Կյանքը
Ռոբերտ Բըրնս - Ծնվել է հուլիսի 21, 1796, Դամֆրիս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորությունում: Հայտնի բրիտանացի (շոտլանդացի) բանաստեղծ, ֆոլկլորագետ, շոտլանդերեն և անգլերեն լեզուներով գրված բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ։ Ռոբերտ
Բըրնսի ծննդյան օրը՝ հունվարի 25, Շոտլանդիայում ազգային տոն է։ Բըրնսի բանաստեղծությունները թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով,
այդ թվում նաև հայերեն:
Ստեղծագործություններ
Ձեռագիր վիճակում տարածված «Երկու հովիվ» (1784) և «Սուտ ճգնավոր Վիլլիի աղոթքը» (1785) երգիծական գործերում անողոք ծաղրի է ենթարկել եկեղեցու
սպասավորներին՝ վաստակելով ազատախոհ բանաստեղծի համբավ։ Բըրնսին ճանաչում է բերել
«Բանաստեղծություններ՝ գրված առավելապես շոտլանդական բարբառով» (1786) անդրանիկ գիրքը։ Առաջին գրքի հաջողությունից
հետո Բըրնսը տեղափոխվել է Էդինբուրգ, հետագայում՝ Դամֆրիս կոմսություն, որտեղ ձեռնամուխ է եղել շոտլանդական ժողովրդական
երաժշտական-երգային ստեղծագործությունների հավաքման ու հրատարակման գործին։
Բանահյուսության
և շոտլանդական հին գրականության հիմքի վրա Բըրնսը ստեղծել է ժամանակի ոգին արտահայտող
ինքնատիպ պոեզիա։ Նրա երկերում իրենց արձագանքն են գտել ֆրանսիական մեծ հեղափոխությունը
(«Ազատության ծառը», «Բրյուսը շոտլանդացիներին») և հեղափոխական շարժման վերելքը Շոտլանդիայում ու Անգլիայում։ Իր ստեղծագործություններում Բըրնսը ժողովրդին կոչ է արել
պայքարել հանուն ազատության և երջանկության, հաստատել է մարդու արժանապատվությունը,
որը վեր է դասել հարստությունից ու ամեն տեսակ տիտղոսներից, փառաբանել է աշխատանքը,
անձնազոհ սերը, բարեկամության զգացմունքը, սարկազմով արտահայտվել իշխողների դեմ։
Բըրնսի
ստեղծագործություններին հատուկ են արտահայտչամիջոցների պարզությունը, անկեղծ հուզականությունը
և ներքին դրամատիզմը, որը երևան է եկել նաև առանձին երկերի կոմպոզիցիայում («Ուրախ
աղքատները», «Ֆինդլեյ», «Երկու շուն» և այլն)։ Նրա շատ բանաստեղծություններ վերածվել
են երգի և Շոտլանդիայում երգվում են ամենուր։ Բըրնսի ծննդյան օրը Շոտլանդիայում նշվում է որպես ժողովրդական տոն։ Կառլ Մարքսը, Պ. Լաֆարգի վկայությամբ, սիրում էր Բըրնսի
երգիծական և քնարական գործերը։


Комментарии
Отправить комментарий