Պարուհիները երաժշտությունը մեզ են մատուցում գեղեցիկ շարժումների միջոցով, այդ իսկ պատճառով Արխա բլոգը ցանկացավ տեղեկանալ, թե ի՞նչ է զգում պարուհի Ռիմա Բաղդասարյանը, երբ գտնվում է բեմի վրա՝ թռիչքի մեջ:
Իր, որը միշտ Ձեր պայուսակում է:
Կարմիր շրթներկ
Ինչպե՞ս եք սկսում և ավարտում օրը:
Ժպիտով
Բեմում ինչի՞ մասին եք մտածում:
Միայն այն բանի մասին, ինչի համար այդ պահին
գտնվում եմ բեմում:
Զավեշտալի դեպք, որ եղել է աշխատանքի հետ կապված:
Ներկայացման մեջ այնպես էր ստացվել, որ պետք է
առաստաղից իջնեի ներքև, սակայն փորձերի ժամանակ այնքան էի վախեցել և լարվել, որ
սկսեցի բարձրաձայն լաց լինել: Հետագայում իհարկե այդ վախը հաղթահարելով կատարեցի
հնարքներն ու հասկացա, թե ինչ գեղեցիկ կատարում էր դա և ամեն օր փորձում էի ավելի
կատարելագործվել: Այսօր ընկերներով հիշում ենք այդ իրադարձությունը և բարձր
ծիծաղում: / պատասխանում էր, համեստորեն ժպիտը թաքցնելով/
Կյանքում ի՞նչն եք գնահատում մարդու մեջ և ի՞նչն եք կարևորում:
Շփման մեջ առաջնահերթությունը տալիս եմ մարդկային
արժեքներին:
Ի՞նչ եք հասկանում հավատք ասելով:
Լավագույն հավատքն այն է, երբ չի դառնում կրոն:
Ի՞նչ
քայլերի պետք է դիմի տղամարդը Ձեր սիրտը գրավելու համար:
Պիտի լինի ուշադիր, սիրալիր և անկեղծ:
Մարմնի ո՞ր
հատվածը կցանկանայիք փոփոխության ենթարկել:
Փոփոխության կարիք չկա, չեմ ուզում:
Աստծուն հանդիպելիս ի՞նչ կասեիք նրան:
Կյանք նվիրելու համար շնորհակալություն կհայտնեի:
Հպա՞րտ եք, որ հայ եք: Եվ ինչու՞:
Միանգամայն հպարտ եմ: Թույլ տվեք մեջբերեմ Վահան
Տերյանի խոսքերը, ով ասում էր, որ մեր երկիրը ավերված մի Հայրենիք է, որը մենք
այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել: Եվ
հավելելով իր մտքին ասեմ. Էլ ո՞վ պիտի կենդանացնի ու շենացնի մեր երկիրը, եթե ոչ
մենք:
Ո՞ր ֆիլմը կառանձնացնեիք և ինչու՞:
Մեծանուն պարող և բալետմաստեր Միխայիլ Բարիշնիկովի մասին
նկարահանված «Սպիտակ գիշերներ» ֆիլմը:
Այնտեղ նկարագրվում է մեր՝ պարողներիս կյանքը:
Հարց, որը կցանկանայիք տեսնել մեր բլիցների մեջ:
Ի՞նչ երաժշտություն եք սիրում լսել:
Եթե ոչ պարուհի, ապա...
Նորից
նույնը՝ պարուհի
Սիրելի ուտեստ, որը կարող է բարձրացնել ձեր
տրամադրությունը:
Մայրաքաղաքային աղցան եմ շատ սիրում, հատկապես, երբ այն պատրաստում է մայրս:
Նեղված պահերին ու՞մ հետ եք կիսվում առաջինը:
Կա այդպիսի մեկը, սակայն չէի ցանկանա բարձրաձայնել
նրա մասին:
Առաջին սիրո խոստովանությունը, երբ լսել եք, որտե՞ղ
է եղել:
Համերգներից մեկի ժամանակ պարում էի, և հենց այնտեղ
էլ եղավ խոստովանությունը:
Ո՞վ կամ ի՞նչը կարող է հունից հանել Ձեզ:
Ինձ հունից հանում է այն մարդը, ով սուտ է խոսում՝
ստախոսությունը կարելի է այսպես ասել: Նաև հունից դուրս եմ գալիս այն ժամանակ, երբ
համերգային աքսեսուարներս, զարդերս
վերցնում են կամ տեղափոխում մեկ այլ վայր:
Երբևէ մտածե՞լ եք, որ սխալ ուղի եք ընտրել և փորձել եք դադարեցնել բեմական կարիերան:
Երբեք չի եղել նման իրադարձություն, հուսամ չի էլ
լինի:
Ի՞նչ ստացաք այս զրույցից:
Շատ մեծ բավականություն, շնորհակալ եմ անչափ:
Եվ վերջում ի՞նչ կհավելեիք, որ կցանկանայիք
բարձրաձայնվեր:
Կյանքումս միշտ շնորհակալ եմ եղել ծնողներիս, որ իմ կողքին
են եղել ամեն պահի: Խոնարհումս եմ հայտնում այն բոլոր մարդկանց, ովքեր վստահեցին
ինձ, հավատացին ինձ և եղան կողքիս: Բոլո՜ր, բոլորին, ովքեր իրենց թեկուզ փոքրիկ
ներդրումն են ունեցել իմ կայացման գործում պիտի ասեմ. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
Շնորհակալ ենք նաև մենք զրույցի համար:
Հարցազրույցն անցկացրեց Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ













Комментарии
Отправить комментарий