-Երջանկությունն ի՞նչ է, դուք տեղյակ չե՞ք: Երջանկությունն այն է, երբ դժբախտ չեք: Խոսքեր, որոնք հնչել են և դեռ երկար կհնչեն ճանաչված դերասանուհու շուրթերից: ԱՐԽԱ բլոգին հյուրընկալվել է Երևանի Հ. Պարոնյանի անվան Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Զարուհի Խաչատրյանն, ով մեզ հետ զրույցում անկեղծացավ, ժպտաց և հիշեց վարագուրված անցյալը:
Ընտանիքում
կարևորում եք` սերը, փոխադարձ հարգանքը ,թե՞...
ԵՎ՛ սերը
,և՛ փոխադարձ հարգանքը,առանց սիրո ամեն ինչ անիմաստ է:
Կերպար,
որով կցանկանայիք հանդես գալ Ձեր հանդիսատեսին:
Կերպարը...այսպես
ասեմ , բարդ հոգեբանական անցումներով լի կերպար...
Ի՞նչ եք
հասկանում Հավատք ասելով:
Հավատքը
այնքան զորավոր բան ,որ ինձ փրկում է անհուսությունից, Հավատը շնորհ է ,որ տրվում է մարդուն Աստծո կողմից, Հավատքը
մեծ զգացմունք է, սեր, հավատարմություն, որդիական նվիրում Աստծո հանդեպ:
Առանց
վարանելու ասեմ՝ Սերը` Հայրենիքի հանդեպ, սերը զավակի հանդեպ, սերը ծնողի հանդեպ, սերը կյանքիդ, ընկերոջդ հանդեպ, սերը արածդ
գործի հանդեպ, սերը Աստծո հանդեպ:
Սիրո
առաջարկության օրիգինալ ձև, որը կցանկանայիք լսել կամ լսել եք:
Հիմա շատ
օրիգինալ ձևեր կան,էլ երկնքում՝օդապարիկով,էլ օվկիանոսի
հատակում՝ջրասուզակներով,էլ լեռան գագաթին,և բազում այլ օրիգինալ ու խելահեղ
խոստովանություններ...որտեղ էլ որ լինի,կարևորը մեծ և անդավաճան սեր լինի:
Արտիստը
բեմում և էկրաններին ինչպիսի՞ն պետք է լինի, որ Դուք հավանեք:
Միանշանակ
հավաստի ,օրգանական,տանել չեմ կարողանում սուտ ,կեղծ խաղ,խաղը այնպիսին պիտի լինի
,որ ես մոռանամ,որ այն խաղ է և իհարկե արտիստական մեծ հմայքով:
Համբերության
բաժակը լցվելուց պատրաստ եք...
Արհամարել,
անցնել առաջ, առանց ետ նայելու:
Ներկայացումներից
որը կառանձնացնեիք` Ձեր խաղացանկից:
«Վերադառնում
եմ,մոռացեք», «Ես կորցրել եմ ձայնս» և իհարկե՝ բոլորը: (ժպտում է)
Ո՞ր
ռեժիսորի հետ` հայ կամ արտասահմանյան, կցանկանայիք համագործակցել և ինչու՞:
Կցանկանայի
աշխատել այն ռեժիսորի հետ,ով սիրում է դերասանին,ով կարող է քեզ բացատրել և
հավատացնել,թե ինչո՞ւ դերասանը պիտի գլխի վրա կանգնի,և դերասանը վստահում ու
հավատում է այդ ռեժիսորին:
Հայտնվել
եք մի իրավիճակում, երբ դիմացինին ինչ- ինչ պատճառներով պետք է մերժեք, սակայն չեք
կարողանում: Ի՞նչ խորամանկության եք դիմում այդ ժամանակ:
Ես
ընդհանրապես խորամանկության չեմ դիմում,շատ մեղմ ,սիրալիր մերժում եմ, շնորհակալություն
հայտնելով:
Ի՞նչ եք
հասկանում կարդալով Սևակի հետևյալ տողերը. «Նորից չեն սիրում, սիրում են կրկին»:
Տարիների
ընթացքում,երբեմն թվում է ,թե սերը մարեց,բայց բավական է մի կայծ և այն բորբոքվում
է կրկին, սա իմ մեկնաբանությունը, Սևակի փիլիսոփայությունը, շատ ավելի խորն ու, երբեմն
անթափանց է:
Ի՞նչ է
անհրաժեշտ արտիստին երջանիկ և գնահատված լինելու զգացումով ապրելու համար:
Հենց գնահատված
լինելը լայն իմաստով:
Կոչումներին
կարևորություն տալի՞ս եք: (այո -ի կամ ոչ -ի դեպքում մեկնաբանել ինչու՞):
Ոչ,կոչումը
այնպիսի մի բան չէ,որ խփես ճակատիդ և բեմ բարձրանաս ,թե ես կոչումով դերասան
եմ,ինձ սիրիր հանդիսատես,բեմում երևում է ով,ով է ,և կոչումը չի փրկում
անտաղանդին:
Ամեն տեսակ
հարաբերություններում լինել ազնիվ, շիտակ, նրբանկատ և անդավաճան:
Հանդիպման
գնալիս առաջինը ուշադրություն եք դարձնում դիմացինի...
Պարտաճանաչությանը,
լրջությանը:
Կյանքում և
արվեստի մեջ ինչպիսի՞ն է Զարուհին` նմանությունները և տարբերությունները:
Կյանքում և
արվեստում ... կյանքն այլ բան է, արվեստը այլ, բայց երկու դեպքում էլ կարծում եմ ազնիվ եմ: Տարբերությունը՝ եթե արվեստում սխալը
կարելի է ուղղել,կյանքում՝ այլևս ոչ:
Հետաքրքիր
դեպք Ձեր կյանքից, որի մասին դեռ չեք բարձրաձայնել:
Օ, սա կարճ
չի ստացվի...Կարծում եմ, մեր բոլորի կյանքը կազմված է հետաքրքիր դեպքերի շարանից, դրանցից
մեկը ՝ տարիներ առաջ մեկնել էի փառատոնի՝ Ուկրաինայի Խմիլնիցկի քաղաք, մի քանի օր
այնտեղ էի և չէի հանդիպել ոչ մի հայի, և մտածում էի , ափսոս, երևի թե հայեր չկան, մի՞թե...
բայց շատ կուզեի, որ ներկյացումը դիտեին նաև տեղի հայերը, թեև այն խաղալու էի
ռուսերեն լեզվով... և ահա, փողոցով քայլելիս, հանկարծ հայերեն խոսք լսեցի, անկախ իմ
կամքից սիրտս թրթռաց և ես հայերենով բարևեցի ու անցա: Քիչ հետո մեկը հետևիցս
գոռում է.
-Ալլա,Ալլա,- այդ ընթացքում հեռուստատեսությամբ մի սերիալ էր գնում, որտեղ իմ կերպարը Ալլա անունով կին էր, բայց ես չմտածեցի, որ ինձ են դիմում: Շնչակտուր կինը հասավ իմ ետևից, գրկել է ինձ և անընդհատ կրկնում էր . «Մի՞թե դուք եք: Քիչ առաջ ձեզ տեսա հեռուստատեսությամբ և կես ժամ էլ չի անցել՝ հիմա փողոցում, այն էլ Խմիլնիցկիի, աչքերիս չեմ հավատում, ի՞նչ եք անում այստեղ»:- Իմանալով, որ մասնակցում եմ մոնոներկայացումների փառատոնին, շատ ուրախացավ, հատկապես, երբ իմացավ, որ վաղն է կայանալու իմ ներկայացումը:
Ես խաղալու էի բավական մեծ բեմում և բնականաբար դահլիճն էլ մեծ էր, իսկ փառատոններին երբեմն շատ քիչ հանդիսատես է լինում: Ամբողջ դահլիճը լեփ լեցուն էր՝ և՛ տարբեր ազգերի ներկայացուցիչներով, և՛ հայերով: Այդ կինը ամբողջ հայ համայնքին տեղեկացրել էր, որ «Ալլան» այստեղ է, և բոլորը ցանկացել էին տեսնել ... Մի առանձնակի ջերմություն կար, զգացմունքայնություն, կարոտ կար... արտիստը բեմում զգում է հանդիսատեսի շունչը և նրա շնչառությունից հասկանում, որ ինքն ու հանդիսատեսը մեկ են դարձել, միասին կատակում են, միասին տանջվում, միասին այրվում... ծաղիկներով ողողել էին ինձ, գրկում էին, համբուրում, անընդհատ լուսանկարվում: Այդպիսի ընդունելություն փառատոնի շրջանակում դեռ չէր եղել:

Դահլիճում
իմ հայրենակիցների ներկայությունը ինձ թևեր էր տվել և ես ճախրում էի: ժյուրին և
հյուրերը հիացած էին, շատ բարձր գնահատեցին և՛ ներկայացումը, և՛ ինձ, որպես
դերասանուհու: Ներկայացման քննարկումից և գնահատումից անմիջապես հետո, հենց այդ
օրը մենք վերադարձանք Երևան, և ես չհասցրեցի իմ երախտագիտության խոսքն ասել մեր
հայրենակիցներին, ովքեր իրենց դրական էներգիայով մեծ լիցքեր հաղորդեցին ինձ. «Շնորհակալ
եմ սիրելիներս»:
Իսկ
դպրոցական տարիներից ի՞նչ կհիշեք:
Դպրոցական
տարիներս եղել են շատ վառ և հիշարժան, քաղցր և անմոռանալի՝ առ այսօր դպրոցական
ընկերներով հավաքվում ենք: Դպրոցում հաճախ էինք միջոցառումներ կազմակերպում, ներկայացումներ
բեմադրում և ես միշտ կենտրոնում էի: Մեր տնօրենը վստահ էր, որ ես դերասանուհի պիտի
դառնամ և ամեն միջոցառումից հետո, հոր պես գրկում էր և ասաում. «Հայ բեմի ապագա
դերասանուհի,երբեք չկասկածես քո ուժերին...»:
Ինչի՞մասին...պատրաստեմ
յուրաքանչյուր թեմայի շուրջ զրուցել,սիրելի Արամ: Թողնում եմ ձեր հայացողությանը:
Իսկ
վերջու՞մ...
Վերջ չկա, կա
միայն սկիզբ ,ամեն մի վերջաբան ինչ որ բանի սկիզբ է: Ուրեմն սկսենք սկզբից... Ողջույն,
իմ սիրելի՜ հանդիսատես: Եկե՛ք ապրենք հավատով և աստվածային սիրով: Սիրո պակասից
մարդը դառնում է չար ու դաժան, սիրո պակասից են ծնվում պատերազմները, արհավիրքները...
թող բոլորիս սրտերը սիրով լցվեն և խաղաղությունն իշխի մեր հայրենիքում:
Անսահման շնորհակալ եմ, որ տրամադրեցիք ձեր ժամանակից մեզ: Բուռն ծափեր ձեզ:
Հարցազրույցն անցկացրեց Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ

Комментарии
Отправить комментарий