Մարտահրավեր՝ առանց ծեծկռտուքի նախապայմանի



Նրա տաղանդն այնքան մեծ է, որ կարելի է անվերջ խոսել: Այս անգամ մեզ հետ ստվերում անկեղծացել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան, երգիչ Վահագն Մարգարյանը: Իսկ,  թե ինչի՞ն է առաջինը ուշադրություն դարձնում կանանց հետ հանդիպելիս, և ու՞մ է մարտահրավեր ուղարկում նախագծի շրջանակներում, կարդացեք ինքներդ: Հաճելի տրամադրություն բոլորին:

Բառ կամ նախադասություն, որը փոխեց ձեր կյանքի ընթացքը:

Կյանքի ամեն մի րոպեն, վայրկյանը պիտի ապրես:

Ներկայացում, որտեղ մասնակցելով այդպես էլ հաճույք չստացաք:

Բոլոր ներկայացումներում էլ հաճույքով եմ մասնակցել, անկախ այն բանից՝ երկրորդական է, թե՞ գլխավոր:

Ձեր օրը սկսվում է…

« Կյանքը հիասքանչ է»  տրամադրությամբ

Ռեժիսոր ում հետ կցանկանայիք աշխատել, և ինչու՞:

Թատրոնում արդեն բախտ վիճակվել է և աշխատել եմ Երվանդ Ղազանչյանի հետ, իսկ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կցանկանայի աշխատել Հովհաննես Հովհաննիսյանի և Արսեն Ղազարյանի հետ: Նրանք երգչին չեն սահմանափակում և արտիստին բեմում տալիս են ազատություն:

Կանանց հետ առաջին անգամ հանդիպելիս ուշադրություն եք դարձնում…

Աչքերի գեղեցկությանը


Սիրո խոստովանության հետաքրքիր ի՞նչ տարբերակ կառաջարկեք:

Սերն արդեն գեղեցիկ առաջարկություն է:

Ո՞ր ժանրի գրքերն եք  ամենաշատը նախընտրում:

Կատակերգության ժանրը

Եթե մեկ օրով լինեիք մշակույթի նախարար ո՞ր հարցին առաջնահերթ լուծում կտայիք:

Թատրոնի մասին օրենքին կտայի առաջնահերթ լուծում, և արգելք կդնեի ռաբիզ երաժշտությանը:

Կոչումներին ինչպե՞ս եք վերաբերվում:

Շատ լավ, ինքս էլ ստացել եմ:

Եթե ոչ դերասան կամ երգիչ, ապա…

Ոչինչ



Մանկությունից մնացած ամենաքաղցր հուշը:

Բակային խաղերը

Ի՞նչ ասել է հավատքը Ձեզ համար:

Ամեն ինչ

Միայնակ ժամանակ ինչի՞ մասին կարող է մտածել Վահագն Մարգարյանը:

Տիեզերքի թռիչքի մասին

Ու՞մ հետ եք առաջին հերթին կիսվում ուրախության և տխրության պահերին:

Ոչ մեկի

Կյանքում  ամենաբարդ աշխատանքը՝ կարող է լինել նաևոչ մասնագիտություն:

Տիեզերագնացի աշխատանքը



Տարվա եղանակներից ո՞րն է նման ձեր բնավորությանը:

Ամառը

Կենդանակերպի նշան, որին նմանեցնում եք Ձեզ:

Կարիճ

Սիրած մեքենայի մակնիշ, որը մինչ օրս չունեք:

Ունեմ այս պահին, Մերսեդես մակնիշի մեքենա

Ու՞մ կցանկանայիք տեսնել որպես մեր հաջորդ զրուցակից:

Տիգրան Գյուլումյանին

Իսկ վերջու՞մ…

Ձեզ էլ ավելի մեծ հաջողություններ և շնորհակալություն:



Շնորհակալ ենք նաև մենք:

Комментарии