Դրական էներգիան հաղորդելը կարծես նրա մասնագիտությունից է գալիս: ԱՐԽԱ բլոգի հյուրասրահում է օլիգոֆրենոմանկավարժ, հատուկ
հոգեբան-արտթերապևտ Աննա Գրիգորյանը:
Աննա հարց, որը
հաճախ տալիս են հոգեբաններին:
Որ մի հատ
նկարեմ կպատմե՞ս իմ մասին: (ժպտում է)
Երեք լուծում դեպրեսիաներից ազատվելու համար:
1-ինը լսելու ունակություն, 2 -րդը գոյություն ունեցող խնդրի
գիտակցում, 3-րդը կամք:
Որպես
հոգեբան և որպես մարդ ինչպիսի՞ լուծումներ եք գտնում անելանելի իրավիճակներում:
Արդյո՞ք այդ ընթացքում մասնագիտությունը օգնության է հասնում:
Հույսս
դնում եմ միայն ինձ վրա: Մասնագիտությունս նույնիսկ շնչելուս է օգնում:
Հավատք
ասելով ի՞նչ եք հասկանում:
Տեսնել
նույնիսկ անտեսանելին…
Երբ
արտահայտվեմ արդեն իսկ չեմ տարբերվի, նախընտրում եմ լռել:
Քանի որ
մեր հյուրասրահում եք նաև ոչ որպես մասնագետ, հետաքրքիր է իմանալ, ձեր սիրտը
գրավելու համար տղամարդը ի՞նչ քայլերի պետք է դիմի, եթե մինչ օրս գրավված չէ:
Ներկայանա
էնպիսին ինչպիսին կա, այլ ոչ էնպիսին ինչպիսին ցանկանում է լինել, և ինձ՝ ընդունի
էնպիսին ինչպիսին կամ, այլ ոչ էնպիսին ինչպիսին ցանկանում է լինեմ:
Դեպք, որը
կարող եք հիշել մանկությունից:
Թերևս
ամենազավեշտալին, փորձել եմ օգտվել շանս ամանից և բավականին լավ է ստացվել: Արամ, ամեն անգամ հիշելիս արցունքներով ծիծաղում եմ: Շանս ոսկորը լա~վ կերել եմ, նույնիսկ հիվանդանոց եմ ընկել:
Սեփական
արտացոլանքս հայելու առաջ՝ նա չի ծիծաղում, երբ պետք է արտասվեմ և չի արտասվում,
երբ ուրախ եմ:
Ինչպե՞ս
կարելի է դիմացինին մերժել չնեղացնելով նրան:
Ասելով
միայն ճշմարտությունը, ոչ թե հորինել ստեր՝ մերժումը արդարացնելու համար:
Կյանքում
առաջնահերթ է...
Պահպանել
գերագույն ՄԱՐԴ արժեքը:
Այն կինն
ով այս հարցի պատասխանը կտա, կարժանանա գերագույնի կոչման: (համեստորեն ժպտում է)
Ի՞նչը
կարող է ձեզ համար լինել ծայրահեղությունից ծայրահեղություն` աշխատանքի պահերին:
Հետաձգել
նախապես գրանցած հանդիպումներս, երբ մեկ այլ՝ երրորդ անձ, տվյալ պահին իմ կարիքն
ավելի շատ է զգում:
Եվս մեկ հետաքրքիր դեպքով կկիսվե՞ք: Համոզված եմ գործի բերումով դրանք շատ են:
Հիշում եմ իմ փոքրիկ այցելուին, (ում մոտ ախտորոշված էր միջին աստիճանի մտավոր հետամնացություն), ով ինձն նմանեցնում էր Սայաթ-Նովայի Աննային ու հեռվից հեռու տեսնելով բղավում էր.
–Էն ու՞մ Սայաթ-Նովայի Աննանա՜:
Որ ապագա
սկեսրոջս տանը վերաբերվեն ինչպես թագուհու: Միայն այդ ժամանակ վստահ կլինեմ, որ
գնում եմ էնպիսի տուն, որտեղ տղամարդիկ թագավորներ են, իսկ կանայք նրանց կողքին
թագուհիներ են դառնում:
Խոսք, որը
կարող է ժպիտ պարգևել ձեզ:
Ինձ
ժպտալու համար խոսքեր պետք չեն, ես ժպտում եմ նույնիսկ քնած ժամանակ:
Տարվա
եղանակներից, ո՞րը կնմանեցնեք ձեր բնավորությանը և ինչու՞:
Գարուն,
գարունը սեր է, սիրում եմ շուրջս լցնել սիրով:
Զրույցի
ընթացքում կցանկանայինք խոսել նաև աշխատանքային բարդություններից: Ինչպիսի՞ն կարող
են լինել դրանք:
Խենթություն, որին պատրաստ եք դիմել հանուն սիրո:
Դեռ
խենթանալու աստիճան չեմ սիրել, ուստի դժվարանում եմ պատասխանել:
Ի՞նչ
կմախթեիք մեր ընթերցողներին:
Հոգու և
մարմնի ներդաշնակություն:
Իսկ
վերջու՞մ...
Ապրեք «Այստեղ
և հիմա», երեկն անցած է, իսկ վաղը՝ պատրանք: Շնորհակալ եմ:
Շնորհակալ ենք նաև մենք:
Հարցազրույցն անցկացրեց Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ







Комментарии
Отправить комментарий