարծում եմ՝ պետությունը պետք է ականջալուր լինի հանճարի մտքերին(ժպտում է):
6. Ի՞նչն է պակասում մեր հայկական ընտանիքներին:
Ընտանիքներում անհատի ինքնադրսևորման խնդիր կա: Մարդիկ պետք է բացահայտեն իրենց ներսի գանձերը:
7. Ինչպիսի՞ ծրագրեր եք իրականացրել նախկինում, այսօր և ի՞նչ գաղափարներ ունեք ապագայում իրագործելու համար:
« Ես իրավունք ունեմ » (2004), «
Հասարակության տարբեր հատվածների կոնսոլիդացում » (2005 ), « Մշակույթ առանց
սահմանների » (2010), սրանք ծրագրեր են, որոնք իրականացրել, իրագործել ենք տարբեր տարիների և ՀՀ -ի տարբեր շրջաններում, Արցախում, Ջավախքում: Մեր գրասենյակում մինչև վերջերս ամեն շաբաթ, կիրակի օրերին տեղի էին ունենում տարբեր դասընթացներ ինքնաճանաչողության, իրավագիտության իրազեկման, հոգեբանության թեմաների շուրջ: Նպատակ ունենք գտնել այն ակտիվ ու նախաձեռնող երիտասարդներին ովքեր իրենց
առաջադեմ մտածողությամբ « լոկոմոտիվի » առաջնորդի դերը կստանձնեն: Տեղին է հիշել
Նժդեհին. «Ինձ տվեք մեր
ցեղային բարոյականով առաջնորդվող մեկ հատիկ սերունդ, եթե գտնենք՝ փրկություն է, և
ես կապահովեմ հայ ժողովրդին արևի տակ»:
8. Ի՞նչ կավելացնեիք մեր զրույցին:
Հայ ընտանիքի կերպարը պահելը շատ կարևոր է, առաջնային: Չի կարելի ընդունել օրենքներ, որոնք ազգային նկարագրի և մտածելակերպի խաթարում կառաջացնեն:
Մաղթում եմ, որ ընտանիք – բանակ - ազգ կապը շատ ամուր և կայուն լինի, իսկ հայի ուժն ու ոգին հարատևի դարեդար:
Եվ վերջում, բլից հարցում , ակնկալում ենք լսել Ձեր անկեղծ
պատասխանները.
1.Բնութագրեք Ձեզ մեկ բառով:
ինքնավստահ
2.Ի՞նչ է Ձեզ համար հավատքը:
կյանքի աղբյուր
3.Գիրք, որը պարտադիր պետք է կարդալ:
Աստվածաշունչ
4. Արարք, որի համար հաճախ ափսոսումեք:
Երբ հիշում եմ, որ արդեն 50 տարեկան եմ, ափսոսում եմ միայն չարված գործերիս համար:
5. Ո՞ր գույնի պակասն եք հաճախ զգում Ձեր ներկապնակում:
կապույտ
Շնորհակալություն հարցազրույցի համար, ցանկանում ենք Ձեզ ստեղծագործական և աշխատանքային վերելքներ ու բազում հաջողություններ:
Հարցազրույցը
վարեց՝ Մարի Եգոր





Комментарии
Отправить комментарий