Օրվա փշրտված դալկության գրկում
Աղոթք ենք հունցում
Գարունը,
Դու,
Ես...
Ու դեռ չբացված, հին նամակների
Ցրտատանջ հալքն ենք օրորում փեշ-փեշ:
Արագիլները սփոփանք են թևում
Թախծախեղդ գարնան մերկ պարանոցին,
Մեր կարոտները` կանաչներ գետնում
Ձանձրույթից ճաքած սառցահետքերին:
Արթնանում են մեղմ համանվագով
Թավ սեր` ապրելու, գույներ` ծաղկունքի,
Քաղցր դող բերող օդի ծփանքով
Մեղմ զփյուռներ են հառնում նորոգի:
Ու մկրտվում ենք
Գարունը,
Դու,
Ես,
Անձրևակաթիլ մանյակներ հագնում,
Հաշ, երկնաբացիկ բալենիները
Գարնանաերթի շավիղն են օծում:
2017


Комментарии
Отправить комментарий