- Երբ մարդիկ դժգոհում են ժամանակակից երաժշտական տակտերից, անմիջապես հիշում ու որպես մաքուր երաժշտության օրինակ բերում են մեր ժողովրդական, ազգագրական երգերը: Ի՞նչ եք կարծում, նրանք այն նույն մարդիկ են, ովքեր իրո՛ք գնահատում ու արժևորում են ժողովրդականն ու ազգայինը, թե՞ պարզապես նորաձև է իսկապես արժեքներից խոսելը:
Անձամբ ես դեմ չեմ նաև ժամանակակից երաժշտությանը, ամեն ոճ ունի իր լսարանը, բայց դրանք երբեք չեմ կարող համեմատել մեր ազգային, ժողովրդական կամ ֆիդայական երգերի հետ, որոնք մի քանի քառատողի մեջ ամփոփում են ողջ ազգի պատմություն ու նկարագիր, իսկ միայն նորաձև երևալու համար արժեքներից խոսելը ոչ մեկին պատիվ չի բերում:
- Այս պահին ինչո՞վ եք զբաղված. (տեսահոլովակներ, համերգներ, շրջագայություններ)
Ինչպես գիտեք, անցյալ ամիս կայացավ իմ նոր՝ «Հայեր, դարձեք երկիր» երգի պրեմիերան,
այնպես որ տարին լավ է մեկնարկել՝ բավական բուռն, աշխատանքային, նընդհատ նկարահանումներ,
ձայնագրություններ: Կարծում եմ, հենց այն տրամադրվածությամբ էլ պիտի շարունակենք: Մոտ
օրերս համերգային ծրագրով մեկնում եմ Եվրոպա, հետո ԱՄՆ, հունիսին ևս նախատեսված է համերգ Կանադայում:
3. Դրսում
գտնվող հայերի ու հայաստանաբնակների վերաբերմունքն ազգայինի նկատմամբ տարբե՞ր է:
Չեմ կարծում: Հայաստանում
էլ, արտերկրում էլ կան և՛ օտարամոլներ, և՛ ազգային արժեքների նվիրյալներ: Այնպես որ,
ինչպես իմ համերգների ժամանակ միշտ նշում եմ. կարևոր չի, թե որտեղ կապրենք, կարևորը՝ մեր հայի տեսակը պահենք:
4. Երբևէ
մտածե՞լ եք Ձեր գործունեությունը ընդհանրապես
արտերկիր տեղափոխելու մասին:
Եղել են առիթներ, որ կարող էի մշտական բնակություն հաստատել
արտերկրում: Նույնիսկ որոշ ժամանակ ապրել եմ Հայաստանից դուրս, բայց երբեք մտադրություն
չեմ ունեցել լքել հայրենիքս, քանի որ ինձ համար
Հայաստանից ավելի լավ երկիր գոյություն չունի:
5. Ի՞նչն
է Ձեզ համար՝ որպես ազգային երգերի կատարող, ոգևորող ու առաջ մղող (ստեղծագործական
իմաստով):
Միանշանակ կարող եմ ասել՝ առաջին հերթին իմ հայրենասիրությունն
ու արմատները, որը սկիզբ է առնում Սասնա գավառի Բրդանք գյուղից, իսկ սասունցիների ընտանիքում
զավակները՝ որպես կանոն, դաստիարակվում են
խիստ հայրենասեր ու ազգայինի նկատմամբ յուրահատուկ սիրով լեցուն:
6. Եթե փորձենք հակասել կամ առհասարակ ժխտել այն տարածված մոտեցումը, թե պահանջարկն է ձևավորում առաջարկ, ի՞նչ եք կարծում,
Հայաստանում եղած մթնոլորտը, ազգային երգի տարածվածությունը բավարա՞ր է, որպեսզի հանրության
շրջանում այդ երաժշտությունը ավելի լսելի ու ընկալելի դառնա:
Գիտեք, եթե համեմատենք ազգային հայրենասիրական երգերի լսարանը մի քանի տարի առաջ
և այսօր, ապա և՛ որակապես, և՛ քանակի իմաստով, ի ուրախություն բոլորիս, բավական մեծ
դրական աճ կտեսնենք, այսօր մեր դահլիճները
լեցուն են երիտասարդներով, ովքեր մեզ հետ հավասար, նույն եռանդով, ի արտե երգում են
այդ երգերը, իսկ դա խոսում է նոր սերդի ազգայինը սիրելու ու գնահատելու մասին, և ես՝
որպես դրա քարոզող, շատ ուրախ եմ:
7. Ազգագրական
երգ ու պարի մեջ փորձենք ասել պատմություն
կա: Հեղափոխության շրջանում, հանրության տրամադրությունները արտացոլող շատ երգեր ծնվեցին,
փորձ կամ ցանկություն եղե՞լ է ժամանակի շունչն ու
ոգին ամբողջացնող հեղինակային երգ ունենալ…
Անկասկած: Ազգային երգ ու պարը միշտ էլ տվյալ երկրի պատմությունն
են նկարագրում, հեղափոխությունն էլ գրվեց մեր պատմության էջերի մեջ, դրանց մասին, այո՛,
գրվեցին երգեր, բայց դրանք ավելի ժամանակակից (էստրադային) ոճում, որտեղ ես ինձ չեմ
պատկերացնում, բայց իհարկե, սիրում եմ և լսում:
8. Այս օրերին բուռն քննարկվում է Հայաստանի Հանրապետության
ներկայիս ազգային օրհներգը Արամ Խաչատրյանի երաժշտությամբ փոխարինելու հարցը:
Որպես քաղաքացի՝ ինչպե՞ս եք վերաբերվում հնարավոր
փոփոխությանը:
Դա պետք է լինի ժողովրդի որոշումը, եթե Արամ Խաչատրյանի երաժշտությունը
ավելի հարազատ կդառնա մեր ժողովրդին, ավելի մեծ հայրենասիրություն ու նվիրում կներշնչի
մեր քաղաքացիներին, ուրեմն թող լինի, ինչու՞ ոչ: Կարևորը յուրաքանչյուր հայ այդ հիմնը
լսելիս հպարտությամբ ոտքի կանգնի ու հիշի իր ով լինելը:






Комментарии
Отправить комментарий