Լիդուշիկ, շնորհակալ ենք, որ ևս մեկ անգամ հյուրընկալվեցիք մեզ: Թույլ տվեք շնորհավորել Ձեզ, վերջերս տեղի ունեցած կայացած մենահամերգի կապակցությամբ: Սակայն մինչ կանրադառնանք համերգի մանրամասներին, կցանկանայի խոսենք մեկ այլ հանդիպման մասին, որը տեղի ունեցավ Կոթիում: Ինչպե՞ս կայացավ հանդիպումը և ո՞վ էր կազմակերպիչը:
Ողջույն Ձեզ: Նշեմ, որ հանդիպման առիթ էր հանդիսացել Շահնազար
Շահնազարյանի անվան դպրոցի 100 ամյակը: Հրավերքը եղավ Հասմիկ Հախվերդյանի կողմից, ով հանդիսանում է իմ
«Տիկ-տակ», «Բարին է հաղթում» և «Իմ հայրենիք»երգերի հեղինակը: Հասմիկի պապիկը՝ Շ.
Շահնազարյանը, տարիներ ի վեր եղել է Կոթիի դպրոցի տնօրենը, ում անունով էլ հետագայում անվանակոչել են ուսումնական
հաստատությունը: Այդ օրը, հանդիպման ժամանակ տեղի ունեցավ նրա կիսանդրու բացումը և
ինձ հետ միասին ելույթ ունեացավ նաև ժողովրդական երգչուհի Եվա Եգանյանը, ով Կոթիին
նվիրված երգ կատարեց, իսկ ես հանդես եկա 2 կատարմամբ՝ «Իմ փոքրիկ Հայաստան» և «Հայրենիք»
երգերով:
Ինչպիսի՞
տպավորություններ ստացաք: Հիշարժան դեպքեր գրանցվեցի՞ն Ձեր այցելության ժամանակ:
Տպավորություններս շատ վառ են մինչ օրս: Կոթիում բնակվող
մարդիկ այնքան անվախ էին, որ դա իմ մեջ տպավորվել է: Այքան շատ թաքստոցներ ունեին
պաշտպանվելու համար: Երեխաները համերգից օրեր առաջ այնտեղ են եղել, և միայն
հանդիպման համար դուրս էին եկել թաքստոցներից: Այնտեղ կրակոցներ են լինում
պարբերաբար և շատ հաճախ, և բնակիչները հումորով են վերաբերվում այդ ամենին, ասում
են. «Ադրբեջանցիներն ամեն առավոտ բարի լույս են ասում կրակոցներով, մերոնք էլ՝
պատասխանում են»: Ներսս տակնուվրա եղավ այդ պահին, վախը և քաջությունը խառնվել էին
իրար:
Երբ դու կանգնած ես լինում մի վայրում, որտեղ աչքիդ առաջ է քո նախնիների
կերտածը, այդժամ հասկանում ես, թե ի՞նչ
ենք կորցրել ժամանակին և ինչի՞ համար ենք պայքարել: Շրջել եմ գրեթե բոլոր տեսարժան
ու պատմական վայրերով, և հատկանշականն այն է, որ այդ ճանապարհներին լսել եմ միայն
հայրենասիրական երգեր: Այս հանդիպումն անհրաժեշտություն էր, այն նոր թարմություն
էր: Կարող եմ վստահ ասել, որ Հայաստանը սեր է, այն մեր սիրտն է, մեր մարմինն ու
արյունը:
Ձեր թույլտվությամբ
անցնենք Վանաձորում կայացած մենահամերգին: Տեղյակ ենք, որ եղել են անակնկալներ
հանդիսատեսի համար, որի մասին կխնդրեինք բարձրաձայնեք: Ինչպիսի՞ն եղավ հանդիսատեսի
արձագանքը և ինչպե՞ս ընդունեցին երկարատև
դադարից հետո:
Դադարներ գրեթե չեն եղել ինձ մոտ: Նույնիսկ
խոսակցություններ կային ժամանակին, որ չեմ երգում, այն-ինչ այդ ընթացքում գտնվում
էի արտերկրում, որտեղ բավականին մեծ աշխատանքներ և համերգային ծրագրեր է
իրականացվել: Հայաստանում ներկայությունս հիմնականում եղել է բարեգործական համերգների
շրջանակներում, ուստի այլևս մենահամերգի
կարիք կար: Վանաձորում 3 տարի առաջ եղել էի մենահամերգով, սակայն այլ հրավերներ ևս
չեմ մերժել և պարբերաբար այցելել եմ համերգային
ծրագրերին: Կարոտել էի հանդիսատեսիս ջերմ ողջույններին:
Դեռ համերգի սկզբին
դահլիճը ցուրտ էր, սակայն հանդիսատեսը ջերմացրեց այնպես, որ ելույթիցս հետո միայն զգացի
այդ անտանելի սառնությունը: Իսկ անակնկալներ եղել են, ճիշտ եք նկատել: Նախապես
մրցույթ էր հայտարարված իմ կողմից «Քո նման» և «Մամա» երգերի համար, և խոստացել
էի, որ հաղթողների հետ միասին պետք է դուետով բեմահարթակից ելույթ ունենանք: Արձանգանքները
շատ-շատ էին, նույնիսկ համերգից առաջ ինձ մոտեցավ մի փոքրիկ աղջնակ՝ Լիլիթ անունով, և խնդրեց, որ միասին կատարենք «Մանկություն»
երգը, որն էլ
սիրով կատարեցինք:
Իսկ մրցույթի ընթացքում հաղթող ճանաչված ավստրալահայ Անիտա Սողոմոնյանը (11
տարեկան), ով այժմ ապրում է Երևանում, և Դիլիջանից՝ Զինա Ոսկանյանը (19 տարեկան):
Նրանց հետ միասին կատարեցինք «Քո նման» երգը, իսկ «Մամա» երգի հաղթողն էր՝ Վանաձորից՝ Էլլա Սևոյանը (13
տարեկան): Քանի որ երգել ցանկացողները շատ էին, իսկ ժամանակը քիչ, և խոստացել էի
իմ փոքրիկ հանդիսատեսին, որ կերգենք միասին, ես երեխաներին հրավիրեցի բեմ և միասին
կատարեցինք «Փոքրերի աշխարհ» երգը:
Համերգի
ընթացքում եղան պրեմիերաներ, իսկ հաջորդ անակնկալ դուետը եղավ իմ և փոքրիկ Յանուկի կատարումը,
ում առաջին բեմելն էր, իսկ երգի տեսահոլովակը շուտով կհանձնենք մեր լսարանին:
Ուրախությամբ պիտի ասեմ, որ երգն ընդունվեց ու ոգևորեց հանդիսատեսին: Ամբողջ
համերգի ընթացքում բեմահարթակում էին «Տաթև» և «Սոնա դանս»
պարային համույթի սաները:
Նրանց պոտենցիալը ևս շատ հավանեցի, թե ինչպե՞ս էին կարողացել
կարճ ժամանակահատվածում գեղեցիկ պարային բեմադրություններ պատրաստել իմ երգերի ներքո: Կցանկանայի նաև նշել, որ համերգը վարում էր դերասան
Արմեն Դալլաքյանը:
Մեր աչքից չի վրիպել
նաև Ձեր երկրպագուներից մեկի ողջույնի
խոսքը, ով գերմանուհի է, և հայերեն լեզվով ողջունել է Ձեզ: Կցանկանայինք խոսել նաև
այս մասին:
Լենան, ով երկար շփումից հետո դարձել է իմ ընկերուհին,
տարիներ առաջ ուղարկում է իմ իմ երգացանկից երգեր իր մեկնաբանմամբ, և այնքան մաքուր էր երգում հայերենով, որ ականջ էր շոյում: Սակայն հետագայում զրույցի
ընթացքում տեղեկացա, որ նա բացարձակ չի տիրապետում հայերեն լեզվին և զտարյուն
գերմանուհի է: Հաճախ եմ մտածել, որ գուցե գերմանահայ է եղել, որ կարողացել է
կատարել հայերենով լեզվով երգերս՝ առանց սխալների: Ինձ համար մեծ պատիվ է:
Լենան
այն երկրպագուն է, ով հատուկ իմ ծննդյան տարեդարձի օրը, որի ընթացքում պետք է
լիներ ձայնասկավառակիս շնորհանդեսը, իր հայրիկի հետ միասին եկել էին մեկ օրով Հայաստան,
իսկ հետագայում սկսեցին հաճախակի այցելել ինձ: Սիրով նրան ուղեկցում եմ ՀՀ-ի
պատմական շրջաններում: Առաջինը, որ Հայաստանում այցելել ենք, եղել է Էջմիածինը:
Նրա հետ միասին եղանք նաև Մատենադարանում,Ցեղասպանության
թանգարանում, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, Ծաղկաձորում:
Ամբողջ պատմական ինֆորմացիան նրան մատուցվում էր Գերմաներեն լեզվով: Սիրով սպասում
եմ Լենային Հայաստանում, որ շատ ավելի հետաքրքիր վայրեր գնանք միասին:
Եվ վերջում ամփոփելով
մեր զրույցը. Համերգային շրջագայություններ նախատեսվու՞մ են:
Հայաստանում անցկացվելիք համերգներիս մասին նախապես
կտեղեկացնեմ բոլորին, սակայն մոտ օրերս մեկնում եմ արտերկիր: Տարբեր երկրներում և
քաղաքներում կլինեմ, որտեղ ունեմ մենահամերգներ: Իսկ մեր զրույցի վերջում
կցանկանայի շնորհակալությունս հայտնել ընտանիքիս, ընկերներիս, երգահաններիս, գործիքավորողներիս,
պարի խմբերիս, մի խոսքով բոլորին:
Երախտագիտությունս եմ ուզում ասել իմ
հանդիսատեսիին, քանզի ինձ համար կարևոր է նրա արձագանքը: Եթե չլիներ նրա ծափերը,
ջերմ խոսքերը, ես չէի կարողանա անցնել այս
ուղին: Վանաձորի հանդիսատեսին շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար:
Հարցազրույցը վարեց Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ







Комментарии
Отправить комментарий