Այս զրույցը երբեք չեմ մոռանա: Որքան մեծ նվիրումով էր Իրինան երեխաների հետ զբաղվում և պատասխանում հարցերին, որ անկախ իմ կամքի աչքերս հուզմունքից արցունքոտվում էին: Խոստանում եմ, որ շատ շուտով նաև հարցարզույց կունենամ Ալյայի և Մարիայի հետ: Միայն մեկ բան կհավելեմ մեր զրույցին, որը արվեց փոքրիկների հետ.
- Ինչու՞ է մայրիկն այսքան գեղեցիկ:
- Դուք գիտեք, որ ես շատ ընկերներ ունեմ, բայց ինքը իմնա, որովհետև նա իմ մաման ա... դրա համար էլ սիրունա: ( Ալյա)
- Իմ մաման իմ համար գանձա... ( Մարիա)
Ամեն դեպքում ես կարողացա բացահայտել Իրինա Թովմասյանի գեղեցկության գաղտնիքը:
Իրինա տարիներ է արդեն, որ չեք մասնակցում գեղեցկության
մրցույթներին, սակայն Դուք չեք կորցրել ձեր անունն ու տեղը այդ ասպարեզում:
Հետաքրքիր է իմանալ ո՞րն է գաղտնիքը միշտ արդի լինելու:
Հարցին կարող եմ շատ երկար պատասխանել,
բայց թող պատասխանս հնչի այսպես... որովհետև ունեմ երեք աղջիկ: Երեք աղջիկներ,
ովքեր միշտ ուզում են մասնակցել մրցույթների, ստանալ մրցանակներ, և այդ ժամանակ
ուզես, թե չուզես, պետք է միշտ լինես նրանց համար օրինակելի:
Մոտ մեկ ամիս առաջ գիտության
և դպրության օրն էր՝ սեպտեմբերի 1 ը: Ինչպե՞ս էիք պատրաստվել այս գեղեցիկ օրվան:
Մեր
գործունեությունը քանի որ հիմնականում կապված է երեխաների հետ, ուստի նշեմ, որ հաղորդումների
թեմաները բնականաբար կապված են գիտելիքի օրվա հետ: Դեռևս 11-րդ տարին է, որ այդ
օրը՝ սեպտեմբերի 1-ը, մեր տանը միայն Մեգգիի համար է, սակայն եկող տարվանից սկսված
մեր բնակարանում կհնչի երկրորդ զանգը՝ Ալյան ևս կհաճախի դպրոց:
Ձեր երեխաները ընտրել են բեմական արվեստը` երաժշտության
ճյուղը: Ինչպե՞ս վերաբերվեցիք այն հանգամանքին, որ Մեգգիից հետո, մյուս երկու արևները պետք է լինեն շոուբիզնեսի
ոլորտում, և արդյո՞ք աջակցություն լինում
է մայրիկի կամ հայրիկի կողմից:
Ունենալով
տանը արտիստիկ աղջիկ (խոսքս վերաբերվում է մեծ աղջկաս՝ Մեգգիին), 15 տարի շարունակ
երբեք թույլ չի տվել, որ երեկոները տխրենք: Դեռ մանկուց մեր տանը միշտ եղել է երգ
ու պար: Բնականաբար, հետագայում, երբ ծնվեցին
մյուս երկու փոքրիկներս, ինչ
տեսնում էին Մեգգիից, փորձում էին կրկնօրինակել: Նրա խանդավառությունը փոխանցվել
էր նաև փորքիկներին, և տեսնելով, որ Մեգգին երգում և պարում է, նույնը ցանկացան:
Սակայն ես երբեք կողմ չէի լինի այս ամենին, եթե չնկատեի, որ ունեն
ընդունակություններ և բացարձակ լսողություններ, որը ևս նախապես ստուգվել է մասնագետների
կողմից: Հավելեմ խոսքիս, եթե կան տվյալներ ու կա մեծ ցանկություն, և ես առաջնահերթ
նկատում եմ, որ այն ինչ արվում է նրանց կողմից, կատարվում է մեծ սիրով, բնական է
պետք է ողջունեմ և ինձանից կստանան յուրաքանչյուր աջակցություն:
Ձեր կյանքում մինչ ամուսնությունը ձեռքբերումները շատ են
եղել, իսկ դրանից հետո գլխավորները՝ երեք
դստրերի լույսաշխարհ գալը: Հետաքրքիր է
նաև իմանալ ի՞նչ ակնկալիքներ ունեք կյանքից և ի՞նչ նվերներ եք դեռևս կյանքից նախատեսում:
Ճիշտ
նկատառում էր՝ իմ ամենամեծ ձեռքբերումները իմ ընտանիքն է և 3 բալիկներս: Իմ ձեռքբերումներից
են նաև իմ ընկերները, մասնագիտությունս՝
որպես շուկայագետ, և աշխատանքային փորձս: Այս ամենի հետ հանդերձ կարող եմ վստահ
ասել, որ իմ ձեռքբերումները շա՜տ են: Իսկ կյանքից նոր բաներ սպասելիս ասելով,
հասկանում եմ՝ իմ երեխաների
ձեռքբերումները, նրանց հաջողությունները,
որոնք նաև համարում եմ իմը: Օրեր առաջ ես իմացա, որ Մեգգին արդեն երկրորդ տարին անվճար է սովորելու, ո՞նց կարող եմ սա նաև իմ ձեռքբերումը
չհամարել:
Իրինա ջան, տարիներ ի վեր, աշխատելով փոքրիկների հետ, հետաքրքիր
է իմանալ, որպես պրոդյուսեր ինչպիսի՞ մոտեցումներ եք ցուցաբերում երեխաներին, որ
ճիշտ համագործակցություն լինի թե՛ փոքրիկ արտիստների և թե՛ նրանց ծնողների հետ:
Ընդհանրապես,
երբ սիրում ես երեխաներին՝ իսկ դա մեր գործի մեջ ամենակարևորն է, ամեն ինչ
ստացվում է: Կարևոր է նաև ունենալ համբերություն, քանի որ մենք շփվում ենք նաև
գերակտիվ երեխաների հետ: Առանց համբերության
անհնարին է: Կարևոր է նաև ծնողի վստահությունը: Նրանք ինձ վստահում են,
քանի որ տեսնում են կատարածս աշխատանքը բալիկներիս վրա: Ամենալավ օրինակը իմ
երեխաներն են:
Ձեր ծնողների կողմից տրված դաստիարակության մոտեցումներով եք
աշխատում, թե՞ դուք ուրիշ մոտեցում ունեք:
Իմ
ծնողների կողմից տրված դաստիարակությունը չի կարող իմ մեջ նստած չլինել: Սակայն
յուրաքանչյուր մարդ ինքն իրենով անհատականություն է, ինքը դառնում է հենց այն
մարդը, ով տարիների ընթացքում է
ձևավորվում որպես անհատ:
Բնավորության ո՞ր գծի համար են սիրում Իրինային
ընկերները և կա՞ մի գիծ, որ կուզեիք փոխել:
Ի՞նչ է Իրինայի համար հավատքը:
Հավատքը… ամեն բան լավ կլինի, քանի որ Աստված միշտ
ինձ հետ է, բայց միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ բարություն անելու մասին:
Եղնիկին
և վայրի ձիուն
Գիրք, որն ընթերցելուց հետո մեծ հետք է եղել ձեր
կյանքում:
«Կարմիրն ու սևը»
Ինչպե՞ս կանվանեիք ձեր կյանքի պատմությունը:
«Սեր, որն ամեն ինչի սկիզբն է»
Եվ վերջում 3 բան, որ անցավ այս պահին ձեր մտքով:
Երեխաներս,
աշխատանքս, մայրիկս
Շնորհակալ ենք զրույցի համար:
Հարցազրույցն անցկացրեց Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ




Комментарии
Отправить комментарий