1. Գրիգոր, Դուք ավարտել եք Կոնսերվատորիայի դասական վոկալ բաժինը, այնուհետև ընտրել եք ժողովրդական
երգի ուղին, այ հետաքրքիր է՝ ինչո՞վ էր պայմանավորված սկզբում դասականի ընտրությունը և ապա անցումը ժողովրդականի…
Այո՛, ավարտել եմ Կոնսերվատորիայի
դասական վոկալ բաժինը, այնուհետև սկսել եմ երգել ժողովրդական, որովհետև ժողովրդական
երգեցողությունը ինձ ավելի հոգեհարազատ է, չնայած կարծում եմ, որ յուրաքանչյուր երգչի,
վոկալիստի համար դասական կրթություն ստանալը կարևոր է:
2. Ի՞նչ եք
կարծում դասական երաժշտությունը, օպերային արվեստը այսօր Հայաստանում ի՞նչ կարգավիճակ
ունեն. արդյոք բավարար ուշադրության արժանանոմ
են պատկան մարմինների և լսարանի կողմից:
Կարծում եմ՝ ոչ այնքան: Այսօր ժողովրդականը առավել մեծ ուշադրության
է արժանանում, թերևս դրանում իր մեծ ներգործոււթյունը ունեցավ Շանթ հեռուստաընկերության
«Ժողովրդական երգիչ» նախագիծը, որ մեծ լսարան ունեցավ: Նախագծի շնորհիվ երիտասարդները
ավելի շատ սկսեցին լսել ու հետաքրքրվել ժողովրդական երգերով, հիմա ժողովրդական համերգների
ժամանակ դահլիճները լինում են լեփ-լեցուն:
Դասական համերգների վերջերս շատ չեմ հասցնում լինել, բայց գտնում եմ, որ լսարանին դեպի դասականը ուղղորդելու, և այդ ուղղության տարածման
համար ևս որոշակի քայլեր են անհրաժեշտ, որոնք գոնե այս պահին նկատելի չեն:
3. Լայն լսարանը
Ձեզ ճանաչում ու հիշում է Շանթ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ժողովրդական երգիչ» նախագծի ց( ինչպես նշեցիք), որտեղ
դուք արժանացաք հաղթողի կոչման: Նախագիծը՝ իբրև դպրոց, ի՞նչ տվեց Ձեզ հաղթանակից բացի, գուցե դրանո՞վ է տրվել ժողովրդական ժանրում գործունեության մեկնարկը…
Իհարկե մեկնարկը տրվեց հենց «Ժողովրդական երգիչ» նախագծից,
չնայած փոքր ժամանակից եմ սկսել երգել ժողովրդական,
բայց անշուշտ և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս մեծ ճանաչում բերեց հենց այդ նախագիծը:
4. Ձեր տոհմում
կա՞ն ժողովրդական երգիչներ, թե առաջինն եք
Միրզոյան ազգանունը կրող:
Իհարկե՛ կան, ծնողներս երկուսն էլ ժողովրդական են երգել:
Հայրս այս պահին նաև նվագում է, այնպես որ ընտանիքում անընդհատ հնչել է ժողովրդական
երգը, և թերևս դա ստիպել, որ ես նույնպես գնամ ազգայինի հետևից:
5. Նախորդ տարեվերջին
Handes Awards մրցանակաբաշխության ժամանակ
Ձեր «Յար Նազանեի» երգի տեսահոլովակը արժանացավ «Տարվա լավագույն ժողովրդական
տեսահոլովակ» մրցանակին: Առհասարակ ի՞նչ նշանակություն
ունեն Ձեզ համար պարգևներն ու կոչումները:
Տարբեր մրցանակաբաշխությունների ժամանակ ստացա տարբեր մրցանակներ,
ճիշտ եք,նաև նախորդ տարեվերջին Handes
Awards մրցանակաբաշխության ժամանակ «Յար Նազանի» երգի տեսահոլովակը արժանացավ տարվա
ժողովրդական տեսահոլովակ մրցանակին, ինչի համար շատ ուրախ եմ, անխոս յուրաքանչյուր
երգչի համար կարևոր են մրցանակները, դա արված աշխատանքի գնահատական է, ինչը ստիպում
է ավելի շատ աշխատել ու ստեղծագործել:
6. Կառանձնացնե՞ք
մի քանիսը, որոնք առավելապես կարևորում եք:
Ինձ համար կարևոր են բոլոր մրցանակները, այդուհանդերձ՝
փորձեմ առանձնացնել դրանցից մի քանիսը: Ամենամեծ մրցանակը
«Ժողովրդական երգիչ» նախագծում հաղթանակն էր, դա իսկապես բարդ էր, որովհետև քեզ հետ
(չեմ ուզում ասել մրցում են) երգում են շատ լավ երգիչներ, կարևորում
եմ՝ «Ժայռ» մրցույթ- փառատոնում գլխավոր մրցանակը, Handes Awards-ի մրցանակը
ու էլի շատ- շատ մրցանակներ…
7. Եթե չեմ
սխալվում նաև երգում եք ազգագրական երգեր, կարող ենք ենթադրել, որ մեծ հաշվով ունիվերսալ երգիչ
եք, ուրեմն հնարավո՞ր է մի օր Գրիգոր Միրզոյանին տեսնենք բացարձակ այլ
ժանրում՝ ավելի թեթև, փոփ ժանրի մեջ:
Իհա՛րկե երգում եմ ազգագրական-հայրենասիրական երգեր, նաև էստրադային, և ոչ թե հնարավոր է, այլ
կարծում եմ շատ շուտով կլինի նման երգ, և այո՛ ես ինձ համարում եմ ունիվերսալ երգիչ,
ինչու ոչ, եթե երգչի կոկորդը թույլ է տալիս կարող է իրեն փորձել տարբեր ժանրերում,
բայց ամեն դեպքում գլխավորը, հոգեհարազատ կմնա
ժողովրդականը:
8. Նախորդ տարին
ստեղծագործական իմաստով ինչպիսին էր Ձեզ համար:
Անցած տարին, ինչպես վերջին մի քանի տարիները, հագեցած էր
համերգներով և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս, ունեցա նոր երգեր, այպես որ շատ
լավ տարի եմ համարում նախորդ տարին, և այս
տարի պետք է փորձեմ էլ ավելի շատ աշխատել և այնպես անել, որ իմ հանդիսատեսը նոր երգերի
պակաս չունենա: Բացի ստեղծագործական հաջողություններից՝ նախորդ տարին ինձ համար նշանավորվեց նրանով, որ ես
հանդիպեցի իմ սիրելիին, կազմեցի իմ ընտանիքը:
Կարծում եմ՝ մարդու կյանքում դա ամենակարևորն է:
9. Մենք գիտեք,
որ ընդամենը օրեր առաջ տոնել եք Ձեր ծննդյան օրը, ի՞նչպես են առհասարակ սկսվում ծննդյան
առավոտները, և օրը ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ
համար:
Այո, օրեր առաջ՝
փետրվարի 7-ին, նշեցի ծնդդյանս 30-րդ տարեդարձը: Ինչպես միշտ անակնկալներով
լեցուն օր էր, իհարկե մենք ամեն տարի ծնունդը սկսում ենք դեռ գիշերը 12-ից իմ ընկերները,
հարազատները գալիս են շնորհավորելու,(չնայած որ ցանկանում են անակնկալ անել, բայց ես
արդեն կռահում եմ, որ պետք է գան) , այնուհետև երեկոյան շարունակեցինք ուրախությունը:
Ի դեպ փետրվարի 23-ին էլ կնոջս ծննդյան օրն
է, և մտածում ենք միասին կրկնել ծնունդը: Այ շատ լսել եմ, որ մարդիկ կան, որ չեն սիրում իրենց ծննդյան օրը, տխրում են: Ես իմ
ծննդյան օրը անկեղծ շատ-շատ են սիրում, ինձ համար տարվա մեջ կարելի է ասել ամենասպասված
օրն է:
10. Գործունեության
հետ կապված առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան:
Քանի որ հարսանիքի
ժամանակ իմ ու կնոջս կատարած զուգերգը իսկապես շատ սիրվեց ու մեծ տարածում գտավ, առաջիկայում
մտածում ենք ևս մեկ երգ ձայնագրել և զուգերգով հանդես գալ , հիմա նաև սպասում ենք նոր
երգի, բայց մինչև այդ կարծում եմ մի երգի քավր տարբերակ կլինի, ինչու չէ, չեմ բացառում
նաև որ կլինի տեսահոլովակ տեսնենք: Մտածում եմ նաև նոր երգի մասին, բայց այս անգամ
ոչ ժողովովրդական, գուցե նաև այնպիսի երգ, որ անսպասելի լինի իմ կատարմամբնաև ուզում
եմ երգ ձայնագրել ընկերներիցս մեկի հետ, դեռ չգիտեմ ում հետ, բայց այդպիսի մտքեր էլ
կան:






Комментарии
Отправить комментарий