
«Երեխայիև ընտանիքի զարգացման կենտրոն» ԲՀԿ (Child and family development center NGO ) -ի գործադիր տնօրեն, լրագրող, սցենարիստ Մարի Եգորի հետ անցկացված զրույցից հետո շատերը կարող են ապրելու և արարելու ուժ գտնեն իրենց մեջ: Այս ամենից զատ նա կարողանում է ժպտալ:
«Անկեղծությունը ստվերում» նախագծի շրջանակներում մեր զրուցակիցն է Մարինե Եգորյանը, նույն ինքը՝ Մարի Եգորը:
Մարի, տեղյակ ենք, որ կազմակերպության ո՛չ միայն գործադիր տնօրենն եք, այլև համարվում եք հիմնադիրներից մեկը: Կասեք, թե ինչպե՞ս որոշեցիք ստեղծել ԵԸԶԿ ԲՀԿ-ն:
Յուրաքանչյուր մարդ իր կյանքում ապրելու և արարելու ձգտում ունի և այդ ձգտումն իր ետևում ունի թաքցրած մի շարք պատճառներ: Իմ դեպքում աղջիկս է, ապրելուս խթանիչ ուժը: Դուստրս 12 տարեկան է արդեն և ունի մանկական ուղեղային կաթված (ДЦП): Եվ հենց նրա շնորհիվ է, որ փորձում եմ իր նման բալիկների կողքին լինեմ և աջակցել նրանց ընտանիքներին: Արդեն շուրջ 4 տարի է մենք ունենք կազմակերպություն, որը տարատեսակ ծառայություններ է մատուցում, որոնք կատարում ենք բարերարների շնորհիվ:
Նշեցիք, որ մինչ կազմակերպության բացվելը, շուրջ 4 տարի՝ ինչպես Ձեր, այնպես էլ բարերարների օգնությամբ, կազմակերպել եք միջոցառումներ: Թույլ տվեք պարտադիր կերպով առանձնացնել հունիսի 1-ը և դեկտեմբերի 31-ը՝ Ամանորը: Հետաքրքիր է իմանալ, ինչպիսի՞ խնդիրների եք հանգում նմանատիպ միջոցառումներ իրականացնելու ժամանակ:
Շատ լավ հարց էր, շնորհակալ եմ հարգելի Արամ: Սովորաբար ՄՈՒԿ-ով ախտորոշված երեխաներն ունեն շատ-շատ խնդիրներ: Մենք ունենք ծնողավարության խնդիր, երեխաները շատ պասիվ են՝ ինտեգրված չեն հասարակության մեջ, և ահա այս միջոցառումները կազմակերպելու ժամանակ, հենց այսօրինակ խնդիրներին ենք բախվել: Փաստեմ, որ տարիներ հետո մենք հասանք մեր գերագույն նպատակներից ևս մեկին, այն, որ երեխաները մեզ հիշում են և սիրով սպասում են մեր այցելություններին:
Լինելով մի քանի ոլորտներում՝ կայքի գլխավոր խմբագիր, սցենարիստ, ԵԸԶԿ ԲՀԿ-ի գործադիր տնօրեն՝ այսպես կարող եմ անվերջ թվել, ինչպե՞ս եք համատեղում Ձեր առօրյան և աշխատանքը:
Առօրյաս շատ բազմազբաղ է, բայց կարող եմ մի բան ասել: Կյանքում այն ամենն ինչ արվում է սիրով, անպայման նախ արդյունավետ է լինում, կարողանում ես արածդ գործը հասցնել մինչև վերջ, և այդ ծանրաբեռնած գրաֆիկդ և բազմազբաղվածությունդ կարողանում ես դարձնել կենսակերպ: Ես սովորել եմ ...
Շարունակությունը՝ https://hasarakats.blogspot.com/2018/10/blog-post.html
Շարունակությունը՝ https://hasarakats.blogspot.com/2018/10/blog-post.html

Комментарии
Отправить комментарий