Երգը նվիրվում է մեր հրաշք, միասնական ու հզոր հայ ժողովրդին, ով այս օրերին կերտում է իր ապագան նոր Հայաստանում:
Օրեր առաջ համացանցում շնորհավորանքների տարափ էր, որն ուղղված էր « Ժողովրդական երգիչ 4» նախագծի հաղթող Գրիգոր Միրզոյանին: Վերջին իրադարձությունները կարևոր ազդեցություն ունեցան արվեստագետների՝ Գրիգոր Բանանցի և Տարոն Ավետիսյանի համար, ինչն էլ առիթ եղավ այս գեղեցիկ երգի ստեղծման: «Ելի՛ր Հայաստան», ահա այսպես է անվանվել հայ ազգին ոգևորող երգը:
ԱՐԽԱ բլոգը միանում է հնչած շնորհավորանքներին և ցանկանում երգին մեծ արձագանք, հանդիսատեսի գնահատական:
Հեղինակ՝ Գրիգոր Բանանց
Գործիքավորող՝ Տարոն Ավետիսյան

Комментарии
Отправить комментарий