Արխա բլոգի ընթերցողին այսօր իր մասին
կպատմի պարուհի Աննա Հարությունյանը:
1 Որտեղի՞ց է մեկնարկել
այն ճանապարհը, որ Ձեզ տարել է Հիփ-հոփ-ի մոլորակ:
Դեռ վաղ տարիքից ինձ միշտ գրավել է Հիփ-հոփ-ի մոլորակը, և
իմ երազանքն էր անցնել այդ ճանապարհը, որքան էլ այն դժվար լիներ և շատ ջանքեր պահանջեր: Պարարվեստում
իմ ճանապարհը սկսել եմ 2016 թվականից՝ ընդհունվելով
Երևանի պարարվեստի պետական քոլեջը: 3 տարի սովորելուց հետո ստացել եմ պարուսույցի որակավորում:
Չնայած ոճային առումով քոլեջը շատ հեռու էր, բայց հիմք դարձավ իմ ընտրած պարաոճում ևս, քանի որ բոլոր պարերի հիմքը դասական
պարն է, ու քոլեջում պարերը հիմնվում էին հենց դասական պարի վրա....Քոլեջն ավարտելուց
անմիջապես հետո սկսեցի ուսուցանել և ստեղծեցի խմբակներ Վայոց Ձորի մարզի Չիվա և Ելփին
գյուղերում, ինչպես նաև Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղում: Մենք մասնակցել ենք բազմաթիվ
մրցույթների և փառատոնորի և ունեցել ենք բազմաթիվ հաջողություններ....
2.Ի՞նչու հատկապես
ընտրեցիք «Հիպ-հոպ » պարաոճը:
Ես չեմ սիրում սահմանապակումներ, ազատություն
եմ նախընտրում, և Հիփ-հոփ պարաոճը տվեց ինձ
այդ հնարաորությունը, ու ես ինձ գտա հենց այդ ոճում:
3. Ըստ Ձեզ «Հիփ
– հոփ »-ի «լեզուն » հասկանալի ու սիրելի է՞ հայ հանդիսատեսին:
Ըստ իս՝ բոլորին չէ, որ հասկանալի և սիրելի է, քանի որ իմ
կարծիքով, պետք է հասկանաս տվյալ պարի ոճը, որպեսզի նայելիս կարողանաս ըմբռնել, թե՛
բեմադրությունը, թե՛ շարժումները: Պարերի թե՛ ոճը, թե՛ լեզուն տարբեր են, և քանի որ
հարցը վերաբերվում է հայ հանդիսատեսին, ապա իրենց համար ավելի հարազատ և ընդունված
է հայկական հայկական պարերը:
4. Արդեն այսօր դուք
ունեք պարային խմբեր. մոտավորապես որքան ժամանակ
եք դասավանդում, և ինչպիսին էր անցումը Ձեզ համար. երբ քեզ են սովորեցնում, և դու ես սովորեցնում:
Արդեն չորս տարի է, ինչ դասավանդում եմ: Ավելի հեշտ է սովորել,
քան սովորացնել: Անցումը այնքան էլ հեշտ չէր,
բայց եթե սիրում ես քո աշխատանքը և սիրով ես
կատարում, ապա ամեն ինչ դառնում է հաղթահարելի ու համատեղելի:
5. Պարը երբևէ կարող
է դառնալ մասնագիտություն, թե այն ավելին է բոլոր մասնագիտություններից:
Ինձ համար պարը իմ կյանքի անբաժան մասն է կազմում, ու ինձ
ավելին է, քան մասնագիտությունը, ես ուղղակի չեմ պատկերացնում իմ կյանքն արանց պարի:
6.Ի՞նչ ծրագրեր,
անելիքներ ու ցանկություններ կան ապագայի համար:
Ծրագրերից առաջնայինը ստուդիա ունենալն է, և դրանից է կախված
հետագա ցանկություններն ու ապագայի հետ կապված պլանները. չեմ ուզում բացել փակագծերը.
Աստված ինչպես կկամենա. ես դեռ երկար աշխատանք
ունեմ անելու:



Комментарии
Отправить комментарий