«Այլևս ոչ մի բարդություն չկա...»-Թինա Քեյ






Եթերային երկարատև լռությունը հեռուստադիտողների  պատկերացումներից չջնջեց Թինա Քեյ անվանումը: Ակրոբատ, կրկեսի արտիստուհի, երգչուհի Թինա Քեյի հետևորդները համոզված կարող եմ ասել, որ միշտ սրտատրոփ սպասելու են անակնկալների: Թինա Քեյն ունի նորություն, նա չի լռում:






Կյանքում ի՞նչ հնարքների կդիմի Թինա Քեյը, նպատակներն իրականացնելու համար:

Այն ամենը ինչը չի վնասի իմ ինքնասիրությանն ու իմ ԵՍ-ին: Այդժամ պատրաստ եմ դիմել տարբեր հնարքների՝ անգամ օդում առանց ապահովագրության աշխատելու:


Ձեր կյանքի երկու նշանավոր դեպքերը՝ նշել մեկ դրական, մեկ բացասական:

Դրականը կարծում եմ բոլորը գիտեն՝ իմ բալիկների ծնունդն է, իսկ բացասականը՝ հարազատ և շատ թանկ մարդկանց կորուստը:

Ձեր պայուսակում միշտ առկա է...

Դրամապանակը


Ինչո՞վ է պայմանավորված ժամանակավոր լռությունը:

Նոր ասելիքով ներկայանալուց առաջ լինում է լռությունը: Ասում են չէ՞, փոթորկից առաջ միշտ լռություն է և հանգստություն:

Ի՞նչ է հավատքը ձեզ համար:

Կյանք, հույս, սեր:

Ընտանիք կազմելիս առաջնահերթ է...

որ յուրաքանչյուրը լիարժեք պատրաստ լինի ընտանիք կազմելուն:

Գեղեցկության 3 աստիճան Ձեզ համար:

Մարմին, հոգի, խելք



Մուլտֆիլմ կամ ֆիլմ, որը կարող եք անվերջ դիտել:

Տարիները անզոր են ինչ որ բան փոխել: Անվերջ դիտել եմ և կարող եմ դիտել «Ну,погоди մուլտֆիլմը: Իսկ ֆիլմը, որը կառանձնացնեի` Роберто Бениньи « Жизнь Прекрасна»:


Աշխատանքի մեջ ի՞նչն է ավելի բարդ ձեզ համար:


Աշխատանքս բարդություններով և վտանգներով լի է` ի տարբերություն մյուս արտիստների աշխատանքի, սակայն ամենակարևորը ինձ համար տվյալ աշխատանքում, համարը պատկերացնել, տեսնել իմ մեջ: Եթե ես պատկերացում կազմեցի, թե ի՞նչ եմ հանձնելու իմ հանդիսատեսին, ապա այլևս ոչ մի բարդություն չկա: Դժվարությունը միայն՝  համարն իմ մեջ տեսնելն է:

Առավոտյան օրը սկսում եք ժամը քանիսի՞ն և ինչպե՞ս:

Առավոտյան իմ օրը սկսվում է ժամը 8-ից, և բնականաբար իմ երեխաների համար նախաճաշ պատրաստելուց:

Երկրպագուներից ստացված ամենաօրիգինալ անակնկալը:

Իմ նկարը կտավի վրա


Կետադրական նշան, որը նման է ձեր բնավորությանը:

Միանշանակ բացականչական նշանը /ժպտում է /

Երեխաներին ճիշտ դաստիարակելու ուղղության 3 ձև:

Սիրել, բացատրել, անկյուն կանգնեցնել

Եթե հնարավորություն լինել աշխարհում մեկ բան փոխել կամ ավելացնել, ի՞նչ կանեիք:

Եթե ինչ որ բան կախված լիներ ինձանից կամ  նման հնարավորություն ունենայի, ապա միայն բարություն կանեի՝ կապահովեի բոլորիս համար խաղաղությունը:


Ո՞րն է ձեր երջանկության մեխանիկան:

Моя формула счастья...только вперед и с улыбкой.

Ի՞նչն եք կարևորւմ կյանքում:

Անսահման նվիրվածությունն ու մարդու հոգեկան մաքրությունը:

Ե՞րբ և որտե՞ղ կարող են շփվել ձեզ հետ հանդիսատեսները:

Ինձ հետ կարող են շփվել միշտ և ամենուր, թե՛ սոց. ցանցերում, թե՛ համերգների ժամանակ, ինչպես նաև կորպորատիվ երեկոների ժամանակ, որտեղ ևս հաճախակի եմ ներկա լինում:  


Ի՞նչ հարց կցանկանայիք տալ մեր հաջորդ հյուրին ( հարց, որը կտրվի ցանկացածին):

Արդյո՞ք պունկտուալությունը ճիշտ և կոռեկտ մարդու վարկանիշ է:

Նորություն, որը շուտով կարող ենք սպասել ձեզանից:

Վերջերս տեղի ունեցավ նորությունս՝ տեսահոլովակի ձևաչափով, սակայն մոտ ապագայում սպասվում է  նաև պարային  մեծ շոու:

Եթե փորձեք ձեր ապրած կյանքը գրի առնել՝ դարձնել գիրք կամ ֆիլմ, ինչպե՞ս կանվանեիք այն:

«Կյանքի էտապ»

Շնորհակալ ենք հարցազրույցի համար:

Ես էլ եմ շնորհակալ հաճելի զրույցի համար:


Հարցազրույցն անցկացրեց Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ

Комментарии