1. Ողջույն Ձեզ Արփինե: Նախևառաջ թույլ տվեք շնորհավորել Ձեզ Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ:
Շնորհակալ եմ, ես էլ Ձեզ եմ շնորհավորում այս անչափ կարևոր տոնի կապակցությամբ, քանի որ ինչպես Ձեզ համար Մարինե ջան, ինձ համար ևս տարին սկսվում է Սուրբ ծննդյան օրվա խորհրդով, որն անչափ կարևոր ու մեծ նշանակություն ունի իմ կյանքում:
2. Ինչո՞վ է զբաղվում « Գյուրջինյան» փրոդաքշնը և ինչպիսի՞ գործունեություն է ծավալել մինչ օրս:
« Գյուրջինյան» փրոդաքշնը կազմակերպում և իրականացնում է ինչպես համերգային շոուներ, այնպես էլ պաշտոնական ընթրիքներ, ճաշկերույթներ ռեստորանային ոլորտում: Համերգների հասույթի որոշ մասը հատկացվում է մանկատներին և շատուշատ երեխաների կարիքները հոգալուն: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս նման նախագծեր կան, որոնք իրականացնելու համար տարվում են ծավալուն աշխատանքներ:
3. Ի մի բերելով 2017 թվականի արդյունքներն ինչպիսի՞ հաջողություններ գրանցեցիք այս անգամ և որո՞նք կարժևորեք առավել ևս:
Հաջորդ խոշոր ծրագիրը եղավ Վրաստանում իրականացված համերգային շրջագայությունը, որին մասնակցում էին շուրջ 400 երեխա: Այն տիտանական աշխատանքը, որը կատարվեց երեխաներին համախմբելու և ծրագիրն ի կատար ածելու համար, արդարացրեցին բոլորիս հույսերը:
« Գյուրջինյան» փրոդաքշնը իր ուժերը միշտ փորձել է երգի, պարի ասպարեզում, բայց ինչպես բոլոր դեպքերում, մերպարագայում ևս լինում են բացառություններ: Ընկերությունը փորձեց իրականացնել գրքի տպագրություն, և հավաքագրեց շուրջ 50 գրողների ստեղծագործությունները: Ինչպես գրքի ձևավորումը, այնպես էլ վերնագիրը բավականին խոսուն էր: Յուրաքանչյուր գրող գրքում ներկայացնում է իր կենսագրությունը, որն էլ իրենց ճակատագրի մի մասն է կազմում, իսկ ստեղծագործությունները` նրանցից հետո թողնված հետքերը: Այդ իսկ պատճառով գիրքն անվանել ենք «Ճակատագրի հետքերով»:
Ցավոք սրտի, մի շարք տեխնիկական խնդիրներ պատճառ հանդիսացան գրքի տպագրության ուշացման համար: Իդեալական չի լինում ոչինչ,
սակայն խնդիրները շտկելու համար երբեք ուշ չի լինում:
5.
« Գյուրջինյան» փրոդաքշնը ամենամյա մրցանակաբաշխությունը այս տարի մեծ շուքով նշեց: Այս տարի ովքե՞ր եղան ժյուրիի անձնակազմում :
Տարին այնքան հագեցած էր, որ չկարողացանք ասուլիս կազմակերպել իրականացված աշխատանքները մեկնաբանելու համար: Ժյուրիի կազմում հանդես եկան Արսեն Խաչատրյանը, ով հանդիսանում է « Գյուրջինյան» ընկերության ինֆորմացիոն բաժնի տնօրենը և ծրագրերի բաժնի ղեկավար Արամ Խաչատրյանը (ԱՐԽԱ -ն):
6.
2017-ից անցում կատարենք 2018 թվականին: Ի՞նչ սպասելիքներ կարո՞ղ ենք ունենալ այս տարում Ձեր գործունեության հետ կապված:
Պատասխանեմ Ձեր հարցին: 2017 թվականին եղան բաներ,
որոնք 2018 թվականին շտկվելու են անկասկած,
և եթե նախորդ տարի ինքնաբերաբար ստացվեցին որոշ ծրագրեր,
ապա այս տարի ցանկությունս մեկն է,
որ քայլերս լինեն հստակ:
Եվ ամփոփեմ թերևս մեր հարցազրույցը սիրված պոետ՝ Պարույր Սևակի խոսքերով.
-Աշխարհին մանկան մաքրություն է պետք:
Շնորհակալություն:
Շնորհակալություն Ձեզ ևս:
Մրցանակաբաշխության նկարները կարող եք տեսնել, այցելելով ստորև
https://www.facebook.com/pg/arxablog.blogspot.am/photos/?tab=album&album_id=1550935658317360
Հարցազրույցը վարեց Մարի Եգորը







Комментарии
Отправить комментарий