Ողջու՛յն, այսօր իմ համեստ հյուրասրահում
լրագրող-հաղորդավարուհի Նունե Այլանջյանն է…
- Սառը
եղանակ` տաք սուրճ, թե՞ արև` սառը ֆրեշով:
Միանշանակ,
արև ու նարնջի ֆրեշ:
- Սփյուռքի,
թե՞ մշակույթի նախարարություն:
Դուք
ինձ սադրում եք, /ժպտում է / Սփյուռքի նախարարություն, կարող եմ երկար պարզաբանել:
- Լրագրություն,
թե՞ քաղաքականություն:
Ցավոք,
հիմա այնպիսի տպավորություն է, որ դրանք առանց իրար չեն կարող գոյատևել, այդուհանդերձ՝ լրագրություն:
- Ռադիո,
թե՞ TV
Օ՜,
երկու ոլորտում էլ ես ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում, բայց՝ TV:
- Ետ
դարձի ճանապարհ կա՞:
Ոչ միշտ:
- Անփոխարելիներ
կա՞ն:
Այո,
կան: Որոշ մարդիկ նման են գույների, որոնց ուրիշ գույնով չես կարող փոխարինել:
- Փոփոխություններ, թե՞ ստաբիլություն:
Փոփոխություններ,
որոնք դարձնում են քեզ ավելի լավը ու նպաստում առաջընթացին, բայց հարաբերություններում
ստաբիլություն եմ սիրում:
- «Դուք
երբեք չեք ունենա երկրորդ հնարավորություն առաջին տպավորությունը ստեղծելու համար».
Սա ըստ Կոկո Շանելի, իսկ ըստ՝ Նունե Այլանջյանի՞ … :
Ամեն
ինչ հարաբերական է, իսկ առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել:
- Կնոջը
հնարավո՞ր է հաղթել….
Կնոջը
պետք է սիրել ու հարգել, իսկ հաղթել պետք է նախևառաջ ինքդ քեզ:
- Ձեր
հերոսը ֆիլմերից….
Հիմա՝
Ակվամեն
- Եթե
հանդիպեք
նրան
(ֆիլմի
հերոսին)….
Կուզեի
ընկերանայինք /ժպտում է/
- Ինչի՞
մասին գիրք կգրեիք:
Չգիտեմ
դեռ, բայց մի օր հաստատ գրելու եմ:
- Ասում
են՝ կյանքը պետք է ապրել այնպես, որպեսզի քեզ հիշեն նաև սրիկաները, այդ ինչպե՞ս
պիտի ապրել :
Ինձ
համար դա այդքան էլ կարևոր չէ, ես ուղղակի սիրում եմ ապրել, վայելել կյանքը, սիրել
ու լինել երջանիկ: Կարծում եմ սրիկաներին այսքանը բավարար կլինի ինձ հիշելու համար:
/ծիծաղում է/
- Ինչի՞
համար կարող են Ձեզ ատել:
Ամբոխային
մտածողություն չունենալու, բայց ասեմ, որ ինձ դա չի հուզում, որովհետև ես ավելի շատ
շրջապատված եմ սիրով:
- Իսկ
սիրե՞լ…
Ուղղակի,
Նունե Այլանջյան լինելու համար: Իսկապես, կան մարդիկ, ովքեր գնահատում են այն մարդկանց,
ովքեր այնպիսին են, ինչպիսին կան:
- Ինչպե՞ս
ապրել, երեկ-ը ժպիտով հիշելու համար.
Ժպտալ
երեկ, այսօր ու վաղը: Թույլ չտալ, որ մանր-մունր միջադեպերն ու մարդիկ ազդեն ձեր տրամադրության
վրա, որովհետև բոլոր այդ մարդիկ անցողիկ են:
- Ժպտա և
կյանքը կժպտա քեզ… գեղեցիկ խոսքեր են, թե՞ այնուամենայնիվ ճշմարտություն կա դրա
մեջ;
Կյանքը
կարող է աքացի տալ նաև իրեն ժպտացողներին: Պետք է ուղղակի չընկճվել, բայց ժպտալը լավ
բան է:
- Երբ տխուր
եք. ընկերներ, թե՞ մի քիչ կոնյակ:
Ընկերների
հետ մի քիչ ռոմ կամ գինի /ժպտում է/
- Զուգադիպություններ,
թե՞ ճակատագիր ...
Ոչ
զուգադիպությունների եմ առանձնապես հավատում, ոչ՝ ճակատագրի. ավելի շատ՝ նախախնամություն:
- Ի՞նչ
եք հասկանում հավատք ասելով:
Երևույթ,
որ ի սկզբանե կա բոլորի ներսում, ուղղակի մեկնաբանություններն են տարբեր:
- Հիմա
ի՞նչ եք անում:
Մտածում
եմ:
Եվ ես հիշելու եմ Պոզներին, բայց Ձեզ չեմ
հարցնելու. եթե հանդիպեք Աստծուն, ի՞նչ կասեք նրան:
Շնորհակալ եմ... Ձեր ինքնատիպությամբ յուրահատուկ
գույն բերեցիք իմ հյուրասրահ, մաղթում եմ, օրվա լավ շարունակություն:
Շնորհակալ
եմ...


Комментарии
Отправить комментарий