« Թակի՛ր, և կբացվի, խնդրի՛ր, և կտրվի... » - «ԵՍ ԿԱՄ» նախագիծն ամփոփում է 2018 թվականը

«Թող որ 2019 թվականը բոլորիս տա հնարավորություն ավելի լավը լինելու, և կարողանանք այս տարի յուրաքանչյուրս մեր մեջ ավելացնենք դիմացինին օգնելու ու սատարելու ցանկությունները: 
Թող որ նոր տարում այլևս չլինեն կարիքավոր երեխաներ: 
Թող ոչ մի մանուկ այս տարի չասի. « Սոված եմ, մրսում եմ, կարոտել եմ, չեմ դիմանում…»:
Թող որ որևէ փոքրիկից երբևէ չլսենք «Հոգնել եմ հիվանդանոցներից ու սպիտակ խալաթով մարդկանցից» խոսքերը :
Թող այս տարում մանկատանն ու գիշերօթիկում ապրող յուրաքանչյուր երեխայի ասեն. «Դու վերադառնում ես ընտանիք»:
Այն նամակները որոնք գրվում են ինձ ու ԵՍ ԿԱՄ-ին թող որ նոր տարում լինեն ողողված միայն ու միայն երջանիկ ու անհոգ պատմություններով:
Շնորհավոր ամանոր ու սուրբ ծնունդ…







Սիրով՝ «ԵՍ ԿԱՄ» նախագծի հեղինակ, սցենարիստ, պրոդյուսեր
Ջավահիր Եղիկյան»






Բոլոր փոքրիկների երազանքներն իրականություն դարձնող բարի փերի Ջավահիր Եղիկյանն այսօրինակ ամանորյա ուղերձով է հանդես եկել: 2018 թվականը չդադարեց զարմացնել մեզանից շատերին, որոշների համար այն դարձավ ձեռքբերումների, նոր ծանոթությունների և իրականացված երազանքների տարի, իսկ ոմանք էլ ծանոթացան «ԵՍ ԿԱՄ» նախագծի սրտացավ ու ջերմ ընտանիքի հետ, ովքեր էլ շարունակում են ժպիտ և անհոգ մանկություն պարգևել հազարավոր փոքրիկների: Տարեվերջյան տոնական հաղորդաշարին այս տարի ևս հյուրընկալվել էին այն հանրային դեմքերը, ովքեր 2018 թվականին եղել են « ԵՍ ԿԱՄ » -ի և փոքրիկների կողքին: Շուրջ 300-ից ավել երեխաներ արդեն ապագայի հանդեպ ունեն պարզ ու գունավոր պատկերացումներ, իսկ 2019 թվականը դեռ շատ երեխաների երազանքներն ի կատար կածի, հանձինս «ԵՍ ԿԱՄ»-ի հզոր թիմի: Բարով եկար 2019 թվական:

     



   






    






















             









Комментарии