Արդեն 19 տարի է ինչ օգոստոսի 12֊ը ՄԱԿ-ի կողմից հաստատված է, որպես « Երիտասարդության միջազգային օր»։ ՀՀ տարբեր քաղաքներում այդ օրը նշում եմ մեծ շուքով՝ կազմակերպվում են միջոցառումներ և տոնախմբություններ։ Այս տարի Կոտայքի մարզկենտրոն Հրազդանը ևս անմասն չմնաց և օրը նշեց մեծ շուքով։ Նախաձեռնության հեղինակը «Միասնական Հրազդան» ՀԿ֊ն էր, իսկ գլխավոր հովանավորը՝ AquaM sportscomplex համալիրը:
Հովանավորները՝ Հրազդանի ՏԻՄ -ը,Կոտայքի Գործատուների տարածքային միությունը, Smile Systems ընկերությունը։ Գործընկեր կազմակերպությունն էր «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» Բարեգործական Հասարակական Կազմակերպությունը:
Միջոցառումների շարքը մեկնարկեց հեծանվային մրցավազքով՝ Հրազդանի Սահմանադրության հրապարակից դեպի Միկրոշրջան թաղամասի « Միասնության զբոսայգի»։ Հեծանվավազքն անցավ աննկարագրելի գունեղ և հետաքրքիր։ Հասնելով զբոսայգի՝ մեկնարկեց միջոցառման երկրորդ հատվածը՝ «Միասնության զբոսայգու » վերաբացումը։ Ծրագրում նախատեսված էր համերգային ծրագիր, որն իրենց ուրախ և գեղեցիկ ելույթներով գունավորեցին հրազդանցի տաղանդավոր փոքրիկները։ Հրազդանի զբոսայգին նոր շունչ էր առել և վայելում էր մարդկանց ներկայությունը։ Հովանավորները՝ Հրազդանի ՏԻՄ -ը,Կոտայքի Գործատուների տարածքային միությունը, Smile Systems ընկերությունը։ Գործընկեր կազմակերպությունն էր «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» Բարեգործական Հասարակական Կազմակերպությունը:
ՀՀսպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Ֆահրադյանը ևս ներկա է գտնվել միջոցառմանը՝ անձամբ պարգևատրել մասնակիցներին։Համերգային հագեցած ծրագրի ավարտին, ի նշան միասնության՝ դեպի երկինք բաց թողնվեցին փուչիկներ։ Միջոցառումն անցավ բացառապես ուրախ և անմիջական մթնոլորտում։ Հյուրերը հեռացան բարձր տրամադրությամբ և մեծ բավականություն ստացած։ Հատուկ շնորհակալություն Հրազդանի ոստիկանությանը՝ ամբողջ ընթացքը բարեխղճորեն հսկելու համար, ինչպես նաև Հրազդանի ԲԿ֊ին։ 

Комментарии
Отправить комментарий