Բոլոր սերունդների սիրված արտիստն անկեղծացել է մեզ հետ, պատասխանելով բլից հարցերին

Անցել են տարիները, սակայն նա իր դիրքում մնաց: Ճանաչված արտիստն այսօր մեծ աղջիկ է, սակայն չի կորցնում այն փայլ ու երանգը, որն ունեցել է նախկինում: Այսօր «Անկեղծությունը ստվերում» նախագծի հյուրն է սիրված ու ճանաչված արտիստ Լիդա Առաքելյանը, նույն ինքը՝ Լիդուշիկը:
1. Դուետ, որի մասին երազում եք:

Երգ, որը կլինի համաշխարհային հիթ:


2. Իմ պայուսակում միշտ առկա է…


Գրենական պիտույքները

3. Ո՞ր դեպքում կարելի է նվիրվել մարդուն:


Առհասարակ ես նվիրվում եմ և նույնը ակնկալում դիմացինիցս:


4. Մեծ գումար ունենալու դեպքում ի՞նչ կանեիք:


Անապահով երեխաների կյանքը կբարելավվեի:



5. Դուք հայտնվել եք մի վայրում, որտեղ չկա աշխատատեղ, սակայն ունեք հնարավորությունը բացելու աշխատավայր: Ի՞նչ գործ կսկսեիք:

Կբացեի մանկական զարգացման կենտրոն, որտեղ կլիներ բոլոր հարմարությունները:


6. Ժամանակը ետ տալու հնարավորության դեպքում ի՞նչը կփոխեիք ձեր կյանքում:


Ոչինչ




7. Տղաների հետ շփվելիս առաջինը ուշադրություն եք դարձնում…


Վարվելաձևին


8. Ի՞նչ եք հասկանում հավատք ասելով:


Անել ամեն բան հավատալով և վստահ լինել ինքդ քո ուժերին:


9. Շատախոս մարդու բերանը ի՞նչ ձևով կարող եք փակել:

Չարձագանքնելով և չպատասխանելով


10. Խմիչք, որը նախընտրում եք:


ջուր


11. Կա՞ անզգուշ արտահայտություն, բառ, որից կարող եք վիրավորվել:


Ձայնի տոնը թերևս


12. Ի՞նչը կարող է ձեզ հունից հանել:


Ինձ չհավատալը, չհասկացված լինելը



13. Ձեր կյանքի ձեռքբերումը:

Այն ինչ ունեմ այսօր, ամեն ինչը:


14. Ձեր կյանքում ամենպոզիտիվ և ամենաբացասական իրադարձությունները:


Դրականը՝ դիմացինին ուրախություն պարգևելու պահերը, իսկ բացասականը՝ աղմկոտ վեճերը:


15. Տխուր օրերին ու՞մ օգնությանն եք դիմում ցրվելու համար:


Հարազատների





16. Երկրպագուներից ստացված ամենաօրիգինալ անակնկալը:

Շատ կան, բայց կառանձնացնեմ վերջինը. Նկար, որի վրա արաբերենով գրբած էր իմ անունը: 


17. Ձեր երգացանկի կատարումներից ո՞րը կառանձնացնեիք:


Առհասարակ ինքս ինձ չեմ լսում, կդժվարանամ պատասխանել: )))






18. Եթե գա մի օր, որ ստիպված լինեք երգելու 6/8 ժանրում, որն էլ կլինի այս ասպարեզում գումար վաստակելու միակ միջոցը, ինչպե՞ս կվարվեք: Կփոխե՞ք աշխատանքը:

Քանի որ 6/8 –ը ևս երգի ժանր է, ես կերգեի իմ տարբերակով:


19. Ի՞նչ նորություններ սպասենք Ձեզանից:


Նոր սկիզբ


20. Եվ վերջու՞մ…



Ժամանակը չվատնել ատելության վրա:


Շնորհակալ ենք անմիջական զրույցի համար:



Փոխադարձ:

Բլից հարցումն ԱՐԽԱ բլոգի համար անցկացրեց 

Комментарии