«Ո՞ր մեկը հիշեմ... Մեկը չի, մի քանիսն են»-Սիլվա Մանուկյանն անկեղծանում է








ԱՄՆ-ում բնակություն հաստատած արդի հայ ստեղծագործողն իր նոթերում կիսվում է հաճախ հայրենիքի և կարոտի մասին: Այս անգամ գրողին Ձեզ ենք ներկայացնում 20 բլից հարցերի միջոցով: Համոզված ենք, որ շատ եք սիրելու նրա տեսակը: 







Եթե Աստծուն հանդիպեիք ի՞նչ կասեիք:

Կասեի, թե ինչու՞ է աշխարհն այսքան անարդար ստեղծել, և կհասկանայի դա մեր մեղքով է, թե՞ իր:


Մեկ անգամ մեր այս հարցին պատասխանել եք, բայց փորձենք ևս մեկ անգամ մեկնաբանություն տալ. Ի՞նչ է հավատքը Ձեզ համար:

Ի վերուստ տրված ապրելու, արարելու մղում:

Տխուր պահերին ինչի՞ մասին եք մտածում:

Աստծու հետ եմ զրուցում, և խնդրում եմ, որ  զավակներիս տա առողջություն  և փորձանքից հեռու պահի:


Ինչպե՞ս եք ցանկանում տեսնել դիմացի մարդուն, և ինչպե՞ս կցանկանայիք, որ Ձեզ տեսնեն:

Աշխատում եմ լավը փնտրեմ նրա մեջ, և ինձ տեսնեն այնպիսին, ինչպիսին, որ կամ:

Արդյո՞ք պունկտուալությունը ճիշտ և կոռեկտ մարդու վարկանիշ է:

Այո, իհարկե: Պունկտուալ մարդը ամեն բան կարողանում է ճիշտ ժամանակին անել:

Կետադրական նշան, որը կբնութագրի Ձեզ:

Բազմակետերը

Ձեր կյանքի երկու նշանավոր դեպքերը՝ դրական և բացասական:

Առաջնեկիս ծնունդը և տարիներ անց նրա կորուստը

Տխուր պահերին ու՞մ հետ եք կիսվում:

Երբեմն աղջկաս, իսկ երբեմն պարփակվեմ իմ մեջ, որ ցավ չպատճառեմ ոչ մեկին:


Ձեր առավոտն ինչպե՞ս է սկսվում:

Սուրճով


Ի՞նչ եք բերել Ձեզ հետ մանկությունից:

Լավ և վատ հիշողություններս


Բառ կամ նախադասություն, որը փոխեց Ձեր կյանքի իմաստը:

Թոռնուհուս՝ Սիլվիկի խորհուրդները



Մարդկային ո՞ր արարքը կարող է հիասթափեցնել Ձեզ:

Կեղծիքը… վստահում եմ, բայց նման բան նկատելուց հիասթափվում եմ:

Բնավորության ո՞ր գիծը կփոխեիք:

«Մշեցու կողը»

Ի՞նչ խենթ արարք եք արել մինչ օրս:

Դեռ ջահելությունից շատ բան կա տպավորված, ո՞ր մեկը հիշեմ: Մեկը չի, մի քանիսն են: /ժպտում է/

Նկարագրեք Ձեզ մեկ բառով:

Չափից ավելի անմիջական (մեկ բառով չեմ կարող)

Համբերությունը ե՞րբ է սպառվում:

Շատ ուշ է լցվում համբերությանս բաժակը, բայց եթե լցվի, վայն էկել տարել է դիմացինիս:

Շարունակեք միտքը. «Կյանքս լիարժեք չէր լինի, եթե…»...

… եթե ժառանգ չունենայի

Կա մի բան, որի մասին կցանկայիք բարձրաձայնենք զրույցի ընթացքում:

Իհարկե կա, կուզեի, որ նորընտիր ղեկավարությունը երբեք հուսախաբ չանի ժողովրդին:

Ձեր զենքը…

Ճակատին  խոսքով կրակելու ունակությունս

Իսկ վերջում…

Աշխարհին խաղաղություն եմ ուզում և թող երբեք ոչ մի մայր զավակ չկորցնի:

Շնորհակալ եմ Արամ ջան անրադարձի համար:


Շնորհակալ ենք նաև Ձեզ: 

Հարցազրույցն անցկացրեց Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ

Комментарии