«Արևն իմ մեջ է, իսկ ես` արևի» - ԳԻՍԱՆԵ


   





   Անսահման սեր և պայքար կա նրա մեջ: Հարցեր, որոնք երկարատև դադարից հետո ստացան իրենց պատասխանները: Մեր հյուրասրահում է արդի ստեղծագործող ԳԻՍԱՆԵՆ: 








1.      Բառ, որով հաճախ դիմում եք դիմացինին:

Հրաշքս

2.      Ինչպե՞ս կարելի է դիմացինին մերժել չնեղացնելով նրան:

Ասում են չի կարելի և վերջ:


3.      Ի՞նչ է հավատքը Ձեզ համար:

Հաշտ ապրել խղճի հետ:

4.      Արարք, որը չեք ների երբեք:

Հարվածը թիկունքից

5.      Առհասարակ  ինչի՞  վրա եք առաջինն ուշադրություն դարձնում:

Տրամադրության

6.      Երաժշտություն, որը հաճախակի եք լսում:

Երգիչ, երգահան - Chris Rea


7.      Ինչպե՞ս կբացատրեք Սերը՝ երեք բառով...

Սերը չունի բացտրություն / 3 բառով  /ժպտում է/

8.      Բնավորության գիծ,  որից կցանկանայիք ազատվել:

Լավ հարց էր: Մտածելու տեղիք տվեցիք: Այս պահին կլռեմ, փորձելով իմ մեջ բացահայտեմ հարցի պատասխանը:

9.      Հարց, որը տալիս եք ինքներդ ձեզ:

Ո՞րն է իմ առաքելությունն այս կյանքում:


10.  Բնավորության գիծ, որի համար շփվում են Ձեզ հետ:

Արևն իմ մեջ է, իսկ ես` արևի:

11.  Օրիգինալ սիրո խոստովանություն /այս պահին ուղղված ձեր սիրելիին/:

Միակս

12.  Ձեր գրչակից ընկերներից ու՞մ և ո՞ր գործը կառանձնացնեիք:

Սուրեն Գրիգոր «Ծիրանի ծով» պոեմով:


13.  Ի՞նչ զգացիք, երբ սկսեցինք անցկացնել հարցազրույցը:

Դեմքիս ժպիտ հայտնվեց:

14.  Նյարդերը տեղի տալու ժամանակ Գիսանեն ինչի՞ է պատրաստ:

Փոթորիկ իրականացնելու

15.  Տխուր պահերին ու՞մ ուսին է լաց լինում Գիսանեն:

Չեմ սիրում լացել, իսկ եթե լինում է՝ բարձի:  


16.  Հարգանք, սեր, թե՞…  ընտանիքում ո՞րն եք կարևորում:

Փոխվստահությունը

17.  Արտասահմանյան աստղերից  ու՞մ կնմանեցնեիք Ձեզ:

Ոչ մեկին

18.  Ի՞նչ տվեց ձեզ հարցազրույցը:

Հետաքրքիր հարցերի շնորհիվ ևս մեկ անգամ ինքս ինձ բացահայտեցի:


19.  Ընկերներ ընտրելու ձեր բանաձևը…

Անկեղծությունն ամեն հարցում:

20.  Աստծուն հանդիպելիս ի՞նչ կհարցնեիք:

Կհարցնեի Ադամի և Եվայի որդիները ինչպե՞ս են բազմացել:
Շնորհակալություն հաճելի զրույցի համար:

Շնորհակալ ենք նաև ձեզ հրավերը չմերժելու համար:

Հարցազրույցը պատրաստեց Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ

Комментарии