1. Մայրության և
գեղեցկության տոնն է, և այդ առիթով շնորհավորում ենք Ձեզ: Համոզված եմ նվերներ
սիրում եք, ինչպես բոլորը։ Նվիրել՝ առավել ևս։ Ինչ կնվիրեիք նոր ծանոթ-ընկերոջը
ում նախասիրությունը դեռ չգիտեք։
Դժվարանում եմ
պատասխանել, գուցե առօրյայում պետք
եկող որևէ իր:
2. Կա՞ մարդ , ումից նմանատիպ
առիթների ժամանակ նվեր եք սպասում:
Այո, բայց այդ ամենը
նախընտրում եմ պահել գաղտնի՝ միայն ինձ համար: Անձնականը երբեք չեմ հանրայնացնում:
Գտնում եմ, որ հանրությանը պետք է իմ ստեղծագործական կյանքը հետաքրքրի, ոչ թե՝
անձնական:
3. Կանանց մեկ ամսյակին
նվիրված տեղի ունեցավ «Դո -ից Դո»
համերգային ծրագիրը: Մի փոքր պատմեք
համերգի և տպավորությունների մասին:
Համերգային ծրագիրը արդեն
կարծես թե ավանդույթ լինի: Իսկ ամենակարևորն այն է, երբ զգում ես, որ կատարած աշխատանքդ
սիրում և գնահատում են, դու ավելիին ես ձգտում: Տպավորություններս շատ լավն են։ Չեմ սիրում տեղում դոփել: Պետք է անընդհատ գնալ առաջ:
4. Ընտրեցիք հաղորդավարուհու
կերպարը, սակայն հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էիք. «Ես երազանքս նպատակ եմ
սարքում...»։ Դերասանական և երգեցողության գիծը դեռ երազա՞նք է, թե ՞առաջնորդվում
եք «Փոքրիկ Իշխանի» փոքր քայլերի արվեստով։
Ինչպես գիտեք, որպես
դերասանուհի արդեն իսկ ներկայանում եմ: Մտադրություն ունեմ նաև դերասանի
վարպետություն սովորել, իսկ թատերական ներկայացումներում ինձ չեմ տեսնում: Ֆիլմերի
աշխարհն ինձ համար այլ աշխարհ է: Հստակ գիտեմ, որ ապագայում էլ համատեղելու եմ
հաղորդավարի և դերասանի աշխատանքը:
5.
Եթե ոչ հաղորդավար, ապա…
Հաղորդավարությունն
ինձ համար ապրելակերպ է դարձել, առանց դրա չեմ կարող, բայց դերասանությունը
նույնպես շատ եմ սիրում, առհասարակ բեմն ու կապույտ էկրանն
ինձ համար անփոխարինելի են:
6. Իսկ նկարահանման տաղավարում
զավեշտալի դեպք եղե՞լ է:
Շատ են եղել, չեմ կարող
մտաբերել բոլորը: Եղել է, որ նկարահանման ընթացքում քիչ էր մնում լույս պայթեր ինձ
վրա: (
Ժպտում է)
7. Մարինան կյանքում, բեմում և
էկրանին:
Էկրանին,
բեմում ազատ եմ, իսկ կյանքում մի փոքր փակ, այնպես չէ որ շփվող չեմ, պարզապես իմ
անձնական տարածք շատ ուշ եմ մարդկանց թույլ տալիս մտնել, և շատ քիչ են այն մարդիկ,
ովքեր մոտ են ինձ: Ժամանակի ընթացքում հասկացել եմ, որ ամեն մարդ չէ, որ արժանի է
ինձ ընկեր լինելուն։
8. Ի՞նչ եք հասկանում ընկեր ասելով,
Դուք Ձեզ լավ ընկեր համարու՞մ եք:
Ընկեր ասվածն ինձ համար շատ
մեծ հասկացություն է: Կարող են լինել պարզապես ծանոթներ, բայց ոչ ընկեր: Ընկերներ
շատ քիչ ունեմ, և նրանք էլ օժտված են այն հատկանիշներով, որոնք գնահատում եմ
մարդու մեջ. այն է լինել ազնիվ, բարի, հասնող, անկեղծ: Իսկ ես իմ հերթին լավ վերաբերմունքի
կրկնակին կտամ։ Լավ ընկեր եմ, թե ոչ,այդ հարցին ընկերներս ավելի լավ կպատասխանեն:
9. Արարք, որը չեք ների:
Ժամանակի ընթացքում ձեռք եմ բերել բնավորության շատ ուժեղ
կողմ. սկսել եմ չվիրավորվել : Ամենաուժեղ զենքն ինձ համար արհամարհանքն է, որով և
վարպետորեն օգտվում եմ։ Բայց Աստված չանի, որ հունից հանեն ինձ… Իմ մեջ մի գիծ
ունեմ, չեմ գիտակցում ճի՞շտ է արդյոք, թե՞ սխալ, բայց կարողանում եմ ներել
մարդուն: Բոլորս էլ սխալվելու իրավունք ունենք: Բայց եթե զգամ, որ ապարդյուն՝ էլ
առաջվանը չեմ լինի:
Բլից հարցեր
դետեկտիվ,
մելոդրամա, թրիյլեր, …բազմաժանր
2.
Ձեր կյանքի յուրօրինակ ու տարբերվող նվերը։
Սևանա լճից շատ գեղեցիկ քարեր եմ ստացել նվեր, որոնք առ այսօր պահում եմ, շատ թանկ են ինձ համար:
3.
Ի՞նչ է ինձ համար հավատքը։
Ամենազորեղ ուժը:
4. Իմ օրը սկսվում է...
Մեկ բաժակ ջուր խմելով:
5. Ինչպե՞ս կարելի է գրավել աղջկա սիրտը՝ նկարագրել ամենաքիչը 3 քայլ։
Անկեղծ ու շատ-շատ մեծ սեր, հոգատարություն, նվիրվածություն, խենթ ու ռոմանտիկ արարքներ:
6.
Գիրք, որը պետք է պարտադիր կարդալ։
« Աստվածաշունչը »
7. Իմ կարգախոսն է։
Հավատալ սեփական ուժերին, քայլել առաջ
և չվախենալ դժվարություններից:
8.
Ողջունելու ձև, որով տարբերվում եք մյուսներից:
Հետաքրքիր հարց էր: (ժպտում է) Ուղղակի անկեղծ ժպիտ:
9. Իսկ վերջում. Ձեր ձոնը՝ նվիրված
մայրերին:

Շատ կարճ կասեմ, որ միշտ
լինեն առողջ և երջանիկ, իսկ երջանկության մեջ ամեն մարդ արդեն իրենն է գտնում:
Ավելի կարևոր բան չկա ինձ համար:
Շնորհակալ եմ անչափ
հետաքրքիր զրույցի համար:
Հարցազրույցը վարեց՝








Комментарии
Отправить комментарий