Ասում են, մարդու վարսերից կարելի
է նկատել վարսահարդարի պրոֆեսիոնալիզմը: Աշխարհում կան շատ հայտնի բարբերշոփեր, սակայն
Հայաստանում առաջինը եղավ Կարո Աբաչյանը, ով ստեղծեց բարբերշոփ և այն մեծ լսարանի փորձեց
հասանելի դարձնել: Ստացվեց ինչ խոսք, և ահա
այս ամենի վառ ապացույցն էր օրեր առաջ տեղի ունենացածը:
Ապրիլի 15-ին, Երևանի « Մի մորենա
» ժամանցային ակումբում ներկաները հավաքվել էին տեսնելու Հայաստանում նախադեպը դեռևս տեղի չունեցած մաստեր
կլասս – փարթին: Կարո Աբաչյանը և իր բարբեր ընկերները հյուրերին ցուցադրեցին մազերի և մորուքների մի շարք կտրվածքներ,
փայլեցին իրենց մասնագիտական գիտելիքներով, ինչի մասին փաստում էին ներկաների ոգևորվածությունը, անդադար հնչող ծափահարությունները
և ստացված արդյունքները: MASTER CLASS OF ARMENIAN BARBERS PARTY –ի ժամանակ հանդիսատեսի բարձր տրամադրությունն էր ապահովում DJ Smoke _ը, հանդիսատեսին մատուցելով որակապես բարձր երաժշտական ճաշակ:
Երեկոն վարում էր ճանաչված դերասան Անդրանիկ Անտոնյանը, ով իր գեղեցիկ խոսքով և պրոֆեսիոնալ աշխատելաոճով է՛լ ավելի հետաքրքիր դարձրեց ներկաների ժամանցը:
Եթե
ուզում եք յուրօրօնակ սանրվածք, տարբերվել Ձեր շրջապատից, ոճով և էլեգանտությամբ չունենալ
Ձեր իսկ նմանակին, ապա Karo Abachyan Barbershop-ը սպասում
է Ձեզ: Հաճախորդների համար կա նաև հյուրասիրություն: Իսկ եթե օգտվում եք դաջվածքների (
tattoo) ծառայությունից, ապա հաճախորդը կարող է նաև օգտվել նարգիլեից: Ի դեպ, նշենք,
որ շուտով կբացվի նաև տղա երեխաների համար մանկական բարբերշոփ: Դե, իսկ մեզ մնում է
պարզապես ևս մեկ անգամ շնորհավորել Կարո Աբաչյանին
և ընկերներին, ու ցանկանալ կայուն և ամուր հիմքեր ունեցող աշխատանքային տարիներ:
Լուսանկարները կարող եք ունենալ, այցելելով հետևյալ հասցեով...
Լուսաբանեց Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ










Комментарии
Отправить комментарий