«Հոգու հնչյուն» -ից մինչև անբացատրելի պարզություն - Անուշ Բարսեղյանն է մեր հյուրասրահում

Օրեր առաջ, երբ ստացա առաջարկը վարելու այս նախագիծը Կարեն Շիրինյանի կողմից, մտքիս մեջ առաջինը հայտնվեց նրա անունը: Երկար ժամանակ է ինչ փորձում էի վարել նրա հետ անկեղծ զրույց, սակայն միշտ մի բան խանգարում էր: Օրեր առաջ ստացվեց այն, և իմ հյուրասրահում ընդունեցի Հոլանդիայում բնակվող, ստեղծագործող Անուշ Բարսեղյանին, նույն իրեն՝ «Հոգու հնչյուն» -ին: Համոզված եմ տպավորությունները լինելու են բարձր:

1. Անուշ օրեր առաջ բոլորս տոնում էինք սեպտեմբերի մեկը՝ գիտելիքի օրը: Ինչպիսի՞ն եք Ձեզ հիշում դպրոցում:

Հարգելի՛ Արամ, երևի իմ բախտը բերել է այդ հարցում, որ մեծացել ու դաստիարակվել եմ մի շրջապատում և մի շենքի բակում, որտեղ, կարելի է ասել, որ համարյա բոլոր իմ սիրելի հարևաններն իմ ուսուցիչներն էին:Այսինքն, տանը եղել եմ այն երեխա-աշակերտը, որ ուսուցիչներս հպարտանան իրենց տված գիտելիքներով, իսկ դպրոցում` աշակերտ-երեխա, որ ծնողներիս դաստիարակությունից, ինքս լավ զգալուց շատ ,իրենք իրենց վաստակից չամաչեն....Այնպես, որ ես միշտ ինձ զգացել եմ տանը:

2. Կպատկերացնեի՞ք, որ Ձեր գիրը կդառնար պահանջված և ցանկալի ընթերցողների համար:

Երբեք, ու չունեմ նման նպատակ, քանզի ես գրող չեմ..... իմ գիրը զուտ ապրումներ են, ու ոչ շատերին հասանելի....

3. Անուշ  գրողների շրջանում առավել հայտնի եք «Հոգու հնչյուն» կեղծանվամբ,  և կցանկանայինք իմանալ, թե  ո՞վ է ընտրել այդ կեղծանունը և ի՞նչ է նշանակում:

Լավ հարց էր...Մինչ արտահայտվելս, ասեմ ինձ վատ եմ զգում, երբ ինձ համեմատում են կամ էլ դասում գրողների շարքերին.... Կներեք, ինձանից ի՞նչ գրող... կեղծանունս ձեզ վառ ապացույց, որ դա զուտ « Հոգու հնչյուն» է, ու չունի ասելիք, զուտ պահի պոռթկում է:






4. Ասում են, ստեղծագործողը պետք է անկեղծ լինի ընթերցողի հետ, և դա Ձեզ մոտ ստացվել է ըստ իս: Ինչպե՞ս եք կարողանում պահպանել այդչափ անկեղծությունը ընթերցողի հետ, և միևնույն ժամանակ լինել գաղտնիքներով լի անհատ:

Արամ, հատուկ եք ընտրել հարցերը: Հարգելիս, ես կյանքում սիրել եմ ու ձգտել, լինել ազատ, քանզի հասկացել եմ, որ միայն ազատության մեջ ես գտնում մաքրությունն ու անկեղծությունը:

5. Կհիշե՞ք Ձեր առաջին ստեղծագործական քայլերը:

Ժպտում եմ, ու լի՜ հիշողությամբ: 2010թ-ն էր, գրանցված էի մի սոցցանցում`« Հայլենդ»,  ուր ակտիվ էի միայն ընթերցանությամբ ու մեկնաբանություններում: Ու օրն էլ հերթական ու իմ բնույթին համաձայն, հին Նոր տարուց հետո մաքրության մեջ, երբ այդ սոցցանցի բլոգներում գրվում էր պատմվածք, մեկը մյուսին հաջորդելով, բայց պահպանելով միտքը` նախկին հեղինակի, ստացա հաղորդագրություն, ուր գրված էր, թե Անուշ, ուզում եմ այս հատվածը դու գրես: Ժպտացի ու հետո մերժեցի, իսկ այդ կինը, որ այսօր իմ Սիրելիներից է, պնդեց.....իսկ ես խոնարհս պատասխանեցի, եթե սիրահարները կսպասեն, ես պատուհաններս լվանամ ու նոր իրենց ուղեկցեմ սիրո այգի: Հա՜, մոռացա ասել, որ պատմվածքի վերնագիրն էր` « Առաջին Սիրո հանդիպումը»:


6. Իսկ առաջին նյութը, որը գրել եք կարո՞ղ եք ասել:

Արամ, հարգելիս, նյութ, որպես այդպիսին չգիտեմ, կամ չեմ հիշում, բայց, որ Հոգուցս ծնված առաջին հնչյունը ունի մաքրություն ու մի ողջ սեր`դա Մայրս է, նվիրել եմ Մայրիկիս ու դուք առիթ եք ունեցել այն նորովի շունչ տալու:


7. Ապրելով արտերկրում չեք մոռանում հայրենիքի մասին, ինչի վառ ապացույցն է վերջերս Ձեր Հայաստանյան այցը: Ի՞նչ փոփոխություններ նկատեցիք այստեղ, որը չկար նախկինում, և, եթե հնարավորություն ունենայիք ի՞նչը կփոխեիք Հայաստանում:

Հարգելի Արամ, մի տեսակ խեղդվում եմ, քանզի հարցի տեսքով դիպչում եք հոգուս նուրբ հնչյուններին: Երբ ասում են Հայրենիք, անկախ ամեն բանի ուզում եմ կուչ գալ մորս փեշերի տակ, քանզի ինձ համար Հայրենիքս սկսվում է հենց այնտեղից: Իսկ ի՞նչ կփոխեմ կամ ո՞վ եմ ես, որ փոխեմ, երբ ամեն այցի ժամանակ ես փնտրում եմ այն ինչ ինձ է պետք, ավելի շուտ` այն ինչ թողել եմ ժամանակին

8. Իսկ Ձեզ ի՞նչ ոճի ստեղծագործող եք համարում:

Խնդրում եմ, իմ պղտոր ջրերը չխառնել մի զուլալ աղբյուրին , որ միշտ հոսող է ու սննուցող:



9. Ինչպիսի՞ նոր ստեղծագործություններ  կարող ենք սպասել «Հոգու հնչյուն» կեղծանունը կրող ստեղծագործողից:

Սիրում եմ լռությունը, քանզի լռության մեջ աղոթքն ազնիվ է...

10. Ոճային փոփոխություններին ինչպե՞ս եք վերաբերվում, և կփոխե՞ք արդյոք Ձեր ձեռագիրը:

Անկախ ամեն բանի, որքան էլ սկզբունքային Մարդ եմ, սիրում եմ հոգով ապրած գեղեցիկին ամուր գրկել.....
ՀԳ... Խոսքն ամենևին իմ մասին չէ…

11. Հարց, որը տալիս ենք բոլորին. Ի՞նչ է Ձեզ համար հավատքը:

Հարգելի Արամ , հարցը մեծ հասկացողություն ունի, բայց լինեմ իմ տեսակում ու մի տողով` Սուրբ հարությունը քրիստոնեական հավատքի առանցքներից մեկն է ու ինձ համար իր մեջ կրում է` Սեր...


Անուշ ունենք նաև բլից հարցեր, որոնց խնդրում ենք պատասխանել կարճ՝ հնարավորինս 1-2 բառով:

Ամենաբարդ աշխատանքը աշխարհում:

Երկար ու տարբեր տեսանկյունով վերլուծեցի ու որպես սկզբունք ինձ համար, կասեմ ` Մայրն է…

Ընտրեք տարբերակներից մեկը կամ առաջարկեք Ձերը. Ընտանիքում ինձ համար առավել կարևոր է՝ սերը, հարգանքը, վստահությունը, փողը...

Սերը, որ ծնում է ամեն ինչ, անգամ տառապանք` ամենը գնահատելու համար...

Եթե ետ տանք ժամանակը ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

Նույնը՝ մանկավարժի, թեպետ շատերն են ինձ ասել, իրավաբան կլինեիր....
 ՀԳ .... երևի գենետիկայումս կա
:

Գիրք, որը պետք է պարտադիր կարդալ:

«Նարեկ»

Ողջունելու ձև, որով տարբերվում եք մյուսներից:

Ինձ մոտ չկա ձև, կա տեսակ` անմիջական եմ, պարզ ու ազատ, որն էլ գիտեմ շատ ժամանակ խանգարում է , բայց ես սիրում եմ տարբերվել, թող ներեն ինձ բոլորը` այդ հարցում:

Իսկ վերջու՞մ...

Կյանքը նման է երաժշտական ստեղծագործության,քայլերդ էլ նոտաների պես պետք է ճիշտ ժամանակին հնչեցնես, որ հետո արածդ սխալների համար չզղջաս…Շնորհակալ եմ հարցազրույցին մասնակցելու համար: Հոգու Հնչյուն

Շնորհակալ ենք հաճելի և անմիջական զրույցի համար:



Комментарии

Отправить комментарий