«Նշանավոր արարողակարգ Կեչառիս վանական համալիրում»





Մարկոսի 16:15

Եվ ասաց նրանց. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և բոլոր արարածներին քարոզե՛ք Ավետարանը: Ով հավատա և մկրտվի, կփրկվի, իսկ ով չհավատա, կդատապարտվի»:



Խնկաբույր եկեղեցու դարավոր պատերը սրտառուչ աղոթքներով ու հոգեպարար շարականներով էին ողողված: Անպատմելի զորություն էր այսօր թևածում Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիս վանական համալիրում: Երկարամյա ընդմիջումից հետո վանական համալիրում կատարվելու էր քահանաների ձեռնադրության արարողակարգ: Թեմակալ առաջնորդ Առաքել Արք. Քարամյանի ձեռամբ կատարվեց նախ քահանաների ընծայման կարգը, ապա՝ Սբ. Պատարագի ընթացքում  յոթ քահանաների՝ Տեր Սիօն, Տեր Գևորգ, Տեր Նարեկ, Տեր Նահապետ, Տեր Երեմիա, Տեր Աստվածատուր, Տեր Տաճատ ձեռնադրության կարգը:


Ուխտավորները, հավատացյալ ժողովուրդը բերկրանքով, երկյուղածությամբ ու սրտի թրթիռով էին ունկնդրում յուրաքանչյուր աղոթքի… Հատկապես խորհրդանշական էր այն պահը, երբ նորընծա քահանաներին մեծ սիրով ու ջերմությամբ հայրաբար զգեստավորում էին քահանայական դասի ներկայացուցիչները:
Պատարագի ավարտին Առաքել սրբազանը պատվիրեց նորաօծ քահանաներին խոնարհաբար և մեծ նվիրումով ծառայել ժողովրդին:


Լինելով քրիստոնյա ազգ, և սերնդե սերունդ մեր հավատքի ջատագովը, չմոռանանք ուրեմն Աստվածաշնչյան հզոր պատգամը, որը հենց այս օրվա խորհուրդն կրում իր մեջ. «Գնացե՛ք, ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, մկրտեք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Սովորեցրեք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը: Ամեն »:





Հոդվածը՝ Մարի Եգորի
Լուսանկարները՝ Անդրանիկ Ավագյանի

Комментарии