«Մամ գիտե՞ս՝ ես էլ եմ ուզում այս աղջիկների նման շորեր ցուցադրեմ,որ մի օր ինձ էլ ցույց տան հեռուստացույցով»
Ի՞նչպես է սկսվում Յանա Իսակակիսի մոդելային աշխատանքի պատմությունը:
Յանա Իսահակիսի մոդելային պատմությունը սկսվում է FashionTv -ի պարբերաբար դիտումից (Ժպտում է)։ Մի օր ես իմ երազանքը բարձրաձայնեցի. -«Մա՜մ, գիտե՞ս՝ ես էլ եմ ուզում այս աղջիկների նման շորեր ցուցադրեմ, որ մի օր ինձ էլ ցույց տան հեռուստացույցով»: Ու մայրս ինձ սկսեց տանել մոդելային ստուդիա։
Ի՞նչ հաջողություններ ես հասցրել գրանցել:
Մասնակցել եմ Junior Model & Talent Star
International Armenia մրցույթին և ստացել Top model 2019 նոմինացիան,ապրիլի 17-ին Մոսկվա քաղաքում տեղի ունեցած Estét Fashion Week 2019 -ի ցուցադրությանը և վերադարձել եմ համապատասխան վկայականով,
նաև մասնակցել եմ Santa L -ամանօրյա ցուցադրությանը։
Հետևու՞մ ես համաշխարահային նորաձևության տների գործունեությանը և արդյո՞ք ունես նախընտրելի մոդելներ, որոնք օրինակ են քեզ համար:
Այո՛, կարելի է ասել՝ պարբերաբար դիտում եմ ցուցադրություններ ,շատ եմ սիրում
Victorias Secret -ի շոուները։
Սիրելի մոդելն է Bella Hadid -ը։



Комментарии
Отправить комментарий