
«Դհոլների թագուհուն» Հայաստանում գիտեն շատերը: Արխա բլոգը փորձեց զրուցել Լիլիթի հետ և նրա հետ միասին ուղևորվեցին անցյալ, այնտեղից եկան ցավալի ներկա, իսկ ընթացքում նշմարվեց լուսավոր ապագան: Լիլիթ Հովսեփյանին, նույն իրեն՝ «Դհոլների թագուհուն», կա շարունակող՝ Անուշիկը:
1. Լիլիթ, մոտ
մեկ ամիս առաջ Հայաստանի բոլոր դպրոցներում մեկնարկվեց նոր ուսումնական տարին:
Գիտելիքի և դպրության օրվա հետ կապված ինչպիսի՞ հուշերով կկիսվեք մեզ հետ:
Հիշեցի իմ
առաջին ուսումնական տարին, երբ գնացի դպրոց և ձեռքիս ծաղկեփունջը նվիրեցի մեկ
ուրիշ ուսուցչուհու, որովհետև գեղեցիկ էր շատ: /համեստորեն ժպտում է, ապա
շարունակում/ Սակայն իմ դասվարին դեռ չէի տեսել, պարզվեց, որ նա ավելի լավն էր,
ավելի գեղեցիկ: Ճիշտ է, այս պահին նա Հայաստանում չի բնակվում, սակայն մեր շփումը
երբեք չի դադարել:
2. Տարիներ անց
Ձեր դստերը տանելով դպրոց ի՞նչ զգացողություններ եք վերապրել:
Դստերս դպրոց
ուղեկցելիս հուզմունքս ավելին էր, սակայն հպարտ էի, քանզի Անուշիկս արդեն մեծ էր և պետք է
սովորեր դպրոցում: Նշեմ նաև, որ աղջիկս 5 տարեկանում սկսեց հաճախել Ա. Տիգրանյանի
անվան երաժշտական դպրոց, որտեղ ուսանում էր դուդուկի և դհոլի բաժիններում, ապա 6 տարեկանում
նոր հաճախեց հանրակրթական դպրոց:
Կարելի է
ասել, որ մայրս հաշտվեց այդ մտքի հետ, երբ տեսավ իմ վերելքները: Այնուհետև մայրս
տեսնելով թոռան հաջողությունները՝ ով էլ իմ շարունակությունն է, ավելի ոգևորվեց:
4. Թվով 10
երաժշտական գործիքի եք տիրապետում, սակայն, եթե փորձենք առանձնացնել նրանցից մեկը,
որը կընտրեիք:
Նվագում եմ
տասից ավել երաժշտական գործիքներ, բայց կառանձնացնեմ երկուսը՝ դուդուկը և դհոլը:
Նախ դհոլը իմ առաջին գործիքն է եղել, և, այն ամբողջ կյանքում ինձ պայքարելու,
չհանձնվելու ուժ է տվել, իսկ դուդուկով ես կարողանում եմ արտահայտել իմ հույզերը:
5. Այսօր ստեղծածը
կարծես թե շարունակում է Անուշիկը՝ Ձեր դուստրը: Արդյո՞ք կգերազանցի նա մայրիկին
տարիներ անց և կլինե՞ն գործիքներ, որոնք նորություն կլինեն նաև Ձեզ համար:
Կարծում եմ
պետք է գերազանցի, մեկ այլ հնարավորություն չունի: /ժպտում է/ Նոր գործիքներ այսօր արդեն իսկ կան:
6. Մոտ
ապագայում դուետ տարբերակով կարո՞ղ ենք տեսնել մայր ու աղջկա:
Դուետ
տարբերակով շատ ենք հանդես գալիս, բայց մոտ ապագայում կլինի նորություն, իսկ թե
որտե՞ղ և ե՞րբ այս պահին չէի ցանկանա բարձրաձայնել:
7. Որտե՞ղ կարող
են ունկնդիրները Ձեզ լսել:
Քանի որ չկա
հիմնական վայր, որտեղ նվագում եմ և կարող են լսել ինձ, ուստի հրավերների դեպքում է
ստացվում մեծամասնությունը:
8. Որպես
ուսուցիչ ի՞նչ դժվարությունների եք այսօր հանդիպում:
Ուսուցչի
աշխատանքը միշտ էլ բարդ է և պատասխանատու: Հիմա առավել ևս, երբ տեսնում ես երեխան
ձգտում ունի, բայց ծնողը չունի հնարավորություն վճարելու երեխայի ուսման համար, ես
ահավոր ցավ եմ ապրում:
9. Ձեր մաղթանքը
ուղղված հանրապետության բոլոր մանկավարժներին, փոքրիկներին և սաներին:
Բոլոր
մանկավարժներին կմաղթեմ համբերություն, սեր իրենց սաների նկատմամբ, որովհետև
ուսուցիչը սաներին իր երեխաներից չպիտի տարբերի: Իսկ փոքրիկներին և իմ սաներին
կմաղթեմ, որ ցանկացած գիտելիք, որը տրվում է ուսուցչի կողմից, վերցնեն, որպեսզի
հետագայում դառնան լավ մասնագետներ իրենց ասպարեզում, բարձր պահեն մեր ազգի պատիվը
և, որ ամենակարևորն է՝ լինեն լավ մարդ:
10. Որպես
երաժիշտ ինչո՞վ եք տարբերվում Ձեր կոլեգաներից:
Որպես
երաժիշտ, երևի գործիքների քանակով, և ընտրածս գործիքներով, որոնց վրա սովոր ենք
տեսնել տղամարդ կատարողների:
Իսկ վերջում ունենք
բլից հարցեր, որոնց կխնդրեինք պատասխանել հնարավորինս կարճ:
Հավատում եմ գերբնական
ուժ ասվածին, որին սովորաբար տարբեր անվանումներ ենք տալիս, սակայն չեմ հաճախում
ոչ մի կենտրոն: Ես հավատում եմ և՛ Աստծո զորությանը, և՛ իմ ուժերին: Նրանք երկուսն
էլ կապված են մեկը մեկին:
Արարք, որից կարող եք հիասթափվել մարդուց:
Դավաճանություն և զրպարտություն տեսնելուց
Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել Ձեր դիմաց կանգնած մարդուն և
հակառակը` ինչպիսի՛ն կցանկանայիք, որ նա տեսնի Ձեզ:
Կցանկանայի
տեսնել երջանիկ և հոգով մաքուր, չէի ցանկանա տեսնել կեղծիքը: Նույն ձևով
կցանկանայի ինձ տեսնեին:
Ձեր նպատակն է…
Դստերս
հասցնել իր նպատակին, ինչքանով կստացվի, և ինչի ես այս կյանքում չեմ հասել, իրեն
բախտ վիճակվի հասնելու:
Արարք, որը կարող է ժպիտ պարգևել Լիլիթին:
Հավատացնում
եմ, որ ինձ կարող է ժպիտ պարգևել մեկ ջերմ և անկեղծ բառը:
Շնորհակալություն հարցազրույցի համար:
Հարցազրույցն անցկացրեց Արամ Խաչատրյանը/ԱՐԽԱ




Комментарии
Отправить комментарий