«Կուղղեմ նրան , կբացատրեմ ճիշտը» - Անկեղծացել է Դավիթ Վարդանյանը







Դեռ մանուկ հասակից նրան հանդիսատեսը սկսեց սիրել: Նրա ձայնը գերեց յուրաքանչյուրին, սակայն չկորցնելով իր ոճը, Դավիթը մնաց նույն ձգտող ու պայքարող տեսակի մեջ:  ԱՐԽԱ բլոգի հյուրասրահում է պատանի երգիչ Դավիթ Վարդանյանը:








Որպես անկախ երկրի փոքրիկ քաղաքացի ի՞նչը կցանկանայիք, որ փոփոխության ենթարկվեր:

Նոր սերնդի երաժշտական ճաշակը

Ձեր երգացանկում կա՞ այնպիսի երգ, որը կառանձնացնեիք:

Իմ երգերից առանձնացված է մեկ երգ, որը շուտով կհանձնեմ հանրության դատին:

Կա՞ մարդ ում հետ կցանկանայիք դուետով հանդես գալ:

Կցանկանայ Kygo - ի հետ համաշխարհային հիթ ստեղծել:

Ձեր ամենամեծ ձեռքբերումը կնշե՞ք:

Նոր Ալիքի մասնակցությունը և երգ ստեղծելս:

Ի՞նչ է ձեզ համար հավատքը:

Եթե չլինի հավատքը, չի լինի նաև սերը և հույսը ապագայի նկատմամբ:



Դավիթ, դուք դեռ շատ երիտասարդ եք և հետաքրքիր է իմանալ,  թե ինչպիսի՞ քայլերի է ընդունակ նոր սերնդի ներկայացուցիչը աղջկա սիրտը գրավելու համար:

Կարծում եմ, ռոմանտիկ և հետաքրքիր անակնկալներ պետք է մատուցի տղան իր սիրելի աղջկան: Օրինակ՝ երեկո ծովի ափին կամ աստղազարդ գիշեր խարույկի շուրջ:

Բնավորության գիծ, որից կցանկանայիք ձերբազատվել:

Անտարբերությունը

Ինչպիսի՞ նորություններ կարող ենք ակնկալել Դավիթ Վարդանյանից:

Շատ նոր երգեր

Ապրածդ կյանքը քեզ դեպի ու՞ր է ուղեկցում:

Հուսով եմ, դեպի համաշխարհային բեմեր:

Հանդիպումների գնալիս առաջինը ուշադրություն եք դարձնում...

Արտաքինիս՝  հատկապես մազերիս և կոշիկներիս:

Ֆիլմ, որը կարող եք անվերջ դիտել:

Կան սիրված ֆիլմեր , բայց ոչ անվերջ դիտելու համար:



Աղջկա հետ շփման ընթացքում ինչի՞ն եք ուշադրություն դարձնում:

Նրա անկեղծությանը, խոսելաձևին , ինտելեկտին և էլի մի քանի բանի:

Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել ձեր դիմաց կանգնած յուրաքանչյուր մարդուն և ինչպիսի՞ն կցանկանայիք փոխադարձաբար ձեզ նկատեր դիմացինը:

Կցանկանայի  նկատել միայն լավատես, հավատարիմ, խելացի ու բարի մարդկանց, և նույնը իմ հանդեպ:

Եթե նկատեիր դիմացինդ սխալ է ինչ-ինչ հարցերում,  ինչպե”ս կվարվեիր:

Կուղղեմ նրան , կբացատրեմ ճիշտը:


Որպես աշակերտ ի՞նչը կփոխեիք կրթական ոլորտում:


Հանձինս այս տարի կհանեի միասնական քննությունը: /ժպտում է/

Նվերներ անել կարծում եմ սիրում եք, ինչպես բոլորս: Հետաքրքիր է իմանալ ինչի՞ն եք ուշադրություն դարձնում նվեր ընտրելիս:

Ուշադրություն եմ դարձնում այն մարդու ճաշակի վրա, ում համար ընտրվում է նվերը:



Միայնակ լինել սիրու՞մ եք: Այդ ժամանակ ինչի՞ մասին եք մտածում:
Սիրում եմ միայնակ լինել, այդ ընթացքում մտածում եմ իմ ապագայի մասին:

Ի՞նչ ստացաք մեր այսօրվա հարցազրույցից: Ձեզ ի՞նչ տվեց այն:

Մեծ բավականություն և ուրախ պահեր:

Գաղտնիք, որը հանրային կդարձնեք մեր զրույցից հետո:

Կարծում եմ, արդեն իսկ բացահայտվեց: /ժպտում է/ 2-րդ հեղինակային երգս, որը լինելու է զինվորի մասին:


Եվ վերջում...

Կցանկանամ Arxa Blog- ին մեծ հաջողություններ և նոր ձեռքբերումներ: Շնորհակալ եմ ձեզ:

Շնորհակալություն հարցազրույցի համար: 


Հարցազրույցն անցկացրեց Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ

Комментарии