Այս անհատի հետ կարող ես անվերջ խոսել, քննարկել հարցեր և լսել նրա ճիշտ և տեղին մեկնաբանված պատասխանները: Երբևէ կոչումների մասին չբարձրաձայնելով, միշտ ինքնատիպ է մնում իր տեսակի մեջ: Շփման ընթացքում պարզ ու անմիջական է, իսկ հումորին տիրապետելու մասին՝ կիմանան նրա հետ շփվողները: Այսօրվա մեր բլից հարցման հյուրն է ՀՀ ժող. վարպետ, լուսանկարիչ հայրենասեր Անահիտ Խաչատրյանը:
Նկար, որը թողել
է ձեր սրտում մեծ հետք:
Թվեք սիրո դրսևորման
երեք աստիճան:
Հոգատարություն, քնքշանք, նվիրվածություն
Կյանքը լիարժեք
վայելելու համար հարկավոր է...
Ամեն օրդ ապրես
այնպես, կարծես դա վերջինն է:
Հայացք
Ձեր զենքը...
Արհամարհանք
Ասում եմ նկարիչները
տեսնում են փակ աչքերով: Ձեզ մոտ ինչպե՞ս է:
Լուսանկարիչը
փաստավավերագրում է ակնթարթը, իսկ գեղարվեստական տեսանկյունից՝ բաց աչքեր են պետք:
Խմիչք, ծխախոտ,
թե՞ սառը զենք:
Սառը զենք )))
Սիրո խոստովանություն,
որը կանենք մեզ մոտ ուղղված ձեր սիրելիին:
Մի՛ սպանեք,
մի՛ կորցրեք Ձեր սերը, դուք երկրորդը էլ չեք ունենա:
Ընտանիքի հիմքում
ընկած է...
Սերը, հարգանքը
և փոխզիջման գնալու կարողությունը
Ժամանակը ետ
տալու դեպքում ի՞նչը կփոխեիք:
Ամեն բան կսկսեի
նոր՝ ավելի հասուն մտածելակերպով, սխալների ուղղումով և մասնագիտություններ ձեռք բերելու
վրա ավելի շատ ժամանակ ծախսելով:
Մեկ օրով ձեզ
են հանձնել նախագահի աթոռը: Ի՞նչ կանեիք այդ մեկ օրում:
Իսկ երրորդը,
հրաման կարձակեի, որ մեծաքանակ ազգերի ներկայացուցիչներն իրավունք չունենան Հայաստանում
տներ կամ կառույցներ գնելու: Պատմության դասերը էդպես էլ լավ չսովորեցինք: Մի՛ մոռացեք,
Արևմտյան Հայաստանում ամեն ինչ սկսվեց թուրքերին
շատ տեղ տալուց՝ բազմացան և մեզ դուրս հանեցին: Այդ վտանգը միշտ էլ կա:
Աղոթքով
Անահիտ Խաչատրյանը
ու՞մ է վստահում նեղված պահերին:
Աստծուն, հաճախ
էլ իմ լավ ընկերուհիներիս:
Կետադրական
նշան, որը կհամեմատեիք ձեր բնավորության հետ:
Բացականչական,
երբեմն հրամայական: Սակայն, եթե կա նաև հումորի նշան, դա պարտադիր: )))
Նկարագրեք մեկ
բառով. Անահիտը որպես տատիկ, մայր և դուստր ինչպիսի՞ն է:
Նվիրված բոլոր
դեպքերում էլ
Անահիտը Հայաստանը կլքի միայն...ո՞ր դեպքում:
Նկարում պատկերված է Սուրմալու ջոկատը: Հրամանատարը Անահիտ Խաչատրյանի ամուսինն է՝ Արթուր Խաչատրյանը, իսկ ջոկատի շտաբի պետն է՝ Արթուր Մարգարյանը՝ եղբայրը:
Իր, որն այդպես էլ ձերը չդարձավ:
Շատ կուզենայի
ունենալ ֆոտո և վիդեո նկարահանող բարձր որակի տեխնիկա, բայց դա կարծում եմ ժամանակի
և մեծ ցանկության խնդիր է:
Երբ կարդացիք
հարցերը ի՞նչ մտածեցիք առաջին հերթին:
Մտածեցի, որ
հարցազրույց կազմողը բարձր ինտելեկտի և հումորի տիրապետող անհատ է:
Ու՞մ կցանկանայիք
տեսնել մեր հաջորդ զրուցակցի աթոռին:
Իմ և բոլորիս
կողմից սիրված Գրիզելդա Ամիրյանին:
Իսկ վերջում
ի՞նչ կհավելեիք:
Կհավելեի, որ
մեզանից յուրաքանչյուրն օրվա մեջ մեկ անգամ գոնե պետք է անրադառնա Աստվածաշնչին, ընթերցի
այն, ուստի ամբողջությամբ կտոգորվի սիրով առ Աստված: Միայն այս դեպքում, երկրներում
կլինի համերաշխություն, իսկ մեր մեջ՝ հանգստություն: Իսկ վերջում, շնորհակալությունս
Արխա բլոգի ողջ աշխատակազմին՝ հանձինս Ձեզ Արամ ջան, որ չեք մոռանում և հիշում եք միշտ:
Զգացված եմ:
Շնորհակալություն
Հարցազրույցն անցկացրեց Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ




Комментарии
Отправить комментарий