Իմ տողերում
Հոգու երգ է,
Սրտի զա‘րկ է,
Սիրո հևք է
Ու բերկրություն...
Իմ տողերում
Լույսի շող է,
Դաշտի ցող է,
Քամու դող է
Ու խնդություն...
Իմ տողերում
Տաք բերկրանք է,
Սիրո զարթոնք,
Կախարդանք է
Ու ցնծություն...
Խե՜նթ ու խելառ
Իմ տողերին
Հոգուս երգն է
Վերադարձել
Սիրո առջև
Փակված սրտիս
Դուռ-պատուհան
Նորից բացել…


Комментарии
Отправить комментарий