«Ըստ իս՝ թատրոնը, թատերական ներկայացումը առաջին հերթին տոն է: Զվարթության մեջ է թատրոնի ուժը: Մենք պետք է ձգտենք, որ ներկայացումները առաջին հերթին լինեն ուրախ: Այո՛, ուրախ: Խելամիտ և ուրախ:»
Կարպ
Խաչվանքյան
Ի վերուստ որոշված էր. Նա պետք է դառնար դերասանուհի: Հանդիսատեսն ու հեռուստադիտողները արվեստագետին ընդունեցին գրկաբաց: Դերասանուհին ֆիլմերում կրկնօրինակում էր մի շարք կերպարների, մուլտֆիլմներում ստանձնում էր խոսնակի դերը, որն էլ կատարում էր ավելի մեծ հաճույքով:
Ապա Անի Քոչարյանին հեռուստադիտողները հնարավորություն են ունենում տեսնելու հաղորդավարուհու կարգավիճակով, սակայն նա պետք է վերադառնար հեռուստասերիալներ, ֆիլմեր, և բնականաբար թատրոնի հանդիսատեսը առանց Անիի չէր կարող:
Ապա Անի Քոչարյանին հեռուստադիտողները հնարավորություն են ունենում տեսնելու հաղորդավարուհու կարգավիճակով, սակայն նա պետք է վերադառնար հեռուստասերիալներ, ֆիլմեր, և բնականաբար թատրոնի հանդիսատեսը առանց Անիի չէր կարող:
«Թատրոնը կենդանի արվեստ է»,- հաճախակի նշում է դերասանուհին: Էլ ի՞նչ է պետք հարցազրույց վարողին, երբ իր դեմ նստած է մեկը, ով ներկայացնում է կենդանի արվեստը և ինքն իրենով շունչ և հոգի է հաղորդում դիմացինին: Ժպիտով լցված դերասանուհին բացեց իր հոգու դռներն իմ առջև, դե իսկ ես փորձեցի «Անկեղծությունը ստվերում» նախագծի շրջանակներում զրուցել նրա հետ և բացահայտել Անի Քոչարյանին բլից հարցերի միջոցով:
Առաջին
հերթին շնորհակալություն կհայտնեի ինձ տրված կյանքի համար, երկրորդը՝ ներողություն
կխնդրեի բոլոր գործածս մեղքերի համար, իսկ
երրորդը՝ կասեի, որ ամենամեծ սերն ու հավատը տածել եմ իր նկատմամբ:
Իսկ կասեք,
թե ի՞նչ է Ձեզ համար հավատքը:
Ապրելակերպ, ուրիշ ոչինչ:
Սիրելի
եղանակը:
Աշուն
Սիրելի
քաղաքս միմիայն Երևանն է, իսկ երազել չեմ սիրում: Ցանկությունն ու երազանքը դրանք
տարբեր բաներ են: Կուզեի լինել մի շարք քաղաքներում:
Ո՞ր
ֆիլմին կամ ստեղծագործությանը կնմանեցնեիք
Ձեր կյանքը:
/մտածում
է/ … չգիտեմ, այս հարցի շուրջ պետք է մտածեմ:
Ինչպիսի՞
կատարյալ հանգիստ եք նախընտրում:
Միայն
երաժշտություն լսելով եմ հանգստանում:
Արդյո՞ք
պունկտուալությունը ճիշտ և կոռեկտ մարդու վարկանիշ է:
Միանշանակ
այո: Ըստ իս, պունկտուալությունը նաև
դաստիարակություն է:
Իհարկե
հպարտ եմ, որովհետև հայ եմ: Չեմ կարող տալ մեկ այլ պատասխան:
/ժպտում է/
Խենթ
արարք, որն արել եք հանուն սիրո:
Իմ
կյանքում խենթ արարքները բազմիցս են եղել, առանձնացնել չէի ցանկանա:
Սիրել...
եթե սիրում ես, նշանակում է և՛ ներաշխարհդ է մաքուր, և՛ հոգիդ է հանգիստ, և՛
կյանքդ է հրաշալի: Զգացմունքային սիրո մասին չեմ բարձրաձայնում, այլ առհասարակ՝
սիրել շրջապատն ու ամեն ինչ:
Հավատու՞մ
եք, որ մահից հետո կյանք կա: Ինչպիսի՞ն է այն Ձեր պատկերացման մեջ:
Հավատում
եմ... պարզապես հրաշալի կլինի:
Եթե
հնարավորություն լիներ ժամանակը ետ տալու, Ձեր կատարած քայլերից ի՞նչը չէիք անի
հետագայում:
Տերյանն
ասում էր. «Արածներիդ համար երբեք չես ասելու. «ա՜խ ու ափսո՜ս», չարածներիդ
համար պիտի՛ ասես. «Ափսո՜ս, հազա՜ր ափսոս…»»: Կյանքումս չեմ արել նման բան,
որի համար ափսոսում եմ: Կանեի ամեն բան նույն ձևով:
Գաղտնիք,
որը կբարձրաձայնեիք մեր զրույցի ընթացքում:
Չեմ բարձրաձայնի: /ծիծաղում է/
Մարմնի ո՞ր
մասը փոփոխության կենթարկեիք:
Ցանկացած կին
ուզում է լինել երջանիկ, սիրել և սիրվել: Կնոջ համար դա է ամենակարևորը, իսկ ինքս ինձ այս հարցը տալու կարիք երբեք չեմ
ունեցել:
/ժպտում է/
/ժպտում է/
Իմ
տարբերակում վախենալը բացառում եմ: Երբեք չեմ վախենում կամ վախեցել կնոջից: Վախ
ասվածն ինձ համար չէ, առավել ևս՝ մարդկանցից: Կարող եմ վախենալ միայն նրանց անտարբերությունից:
Ինչու՞ են տղամարդիկ դավաճանում կնոջը, և հակառակը:
Թե ինչու՞, այդ հարցին պատասխանել կդժվարանամ: Առհասարակ «դավաճանություն» բառի հանդեպ բացասական
վերաբերմունք ունեմ: Դա վախկոտ մարդու արարք է, այն էլ ոչ մարդկային:
Հարց, որը կցանկանայիք լիներ մեր բլիցի շարքում:
/մտածում է/ Կյանքում ի՞նչն են գնահատում և կարևորում մարդու մեջ:
Փորձեք պատասխանել Ձեր հարցին:
Մարդ լինելը միմիայն:
Դիմացինին ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել, և հենց այդ մարդիկ ինչպե՞ս կցանկանայիք Ձեզ տեսնեին:
Պարզ և շիտակ
Դերասան չեն դառնում, այլ ծնվում են: Եթե մարդու մեջ կա այդ տաղանդը,
ուրեմն այն ի վերուստ արդեն կա, փորձել դառնալ դերասան՝ չեն կարող: Իսկ գիրք կարդալով, սովորելով,
ցանկացած մասնագետ կարող են դառնալ՝ և՛ բժիշկ, և՛ ուսուցիչ, և՛ մեկ այլ մասնագետ:
Պետք է Աստվածատուր շնորհը լինի: Կարպ Խաչվանքյանն էլ հաճախ ասում էր, որ դերասան
չեն դառնում, դերասանին ստեղծում են հայրն ու մայրը: Դուք պատկերացնու՞մ եք, 100
տարի գիրք կարդալով մարդ դերասան դառնա… հնարավոր չէ: /ժպտում է/
Ձեր զենքը ո՞րն է:
Հավատքս
Ի՞նչ կհավելեիք վերջում:
Մնանք խաղաղությամբ:
Շնորհակալ ենք պարզ և անմիջական զրույցի համար:
Հարցազրույցն անցկացրեց Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ








Комментарии
Отправить комментарий