Օրեր առաջ՝ օգոստոսի 11-ին, Երևան քաղաքի Զեյթուն մշակութային տան հյուրընկալ դռները բացվեցին ևս մեկ անգամ, այս անգամ իրենց ջերմ հարկի տակ ողջունելով Light kingdom պարային համույթի սաներին: Այդ օրը ներկաների դատին հանձնվեց ոչ միայն սաների մեկ ամբողջ տարվա (կամ միգուցե տարիների) քրտնաջան աշխատանքը, այլև նշվեց խմբի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Մարիամ Գալստյանի տարեդարձը: Հոբելյարին այդ օրը ողջունելու էին եկել նաև Candy NG-ին (Էնջլինա Բեջանյան), Դավիթ Դավթյանը, Վիկտորիա Կիրակոսյանը, Ռիման և այլոք: Միջոցառումը վարում էր Մարիանա Հովակիմյանը:
Միջոցառման ընթացքում եղավ նաև անակնկալ, որը նախապես պատրաստվել էր ծնողների և կազմակերպիչների կողմից: Իսկ անակնկալը հանձնեցին Gyurjinyan production -ի հիմնադիր տնօրեն Արփինե Գյուրջինյանի, Bejani Event -ի տնօրեն Էլեն Բեջանյանը և ARXA blog -ի հիմնադիր տնօրեն Արամ Խաչատրյանը: Դե՛ իհարկե, ներկաներին անակնկալ էր այդ օրը պատրաստել նաև Light kingdom պարային համույթի գեղարվեստական ղեկավար Մարիամ Գալստյանը՝ հանդիսատեսին նվիրելով գեղեցիկ պար իր մասնակցությամբ, որտեղ նաև ներգրավված էին խմբի սաները: Իսկ վերջում մասնակիցներին հանձնվեցին խրախուսական պատվոգրեր, որին էլ հաջորդեց հոբելյանական տորթի մոմերը փչելու գեղեցիկ արարողությունը:
Ի՞նչ կարելի է ցանկանալ Մարիամ Գալստյանին և իր խմբի սաներին. Միա՛յն առաջ...

Նյութը պատրաստել էր Հասմիկ Առաքելյանը




Комментарии
Отправить комментарий