Աբստրակտ և պոստիմպրեսսիոնիստական ոճի նկարչուհու հետ զրույցի ընթացքում նկատեցինք նրա ոգևորվածությունը: Հայացքի մեջ նշմարվեց ուրախության արցունքի կաթիլները և համեստորեն հայացքը թաքցնելով, ասաց.-Այո՛, ես էլ եմ նկարչուհի:
Զարուհի Թովմասյան արվեստագետի հետ շփումը ստիպում է ավելի սիրել արվեստն ու գնահատել նրա լիարժեք գեղեցկությունը: Կարծում էինք մեր խոսակցությունները դադարել են՝ երկար ժամանակ չէինք կարողանում զրուցել, և ահա... Եվ ահա եղավ հրավերք - նամակը, որտեղ նշված էր. «Սիրով սպասում եմ ...
» Դե իսկ մենք շտապեցինք ներկայացնել այն միջոցառումը, որին մասնակից էր նաև քողարկված արվեստագետը՝ Զարուհի Թովմասյանը:
Սեպտեմբերի 21-ին «Youth Opportunities NGO»-ն Թումանյանի այգում կազմակերպել էր ազատ թեմայով նկարների ցուցահանդես՝ նվիրված ՀՀ անկախության հռչակման 27-ամյակին:
Ցուցահանդեսին ներկայացված էին մոտ 60 աշխատանքներ, որոնք ընտրվել էին 200 աշխատանքներից:
«Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ-ի համահիմնադիր, գործադիր տնօրեն Տիգրան Ավագյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, կազմակերպությունը 9 ամիս 9 ամիս երիտասարդների հետ կրթական ոլորտում աշխատանքներ են տանելուց հետո զգացել է մեծ ոգեւորությունը մշակութային բաժնի պատասխանատու Լիլիթ Ավետիսյանը ծրագիրը՝ երիտասարդ նկարիչներին ինքնադրսեւորվելու հնարավորություն տալ՝ ցուցահանդեսի միջոցով:
Հուլիս ամսից կազմակերպությունը սկսել է ակտիվ աշխատանքներ տանել ցուցահանդեսը կազմակերպելու ուղղությամբ: Էլ ի՞նչ հատկանշական օր պետք է լիներ մեզ համար, եթե ոչ սեպտեմբերի 21-ը:
Խոսելով մրցանակների մասին Տիգրան Ավագյանը նշեց, որ մրցանակները տարբեր
են եւ յուրահատուկ. «Նախատեսված է 3 մրցանակ: Առաջիկայում ունենք նախագիծ՝
անգլերենի անվճար դասընթացներ կազմակերպելու հետ կապված: Երիտասարդները դիմելու եւ
ընտրվելու դեպքում դասընթացին մասնակցելու հնարավորություն կունենան: Մրցանակներից
մեկը 2019 թ. այցելություն է զորամաս: Մյուս մրցանակն էլ միջազգային հարթակ դուրս
գալու հնարավորություն կտա: Անձամբ ես պատրաստ եմ սատարել այդ մասնակցին»:
Ինչ խոսք 200 նկարից 60 նկար ընտրելը բավականին պատասխանատու
աշխատանք է: Սակայն տեղեկանալով նախագծի մասին առավել մանրամասն, իմացանք, որ հաշվի են առել մի շարք գործոններ՝ տեխնիկան, օգտագործված նյութերը,
գունային գամման, նկարի ընդհանուր աշխատանքային բնույթը, ծավալը, իմաստը:
Նշենք, որ կազմակերպությունը նպատակ ունի հոկտեմբերի 15-ից
հետո այս ծրագրով ներկայանալ նաեւ Գյումրիում: Ներկա պահին աշխատանքներ են տարվում
ցուցահանդեսի տարածքի ընտրման ուղղությամբ: Մյուս տարի էլ կփորձեն ծրագիրն
իրականացնել մարզերում եւս:
Իսկ մենք չենք մոռանում շնորհավորել բոլոր մասնակիցներին և իհարկե մեր շատ լավ ընկերոջը՝ Զարուհի Թովմասյանին, մաղթելով նրանց բուռն ստեղծագործական կյանք և անսահման առողջություն:
















Комментарии
Отправить комментарий