
Այսօր մեզ տրված է հրաշալի հնարավորություն զրուցելու դերասանուհի և բեմական խոսքի դոցենտ Գրիզելդա Ամիրյանի հետ. կին, որի ողջ կյանքը նվիրում է…
- Տիկին Ամիրյան, ինչպե՞ս կանվանեիք Ձեր կյանքը…
«Ապրել թեկուզ մեկ օր, բայց հայրենիքիս համար»
- Ո՞վ է հայը, և ի՞նչ եք հասկանում այդ բառն արտաբերելիս: (Կամ… Հայի Ձեր բնութագիրը)
Ելներով մեր անցած դարավոր պատմությունից և ազգային հատկություններից, պիտի ասեմ, որ հայը, այն եզակի մարդն է, ով կարող է անկարելին դարձնել կարելի, բայց ցավոք սրտի ուշացած: Դեմիրճյանը շատ ճիշտ է ասել, որ հայը թվով գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը։ Իր դրական և բացասական հատկություններով, բնավորության առանձնահատկություններով մենք հայերս ուրիշ ենք: Սա այն ազգն է, որը երբեք չի մահանա: Եվ ես հպարտ եմ, որ հայ եմ:
- Ֆիլմի կամ ստեղծագործության ո՞ր հերոսուհուն կնմանեցնեիք Ձեզ:
Ասածս գուցե մի փոքր ժպիտ պարգևի բոլորին, բայց ինձ կնմանեցնեի Ульяна Громова-ին: Սակայն հաճախ նաև նմանեցրել են «Դեյվիդ Կոպպերֆիլդի» միջի Ագնեսի կերպարի հետ:
- Առաջնահերթ ի՞նչ քայլեր պիտի անի արտիստը մինչ բեմ բարձրանալը: Հետաքրքիր է որպես մասնագետ շեշտը ինչի՞ վրա եք դնում:
Նախքան բեմում կամ էկրանին երևալը, արտիստը պետք է կարողանա ճիշտ վերապրել տվյալ կերպարի անցյալ և ներկա կյանքը, դարձնի իր սեփականը, այնուհետև նոր բարձրանա բեմ, էկրան: Անձնական վերաբերմունքը կատարողականությանդ մեջ պարտադիր պետք է լինի: Կարևորում եմ նաև աչքերի կոնտակտն ու զգացողությունը:
- Արդյո՞ք պունկտուալությունը ճիշտ և կոռեկտ մարդու վարկանիշ է:
Միանգամայն այո: Այն մարդու լավագույն վարկանիշներից մեկն է: Հանգամանքների բերումով ոչ միշտ եմ լինում պունկտուալ, ինչն էլ երբեմն ուշացումներիս պատճառն է լինում, սակայն մի բան, եթե խոստացած եմ լինում, անելիքս ավարտին եմ հասցնում:
- Գաղտնիք, որը հասանելի կդարձնենք մեր ընթերցողներին:
Նրանք, ովքեր խոսքով հարազատ են, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ չեն ինչ-ինչ պատճառներով իրենց հանգստից ժամանակ զոհաբերել հանուն ընկերության, այլևս ինձ մոտ արդարացում չունեն:
- Ի՞նչ հարց կցանկանայիք տալ մեր հարցվողներին:
Արդյո՞ք Դուք Ձեր խղճի առաջ ճիշտ եք ապրում:
- Նեղված պահերին ինչպե՞ս եք կարողանում սթրեսից դուրս գալ:
Հիշողություններին տրվելով, ստեղծագործելով կամ ասմունքելով:
- Ձեր զենքը ո՞րն է:
Զոհաբերության գնով օգնում եմ շրջապատիս:
- Գեղեցկություն ասելով ի՞նչ եք հասկանում:
Հավատարմություն, ընկերասիրություն, հայրենասիրություն և լինես հաճելի ոչ միայն քեզ համար, այլև՝ դիմացինի:
- Ամենասիրելի սովորությունը...
Հիշել անցյալում ինձ շրջապատած մարդկանց, իրենց հետ կապված բոլոր հիշողություններով հանդերձ:
- Սիրելի եղանակը:
Ամառը
- Ո՞ր արարքի համար եք զղջում:
Միայն Աստծո մոտ կբարձրաձայնեմ:
- Կյանքի ո՞ր իրադարձությունից հետո հասկացաք, որ հաջողակ եք:
Իմ կյանքում եղավ մի շրջան, որի ընթացքում զգացի շրջապատիս, ուսանողներիս անշահախնդիր վերաբերմունքը, սերն ու ուշադրությունն դեպի իմ անձը և այդ սերն ինձ կյանք վերադարձրեց:
- Ի՞նչ է Ձեզ համար հավատքը:
Հոգու մաքրություն
- Աստծուն հանդիպելիս ի՞նչ կասեիք նրան:
Կխնդրեի մեղքերս ներեր:
- Արդյո՞ք մահից հետո կյանք կա: Ինչպե՞ս եք այն պատկերացնում:
Պատկերացնում եմ, որ նորից կլինեմ իմ սիրելիների, հարազատ մարդկանց հետ:
- Ինչպիսի՞ խենթությունների եք դիմել հանուն սիրո:
Հանուն սիրո կատարել եմ զոհաբերություններ, սա մեկ այլ բան է: Բայց կարծում եմ սխալ եմ արել: Իսկ առհասարակ, եթե սիրում ես, արդեն խենթ ես:
- Շարունակել միտքը. «Իմ կյանքը լիարժեք չէր լինի, եթե... »
...եթե չլինեին իմ ընկերները: Ի դեպ իմ կողքին են միշտ եղել նրանք: Միշտ ինձ հետ են իմ հին ընկերները, բայց ինձ համար հայտնություն էր և իմ ընկերների շարքին դասվեց ՀՀ ժող. Վարպետ Անահիտ Խաչատրյանը, ով ամեն օրս լցնում է իր ներկայությամբ: Շնորհակալ եմ ընկերներիս ինձ հիշելու և չանտեսելու համար:
- Ընկերների հետ կապված ի՞նչ դեպք կարող եք հիշել:
/Մտածում է/ Նման դեպքեր շատ են եղել իմ կյանքում, որն ասեմ, որը թողնեմ: Այստեղ խենթությունները միշտ եղել են: /ժպիտով շարունակում է/ Հիշում եմ, որ փողոցով անցնելուց բարձր բղավում էի և միանգամից լռում: Եվ բոլորի հետ միասին սկսում էի փնտրել այն մարդուն, ով գոռացել էր: Այսպես այնքան էր շարունակվում մինչև բռնվում էի: /ծիծաղում է, ապա շարունակում/ Նախկինում կար 2 կոպեկով հեռախոսներ և զանգելու համար հաճախ ես և շատ սիրելի համակուրսեցիս՝ Գոհար Մարտիրոսյանը, փոխում էինք մեր կոշիկները, և կաղալով մոտենում էինք տղաներին, նրանց էինք տալիս նախկին ռուսական գումարները և ստանում յուրաքանչյուրս երկուական կոպեկ: Վերջում հավաքված գումարով նրբերշիկ էինք գնում և ուտում:
***Դեռ վաղ տարիքից հետևել եմ մեր արտիստներին: Այն ժամանակ տարածված էր երգեցիկ ասմունքը և ես աշխատել եմ լսել նրանց մատուցած պոեզիան, թե ինչպես էին կարդում, հատկապես, շատ հավանում էի, երբ լսում էի Սուրեն Քոչարյանի մատուցած պոեզիան: Հետագայում երբ հաճախում էի պիոներների պալատ, ավելի մոտիկից սկսեցի ճանաչել մեր անվանի դերասաններին, մասնակցեցի հայկական տասնօրյակին, մրցույթն անցա, գնացի Մոսկվա, այդ ընթացքում Վարդան Աճեմյանը, Հրաչյա Ներսիսյանը և շատ անվանիներ խորհուրդ տվեցին, որ անպայման գործերս տամ թատերական ինստիտուտ, որն էլ դարձավ իմ ամենաերջանիկ օրը. իսկ ես այդ ժամանակ 7-րդ թե 8-րդ դասարան էի, և գերված էի արվետով: Անհնար է չհիշատակել առաջին կին դոկտոր-պրոֆեսորն էր Անդրկովկասում, Շեքսպիրագետ, Լուիզա Սամվելյանին, ով իմ կյանքում մեծ դեր խաղաց: Նա իմ դժվար օրերին, երբ 3 տարի Եվպատորիայում գամված էի անկողնուն, գրքեր էր ուղարկում Երևանից, որ ես կոնսպեկտավորեմ և ետ ուղարկեմ, միշտ այդ ընթացքում պահել է ինձ արվեեստի մթնոլորտում... չեմ մոռանում, երբ ասում էր. «Дорогая девочка всех благ, Теперь твоя чериод доказать свою верность театру. Я верю, что мужество у тебя хватит.»:
Երբեք չի թողել, որ ընկճվեմ կամ մոռանամ արվեստը: Այդ ամենի համար առաջնահերթ շնորհակալ եմ Լուիզա Սամվելյանին, Էլզե Գյուլասերյանին, Հենրիխ Մալյանին, Մարատ Մարինովսյանին և շատ արվեստագետների, նրանց սերը ես միշտ զգացել եմ ինձ վրա: Շատերի մասին կցանկանայի նշել: Լուիզա Սամվելյանի խստապահանջությունը չէր խանգարում, որ ծնողազուրկ երեխաների հանդեպ լիներ էլ ավելի ուշադիր: Բոլորը գիտեին նրա ճիշտ և դիպուկ խոսքը, որից լարվում էին անգամ Խորեն Աբրահամյանը, Վարդան Աճեմյանը, բոլորը: Խստապահանջությունը բոլորի հանդեպ էր, նույնիսկ իմ, սակայն շատերը չէին դիմանում: Նրան մեծարում էին, հարգում, քանզի իր դրական և պոզիտիվ էներգիայով բոլորին ուժ էր տալիս:
Հիշում եմ, որ մահից առաջ մեկ տարի իր կողքին մնացի և ինձ ասաց. «Գրիզելդա ջան ի՞նչ անեմ քեզ համար: », ասացի, որ այնքան բան եք տվել, որ չեմ կարող ընդունել ավելին: Դուք տարիներ շարունակ ինձ տվել եք ուշադրություն: Եվ նրա խնդրանքը ասեմ, թե պատգամն ասեմ, ասաց. «Գրիզելդա ջան, այդ ամենի մասին, եթե դու այդքան էլ հիշես և նշես, դա ինձ համար մեծ պատիվ է »: Այս խոսքերը դաջվեց ուղեղիս մեջ ու ես միշտ փորձում եմ հիշատակել նրա անունն ու կատարած քայլերը: Դրանից ավել ոչինչ հարկավոր չէ: Նա ոչ մեկին չէր թողում հիվանդանոց այցելեն: Ուզում էր, որ իրեն հիշեն գեղեցիկ:
Երբեք չի թողել, որ ընկճվեմ կամ մոռանամ արվեստը: Այդ ամենի համար առաջնահերթ շնորհակալ եմ Լուիզա Սամվելյանին, Էլզե Գյուլասերյանին, Հենրիխ Մալյանին, Մարատ Մարինովսյանին և շատ արվեստագետների, նրանց սերը ես միշտ զգացել եմ ինձ վրա: Շատերի մասին կցանկանայի նշել: Լուիզա Սամվելյանի խստապահանջությունը չէր խանգարում, որ ծնողազուրկ երեխաների հանդեպ լիներ էլ ավելի ուշադիր: Բոլորը գիտեին նրա ճիշտ և դիպուկ խոսքը, որից լարվում էին անգամ Խորեն Աբրահամյանը, Վարդան Աճեմյանը, բոլորը: Խստապահանջությունը բոլորի հանդեպ էր, նույնիսկ իմ, սակայն շատերը չէին դիմանում: Նրան մեծարում էին, հարգում, քանզի իր դրական և պոզիտիվ էներգիայով բոլորին ուժ էր տալիս:
21. Բոլորս հասկացանք, որ ուսուցիչ մեծարող եք, սակայն կուզեի մի փաստ արձանագրել: Ձեր մայրը եղել է ուսուցիչ, այնուհետև դուք՝ որպես դասախոս, իսկ հետո՝ ձեր դուստրը: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան:
Բավականին խիստ եմ եղել, որպես ծնող Հակինթի հանդեպ, բայց հպարտ եմ, որ նախկինում ծանոթությունների ժամանակ ասում էին ընկեր Ամիրյանի աղջիկն է, սակայն հիմա ասում են՝ Հակինթի մայրը: Հակինթը բազմակողմանի զարգացած է, տեղեկացված է ամեն ասպարեզից: Նա ինձ գերազանցել է, և դա եկել է իմ խստությունից, սակայն իմ խստությունը տարբերվել է մայրիկիս խստությունից: Ես դասից առավել կարևորում էի գործի վերաբերյալ նվիրումը, հարգանքը, առաջնահերթ աշակերտս պետք է ձևավորվեր մարդ տեսակով, ապա նոր՝ մասնագետ:
- Ինչի՞ մասին կցանկանայիք բարձրաձայնվեր զրույցում:
Երբեք մարդիկ չդավաճանեն իրենց սկզբունքներին, չդառնան զոհ բամբասանքներին և խառնաշփոթության, որ լինեն իրենց խոսքի տերը: Եվ մեզանից հետո թողենք այն անունը, որը մեծ հետք կթողի նաև շատերի կյանքում: Մենք յուրաքանչյուրս ունենք մեկ միսիա, և պետք է պատվով կատարենք և գնանք:
- Ի՞նչ տվեց Ձեզ մեր հարցազրույցը:
Շատ մեծ լիցք տվեց, որ ես կարողացա իմ մտքերն արտահայտել մի մարդու մոտ, որին շատ հարգում և ընդունում եմ: Մի մարդու, ում հարցազրույցներին միշտ հետևողական և հետամուտ եմ լինում: Նկատել եմ նրա սերը դեպի արվեստ, դեպի մարկդանց և առավել դեպի հայրենիքը: Շատ եմ ուզում, որ քեզ պես մարդիկ, Արամ ջան, միշտ կարողանան գտնել իրենց տեղը և քո այս շնորհակալ աշխատանքը, որով զբաղվում ես ծաղկի և բարգավաճի: Այսօր դու արժանի գործով ես զբաղվում: Քո ծրագրերին բարի ընթացք:
- Իսկ վերջու՞մ…
Կուզեի, որ երբեք չկորցնեք ձեր հավատը դեպի լավը, բոլորս ապրենք հավատով և լավատեսությամբ, և յուրաքանչյուրս ձեռքներս ծալելու փոխարեն, աշխատենք բարելավել մեր կյանքը և օգնել դիմացինին, հանուն վաղվա լավ օրվա:
Հարցազրույցն անցկացրեց Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ
Խմբագիր՝ Մանե Գասպարյան










Комментарии
Отправить комментарий