«Այնպիսի մարդկանց հետ եմ աշխատում, ովքեր իրենց գործի մեջ պրոֆեսիոնալ են»-Լիա Զախարյան





Ժպիտով և կյանքով լեցուն դերասանուհու հետ զրույցը վարելու ժամանակ ժպտացինք, մտորեցինք, վերադարձանք դեպի անցյալ և...Մեր զրուցակիցն է դերասանուհի Լիա Զախարյանը:





Լիա Զախարյանը նոր կերպար ստանալիս առաջինն ուշադրություն է դարձնում...

Առաջինն ուշադրություն եմ դարձնում կերպարի բնավորությանը:

Ժամանցի լավագույն միջոց ո՞րը կառաջարկեիք:

Նախընտրում եմ ֆիլմի դիտում՝ ամենալավ ժամանցի միջոցն է:

Խենթ արարք, որը կատարել եք մինչ օրս:

Ամենախենթ արարքը, որն արել եմ մինչ առ այսօր, եղել է դպրոցական տարիներին՝ փախուստ դպրոցից: Երբ դասընկերներիս հանել էի դասից, տարել ինձ հետ, և միասին հատել էինք Գորիսի սահմանը, ապա հայտնվել ոստիկանական բաժանմունքում: Այնուհետև իրենց մեքենաներով ետ էինք եկել տուն: /ծիծաղում է/

Բնութագրեք ինքներդ Ձեզ:

Գիպեռաշխատասեր, էներգետիկ, խենթ, արկածախնդիր, համառ, նպատակասլաց մարդ եմ:
Ձեր պայուսակում միշտ առկա է…

Թաց և չոր անձեռոցիկներ, մաստակ, ականջակալ, օծանելիք, շոկոլադ և ջրով լցված շիշ:

Ինչպե՞ս եք սկսում և ավարտում Ձեր օրը:

Մարմնամարզությամբ


Ի՞նչ նվեր կցանկանայիք Ձեր ծննդյան տարեդարձին ստանալ(հաշվի առնել, որ նվիրողը պատրաստ է տալ ամեն բան:

Այն նվերը, որը կցանկանայի ստանալ որևէ անձնավորությունից կամ Աստծուց, արդեն ստացել եմ, ինչի համար շնորհակալ եմ:

Ձեր տղամարդու սիրտը գրավելու համար ինչպիսի՞ խենթության եք պատրաստ:

Կարծում եմ շատ բան պետք չէ, որ անեմ, քանզի էությամբ էներգիայով լի անձնավորություն եմ, ով խոհանոցից սկսած կարող է օրիգինալ պահեր պարգևել իր տղամարադուն:


Հաճախ աշխատավայրում լինում են անախորժություններ: Ինչպե՞ս եք հարթում դրանք: Ի՞նչ մեխանիզմ ունեք Դուք:

Հավատացնում եմ, որ անախորժություններ չեն լինում, ես շատ մեծ  պատասխանատվությամբ եմ վերաբերում իմ աշխատանքին, և ընկալում եմ այն որպես աշխատանք, այլ ոչ ժամանց:

Ի՞նչը կարող է սթրեսի մեջ գցել Լիա Զախարյանին:

Մարդկանց անպատասխանատվությունը իրենց աշխատանքի կամ իմ անձի նկատմամբ:

Ի՞նչ եք հասկանում հավատք ասելով:

Պատասխանատվության մեծ զգացում իմ անձի, ընտանիքի, ժողովրդի, հայրենիքի,  բնության ու կենդանական աշխարհի նկատմամբ:


Մեր մեջ ասած. Ձեր կյանքից մի գաղտնիք բարձրաձայնեք, որի մասին դեռևս չեք խոսել:

/մտածում է/ Գաղտնի՞ք: Ամեն օր աշխատանքից հետո՝ անկախ ժամից կլինի երեկոյան տասներկուսը, թե ուշ գիշերվա ժամը երեքը, պարտադիր երկու ժամ մարզվում եմ, որպեսզի սլացիկ կազմվածք ունենամ: /ժպտում է/

Քանի՞ անգամ են կոտրել Ձեր սիրտը տղաները և արդյո՞ք ազատ է այն այս պահին:

Հեշտ չէ իմ սիրտը կոտրելը, պարզապես հիասթափություն է եղել: Իսկ հիմա, այո՛, իմ սիրտը ազատ է:

Ձեր նախընտրած կերակրատեսակը:

Տատիկիս պատրաստած ամառային դոլման՝ հատկապես առանձնացնում եմ սմբուկի և պղպեղի լցոնումները:


Կյանքում 3 բան, որ երբեք չէիք անի:

Ինձ թվում է կյանքում ամեն բան ստեղծված է անելու համար: Միակ բանը, որը չեմ ուզում անել, դա այս կյանքը չլքելն է:

Ձեր սիրտը գրավելու 3 եղանակ:

Ինձ պետք է զարմացնել, հիացնել և միշտ հաճելին մատուցել: /ժպտում է/

Երկիր, որտեղ կցանկանայիք ընդմիշտ բնակություն հաստատել:

…դա այն երկիրն է, որտեղ ապրում եմ, ստեղծագործում եմ, և ստեղծելու եմ իմ ընտանիքը:


Ձեր խաղընկերներից ու՞մ հետ եք հաճույքով լինում նկարահանման հրապարակում և ինչու՞:

Իմ խաղընկերներից յուրաքանչյուրի հետ լինում եմ աշխատավայրում մեծ հաճույքով, որովհետև այնպիսի մարդկանց հետ եմ աշխատում, ովքեր իրենց գործի մեջ պրոֆեսիոնալ են, պատասխանատու են, հետաքրքիր են, ունեն հումորի զգացում, և իհարկե մեծատառով մարդիկ են, և նրանց շատ շատ սիրում եմ, ուրախ եմ որ նման նախագծերում աշխատում եմ հենց իրենց հետ: Սիրում եմ նրանց և ողջունում:

Ի՞նչ կավելացնեիք մեր զրույցին:

Զրույցին կավելացնեի դառը սուրճ և համեղ կտրատված մրգեր:


Համացանցը ձեզ համար...

Ինֆորմացիայի աղբյուր…այն, ինչը ես եմ մատուցում, և այն, ինչը մատուցվում է այլ օգտատերերի կողմից: Շնորհակալ եմ շատ զրույցի համար: Գրկում եմ և համբուրում բոլորիդ:


Շնորհակալ ենք նաև Ձեզ պարզ և անմիջական պատասխանների համար:



Հարցազրույցն անցկացրեց Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ

Комментарии