«Սոլո» վոկալ ստուդիայի սաները ներկայացրեցին ինչպես անհատական, այնպես էլ խմբային կատարումներ: Մրցույթ-փառատոնի ժամանակ «Սոլո» վոկալ ստուդիան արժանացավ գրան պրիի:
Օրեր առաջ մանկական ֆիլհարմոնիայի տնօրեն Ս. Մարգարյանը «Սոլո» վոկալ ստուդիայի տաղանդաշատ սաներին հանձնեց դիպլոմներ ու մեդալներ:
Խմբի ղեղակավարը՝ Տաթև Քոլոզյանը, մեզ հետ զրույցում նշեց.- Մեծ պատիվ է, երբ քո սաները ներկայացնում են պետություն, և երկրի դեմքը պարզճակատ են անում: Ինչ խոսք, տաղանդավոր մասնակիցներ շատ կային, սակայն ուրախությունս ավելին է, քանի որ այն տարիների աշխատանքը, որ տարել եմ սաներիս հետ, ապարդյուն չանցավ: Հիմա կարող եմ ասել՝ իմ թե ՛ անհատական, և թե՛ խմբային կատարողները փայլել են, և դա, անխոս, հպարտանալու առիթ է:
Իսկ մեզ մնում է պարզապես ասել շնորհավոր «Սոլո» վոկալ ստուդիայի սաներին՝ հանձինս Տաթև Քոլոզյանի, և մաղթել նրանց նորանոր հաջողություններ:
Նյութը պատրաստեց՝ Արամ Խաչատրյանը /ԱՐԽԱ /





Комментарии
Отправить комментарий