Բագիրան և՛ կոչում, և՛ բեմական անուն է: Կոչումը ստացել եմ
միջազգային փառատոնի ժամանակ, Այդ անունով
վերադարձա Հայաստան և Բագիրան ինձ բերեց մեծ հաջողություններ, և մեծ ճանաչում:
Բագիրան նաև բաղկացած է իմ անուն - ազգանունից.
Բաղդասարյան-Բագ, Նաիրա-Իռա - Բագիրա:
2. Ինչպե՞ս
հայտվեցիք կենդանիների և կրակների մեջ կամ
ինչու՞ այդ աշխարհը մոտեցրեցիք Ձեզ:
Լինելով կրկեսի դերասանուհի՝ պետք է տիրապետես տարբեր ժանրերի:
Այն հեքիաթային աշխարհ է, որտեղ պետք է կարողանալ և՛ զարմանալ, և՛ զարմացնել,այդ իսկ
պատճառով տիրապետում եմ մի քանի ժանրի: Հերթական ելույթի ժամանակ հիվանդացել էր մեր
ավագ սերնդի կենդանավարժի օգնականը, և հարկավոր էր փոխարինող. երազելով կենդանիների
հետ աշխատելու մասին՝ այդ օրը դարձավ և՛ ճակատագրական, և՛երազանքների իրականացման պահ:
Ահա այդպես սկսվեց իմ էկզոտիկ աշխարհի ցուցադրումը, ժամանակի ընթացքում ավելացրեցի
կրակներ, լույսեր, կոտրած ապակիներ, մեխեր, դանակներ, թրեր, սամուրայ կացիններ, և շատ
այլ համարներ:
3. Գուցե այսօր
արդեն ո՛չ, բայց ենթադրաբար Ձեր բեմադրությունները սկզբնական շրջանում ի՞նչ որ վախեր
եղել են, ինչպե՞ս եք հաղթահարել դրանք:
Այո՛, սկզբնական շրջանում շատ էի վախենում, գործ ունեի մի աշխարհի հետ, որը
անծանոթ էր և սարսափելի, որովհետև աշխատում էի օձերի, հսկա կոկորդիլոսների, կայսրական
կարիճների, տարանտուլ սարդերի, հսկա մողեսների հետ, կրկեսային բեմադրությունների մի
ամբողջ բաժին ես էի պատրաստում՝ ցուցադրելով էքզոտիկ աշխարհը և կատարում բարդ ու վտանգավոր
համարներ, ամեն վայրկյան ինձ վտանգ էր սպառնում՝ խայթոցներ, հարձակումներ: Ներկայացման
ժամանակ բազմիցս եղել են դեպքեր, երբ օձերն են փորձել խեղդել, մողեսները
կծել, կարիճներն ու սարդերը խայթել. նույնիակ արժանացել եմ կոկորդիլոսի ապտակին, բայց
նույնիսկ կիսաուշագնաց վիճակում, ժպիտը դեմքիս ելույթս հասցրել եմ ավարտին:
4. Այն ի՞նչ
դուք եք անում ամբողջությամբ էքսրիմ է. արդյո՞ք դա Ձեր մարդկային տեսակի բնութագիրն
է:
Այո՛, այն ինչ ես ցուցադրում եմ բավականին էքստրեմալ է և
վտանգավոր, բայց տեսակով՝ նուրբ եմ, համբերատար և բարի:
5. Մարդիկ Ձեզ
առավել հաճախ որտե՞ղ կարղ են գտնել:
Տանը: /ժպտում է/ Սովորաբար աշխատում
եմ տարբեր տեղերում, բայց ավելի հասանելի եմ սոց․ ցանցերում:
6. Կհիշե՞ք Ձեր գործունեության ընթացքում մի դեպք, որ արտակարգ իրավիճակ էր հիշեցնում, որ և՛ հետաքրքիր էր, և՛ վախեցնող:
Սրանից
տարիներ առաջ՝ Կամերային թատրոնում, նշում էին թատրոնի օրը, և ես պետք է կրակներով
շոու ներկայացնեի: Հերթական համարի ժամանակ օգնականս շփոթվեց և կրակները չմարած վիճակում
դրեց դաշնամուրի վրա, իսկ ես՝ տարված իմ հաննդիսատեսի
հիացմունքով, շարունակում էի ելույթը՝ չնկատելով՝ ինչպես են մարդիկ բղավում, թե հրդեհ
է. այդպես մինչև վերջ մնացի բեմում և երբ ելույթս
ավարտեցի, կարծեցի, թե մարդիկ գալիս են դեպի ինձ, որպեսզի ողջունեն, այն
ինչ վազում էին՝ հրդեհը մարելու: /ժպտում է/





Комментарии
Отправить комментарий