Դեկտեմբերի 15-ին հոբելյանական միջոցառումների
շարքը համալրվեց ևս մեկով: Հրազդան քաղաքի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի
բակում տեղի ունեցավ Հովսեփ Օրբելու կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Հուշաքարը
կերտել էր երիտասարդ տաղանդավոր քանդակագործ,
նույն դպրոցի նախկին սան Արծրուն Միսակյանը:
Միջոցառմանը ներկա էին Հրազդան քաղաքի մտավորականները և Կոտայքի մարզի մարզպետարանի
մշակույթի բաժնի ներկայացուցիչները, ինչպես նաև դպրոցի աշակերտները, ուսուցչական կազմը,
ծնողները: Բացման խոսքով ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն տիկին Հասմիկ Հարությունյանը: Կոթողի բացման արարողակարգը
իրականացրեց Օրբելի եղբայրների տուն-թանգարանի
հիմնադիր տնօրեն Գերասիմ Մկրտչյանը:
Անակնկալ էր ու տպավորիչ Սանկտ Պետերբուրգ քաղաքից Հովսեփ և Լևոն Օրբելիների հարազատների
կողմից ուղարկված շնորհավորական հեռագրերը, որոնք մեծ հուզմունքով կարդաց Օրբելի եղբայրների
տուն– թանգարանի տնօրեն Մարինե Բունիաթյանը: Միջոցառման ավարտից հետո ուրախ տրամադրությունը շարունակվեց կլոր սեղանի շուրջ, որտեղ ավելի ջերմացան
սրտերն ու շնորհավորանքները:
Arxablog.blogspot.am – ը սրտանց միանում է բոլոր շնորհավորանքներին, և
հավատով սպասում, որ նմանատիպ միջոցառումները կլինեն ավելի հաճախ:
Նյութը լուսաբանեց՝
Արամ Խաչատրյանը ( ԱՐԽԱ )





Комментарии
Отправить комментарий