«Այս զգացողությունը ցանկացած մարդու մեջ կա»-ՄԵԳԻ

Վերադառնալով միջազգային մրցույթից և Հայաստան բերելով 2-րդ պատվավոր հորիզոնականը, նա չի դադարում  նույն ջանասիրությամբ աշխատել: Անկեղծությունը ստվերում թողնելով, մեզ հետ կիսվեց Մեգի Բադիրյանը: Այսքան վաղ տարիքում նա   շատերի համար օրինակ է:

Մեգգի, հաղթանակ, որը առանձնացնում եք հաճախ:

Միշտ առանձնացնում եմ վերջին մրցանակս: Այս պահի դրությամբ Մալթայում տեղի ունեցած «ԱՐՊԵՋԻՈ» մրցույթը կառանձնացնեմ, քանի որ գրավել եմ երկրորդ հորիզոնականը:

Եթե սեր ապա միայն...

Կավելացնեմ շարքը. անշահախնդրություն, ազնվություն,  նվիրվածություն, ուժ,  հավատարմություն, վստահություն:

Ժամանցն ընկերների հետ անցկացնելու լավագույն տարբերակը Ձեզ համար:

Եթե մի մարդ գտնվում է ընկերների հետ, ապա բնականաբար ժամանցը պիտի լավ անցնի, իսկ թե ե՞րբև որտե՞ղ կլինենք, էական չէ: 

Կյանքի փորձություն, որը մեծ դաս էր քեզ համար:

Ըստ իս, շատ են նման դեպքեր եղել, ինչպես բոլորի կյանքում: Մտածելու տեղիք տվեցիք:



Ընտանիք կազմելուց ուշադրություն կդարձնեիք առաջին հերթին…

Վերոնշյալ ավելացվածս պատասխաններին ( 2-րդ հարցի պատասխանը չկրկնվելով), շարքին կավելացնեմ՝ երկկողմանի հարգանքը, պայմանների ապահովվածություննը, իսկ առհասարակ ընտանիք ստեղծելը շատ լուրջ հարց է՝ պետք է լինի երկու կողմերի ցանկությունը: Նման դեպքում, կլինի այն, ինչը երանելի է թվում: 

Վարդ, թե՞ դաշտային ծաղիկներ:

Դաշտային ծաղիկներ

Երեք գույն, որը կավելացնեիք ձեր կյանքում:

Ես ոչ թե կավելացնեի, այլ ավելի վառ կներկեի: Ամենասիրելի և պոզիտիվ գույներն են կյանքիս՝ դեղինը, մանուշակագույնը և շատ հաճելի բաց կապույտը:

Առաջին սիրո նկարագրությունը մեկ բառով:

Հայացք

 Ի՞նչ է հավատքը ձեզ համար:

Այնպիսի մի բան է, որը բառերով անկարող եմ բացատրել: Կյանքում ինչ հաջողություններ կամ ձախողումներ էլ, որ ունենամ, ինչի էլ, որ հասնեմ, ինչ դժվարություններ էլ, որ լինեն, որոնք կփորձեն ազդել իմ գաղափարների վրա, միևնույնն է, հավատքն այն միակ բանն է, որը հաստատ լինելու է մինչև վերջին վայրկյանը:



Երկրից կհեռանաք, եթե ...

Եթե գնամ արտերկիր, սովորեմ այնտեղ, և հասկանամ, որ այնտեղ պետք է շարունակեմ կյանքս, միայն այդ դեպքում:

Հայրենիքը Ձեզ համար...

Այն վայրն է, որին կարոտում եմ միշտ: Հաճախակի բացակայություններիցս հետո՝ կլինեն 5 օրով, թե ավելի, ուզում եմ շուտ հետ գալ, կարոտում եմ: Այս զգացողությունը ցանկացած մարդու մեջ կա: Նախորդ հարցիս պատասխանն ասելուց նույնիսկ մտածեցի, հնարավո՞ր է արդյոք նման բան: Կարծում եմ, որ ոչ, երկար ժամանակով չեմ լքի երկիրս: Կվերադառնամ:

Ձեր ձեռքբերումը դա...

Հարազատներս, ընկերներս, այն մարդիկ, ովքեր թանկ են ինձ համար և շրջապատում են ինձ:



Եթե արտասվել, ապա միայն...

Նախընտրում եմ չարտասվել

Երաժշտական ոճ ո՞րը կառանձնացնեիք:

Փոփ երաժշտությունը, որը կարող ես և՛ լսել, և՛ պարել այդ երաժշտության ներքո, և՛ հաճույք կարելի է  ստանալ պարզապես:

Հունից դուրս եք գալիս, երբ ...

Հունից դուրս եմ գալիս այն ժամանակ, երբ մեկը պետք է աներ  մի բան, որը չպետք է կատարվեր: Փաստը մնում է փաստ, որ տվյալ անհատն ուներ ինձ համար արժեք, սակայն այդ ամենից հետո կորցնում եմ նույնիսկ իմ մեջ վառվող ոգևորությունն ամեն հարցի շուրջ:

Էկրան, բեմ, թե՞ մոդելային կարիերա:

Բեմը միանշանակ: Այն կարող է փոխարինել  հեռուստացույցին, իսկ մոդելային կարիերան էլի բեմի վրա է, այսպես կասեմ՝ մոդելը պոդյումի վրա կամ արտիստը բեմում:

Թիվ որը ձեզ համար խորհրդանշական է:

Իմ ամենասիրելի թիվը՝ ինն է, խենթանում եմ այս թվի համար: Խորհրդանշական ոչինչ չկա, պարզապես սիրում եմ:  (ժպտում է)



Եթե հնարավոր լիներ մեկ բան ավելացնեիք ձեր կյանքում ինչը՞ կլիներ:

Կասեմ այսպես, ոչ թե մեկ բան, այլ մեկ ցանկություն: Ուզում եմ, որ մարդիկ երբեք չհիվանդանան:

Խմորեղեն թե՞ շոկոլադ:

Իրականում քաղցր չեմ սիրում, բայց ընտրությունը քանի որ կա՝ շոկոլադ: /ժպտում է/

Շնորհակալ ենք Մեգի անմիջական զրույցի համար:

Շնորհակալ եմ նաև ես:

Հարցազրույցն անցկացրեց Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ

Комментарии