1. Վերջին ամիսները կարծես, թե բուռն զարգացում ապրեցիք ստեղծագործական աշխարհում:
Կպատմե՞ք համերգների և գրանցած հաջողությունների մասին:
Նախևառաջ շնորհակալ
եմ, որ ևս մեկ անգամ հյուրընկալվեցի Ձեզ: Ասեմ, որ վերջին ժամանակահատվածում իմ կյանքում եղան մեծ փոփոխություններ, ինչի մասին էլ կարծում եմ այսօր բարձրաձայնելու ենք: Սակայն կուզեի առանձնացնել, վերջին օրերին տեղի ունեցած բարեգործական
շքեղ նորաձևության
երեկոն՝ Kwisty Boutique – Atelier Show-ն:
2. Իսկ ի՞նչ նորություններ եղավ 2018 թվականի վերջին և 2019 թվականի սկզբին:
2018 թվականի դեկտեմբեր ամսին տեղի ունեցավ իմ «Վերադարձ Երևան» և «New year» երգերի և տեսահոլովակների շնորհանդեսը:
Նշեմ, որ երկու երգերի հեղինակն էլ հանդես է գալիս մայրս՝ Էլեն Բեջանյանը:
«Վերադարձ Երևան» երգի երաժշտությանը, ինձ հետ միասին շունչ ու հոգի հաղորդեց Տաթև
Արմենովնան: Այնուհետև ձայնագրության համար դիմեցինք Barsamyan Production –ին, իսկ տեսահոլովակը բարձր մակարդակով նկարահանեց Նելլի
Պողոսյանը: Առաջին երգին՝ «Վերադարձ Երևան»,
հաջորդեց երկրորդը՝ «New year» -երգն ու տեսահոլովակը (խոսք և երաժշտությունը Էլեն Բեջանյանի), իսկ գործիքավորումն ու ձայնագրությունը
եղավ ARMAN- ALBERT – ի մոտ: Բնականաբար, էլ ինչ երգ, առանց գեղեցիկ տեսահոլովակի,
իսկ այդ պատասխանատու աշխատանքն այս անգամ հանձնվեց Արմեն Վիրաբյանին:
Եվ,
ահա վերջերս՝ փետրվարի 14-ին եղավ իմ նոր՝«LOVE» երգի և տեսահոլովակի ցուցադրությունը:
3. Նշեցիք, որ օրեր առաջ նոր երգով
և տեսահոլովակով հանդես եկաք: Ինչպե՞ս ստեղծվեց այն:
Օրեր առաջ Հայ Առաքելական եկեղեցին տոնում էր երիտասարդների օրհնության՝ բարեխոս Ս. Սարգիս զորավարի տոնը: Մենք էլ որոշեցինք անմասն չմնալ և նոր երգը նվիրեցինք սիրո տոնին: Երգի մեջ կա այսպիսի մի քառատող, որը շատ կուզեի հնչեցնել այս պահին.
Կարևոր չէ, թե ու՞մ կսիրես՝
Տիկնիկին, թե՞ արջուկին,
Կարևոր է, որ զգաս, ինչպես սիրես բոլորին,
Հասկացիր, որ այս աշխարհում սերն է ղեկավարում:
Երաժշտության համար այս անգամ ևս դիմեցինք արդեն հարազատ դարձած Տաթևին, ով էլ սիրով համաձայնեց և կարծում եմ ստացանք գեղեցիկ ու ստացված արդյունք: Գործիքավորումն արվեց Barsamyan production-ում, ձայնագրությունը՝ Վահան Հարությունյանի մոտ: Իսկ վերջնական երգը արդեն հանդիսատեսին և հեռուստադիտողին հանձնեց ռեժիսոր Նաիրի Հակոբյանը: Անչափ ուրախացա այն լուրից, որ նկարահանման տաղավար ընտրվեց հենց N.G. photoroom-ը, իսկ պարակցողները հանդիսանում էին N.G. Art studio_ի սաները:
Հ. Գ. Դեռ վաղ տարիքից մայրս իմ մեջ սերմանել է հետևյալ արտահայտությունը, որն էլ ուղեկից կլինի ամբողջ կյանքիս ընթացքում, և չնայած այն փաստին, որ դեռ շատ փոքր եմ, հասկացել եմ հետևյալը, որ սերը չունի սահման, եթե սիրես անսահման, սրտանց ու սրտիկով, և այո՛, կարևոր չէ բնավ, թե ու՞մ կամ ի՞նչ ես սիրում:
4.
Մոդելային գործունեությունը տեղյակ եմ, որ անավարտ
չեք թողել: Այս ասպարեզում ի՞նչ անելիքներ եղան և ինչի՞ սպասենք:
Վերջերս Հայաստան էր ժամանել Open kids երգչուհիների խումբը: Համերգային ծրագրի փակումը կատարվեց Fashion Show-ով, որտեղ ես որպես փոքրիկ մոդել մասնակցություն ունեցա: Հաճելի զգացողություն էր, երբ
քեզ հետ աշխատում են 10 ից ավելի կայացած դիզայներներ: Վերջին հատվածում կառանձնեմ
նաև Cristmas Angels fashion show -ն, որից
ևս շատ տպավորված եմ: Եվ առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալությունս հայտնել բոլոր նմանօրինակ նորաձևության երեկոների կազմակերպիչներին, և հայտնեմ, որ նրանց կատարած գործունեության մասին կխոսեմ ամիսներ անց:
Իսկ ինչ վերաբերվում է ապագային, կցանկանայի խոսել այն ժամանակ, երբ կգրանցվեն հաջողություններս: /Ժպտում է/
Իսկ ինչ վերաբերվում է ապագային, կցանկանայի խոսել այն ժամանակ, երբ կգրանցվեն հաջողություններս: /Ժպտում է/
Այժմ
աշխատանքներ է տարվում «Ծնունդդ շնորհավոր իմ պապիկ» չորրորդ երգի տեսահոլովակի հետ կապված, որը շատ շուտով
կլուսաբանվի:
Չգիտեմ, թե ու՞ր կտանի ճանապարհը, բայց թույլ տվեք հաճախակի օգտոգործվող
արտահայտություն անեմ. «Էական չէ, թե ո՞վ կդառնաս և ինչի՞ կհասնես, կարևորը մարդ մնալն
է»:
7.
Կա՞ երգիչ(ուհի)` հայկական կամ
արտասահմանյան շոուբիզնեսից, ում հետ կցանկանայիք դուետով հանդես գալ:
Ցավով պետք է նշեմ, որ այն մարդը,
ում հետ կցանկանայի դուետով հանդես գալ, այլևս մեզ հետ չէ: Խոսքս աշխարհահռչակ շանսոնյե
Շառլ Ազնավուրի մասին է:
8.
Վերջում կցանկանայի շարունակեիք
միտքը. «Ես ինձ երջանիկ եմ համարում, որովհետև... »…
… որովհետև ունեմ ձեզ և հիանալի ընտանիք:
Հ.Գ. Հատուկ շնորհակալությունս եմ ուզում հայտնել հովանավորներիս՝ Վալոդյա և Աննա Բեջանյաններին, մայրիկիս և N.G. Art studio -ին:
Հ.Գ. Հատուկ շնորհակալությունս եմ ուզում հայտնել հովանավորներիս՝ Վալոդյա և Աննա Բեջանյաններին, մայրիկիս և N.G. Art studio -ին:


Комментарии
Отправить комментарий